Jump to content

Ռոյթերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոյթերս
Изображение логотипа
Տեսակտեղեկատվական գործակալություն և բիզնես ձեռնարկություն
Անվանված է ի պատիվՓոլ Ռեյթեր
Հիմնադրված էհոկտեմբեր 1851
ՀիմնադիրՓոլ Ռեյթեր
ՎայրԼոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏնօրենStephen J. Adler?
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն
Աշխատողների թիվ2500 մարդ
Մայր ընկերությունThomson Reuters?
Դուստր ընկերություններReuters TV?
ՍեփականատերThomson Reuters?
Կայքreuters.com(անգլ.)
 Reuters Վիքիպահեստում

Ռոյթերս (Reuters), միջազգային լրատվական գործակալություն։ Տեղակայված է Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնի Կանարի ուարֆ թաղամասում. այս գործակալությանն է պատկանում նաև Թոմփսոն Ռոյթերս հիմնադրամը։ Մինչև 2008 թվականը Ռոյթերս գործայալությունը մտնում էր Reuters Group անկախ ընկերության մեջ, որը նաև տրամադրում էր տվյալներ ֆինանսական շուկայի վերաբերյալ։ 2008-ին The Thomson Corporation ընկերությունը գնեց Reuters Group-ին՝ այն դարձնելով Թոմաս Ռոյթերս հիմնադրամի ֆինանսական և ռիսկերի կառավարման ստորաբաժանում։

Գործակալությունը հեռարձակում է նորություններ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, չինարեն, ճապոներեն ու պորտուգալերեն լեզուներով։

Ռոյթեր գործակալությունը հիմնադրվել է 1851 թ. Լոնդոնի թագավորական բորսայում։ Նրա հիմնադիրն է Փոլ Ջուլիուս Ռոյթերը, ով աշխատում էր Բեռլինի գրահրատարակչական ընկերությունում. 1848 թ. հեղափոխության սկզբին նա տարածում էր արմատական բովանդակությամբ բրոշյուրներ, որոնց շնորհիվ արժանացել է մեծ ուշադրության։ 1849 թ. նա ստեղծել է Ռոյթերսի նախատիպը հանդիսացող լրատվական ծառայություն, ուր օգտագործել է էլեկտրահեռագրության և փոստային աղավնիների ծառայություններ։ Այնուհետև գործարկվել է Ռոյթերսի հեռագրային գործակալությունը։ Այն սկզբում լուսաբանել է ֆինանսական նորություններ, սպասարկման բանկերի, բրոկերային ֆիրմաների և բիզնես ընկերությունների մասին տեղեկություններ։

Թերթերից 1858 թ. Ռոյթերսի առաջին բաժանորդը դարձավ London Morning Advertiser-ը։ Բաժանորդագրվող պարբերականների թիվն այնուհետև ընդարձակվեց։

Իր գործունեության ընթացքում Ռոյթերսը Եվրոպայում, ինչպես նաև ողջ աշխարհում ձեռք է բերել կարևոր նորությունները առաջինը հաղորդող լրատվամիջոցի հեղինակություն։ Այսպես՝ Ռոյթերսն առաջինն էր, որ հայտնեց ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանության լուրը։ Աշխարհի գրեթե յուրաքանչյուր խոշոր լրատվամիջոց այժմ հանդիսանում է Ռոյթերսի բաժանորդ։ Գործակալությունն այժմ գործում է աշխարհի 94 երկրի 200 քաղաքում. նրա բովանդակությունը հասանելի է մոտ 20 լեզվով։

Ռոյթերս ընտանիքի վերջին անդամը՝ գործակալության բարոնուհի Մարգերիտը, մահացավ 2009 թ. հունվարի 25-ին 96 տարեկան հասակում։

Խմբագրական քաղաքականություն. անաչառ լուսաբանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյթերսն ունի լրագրողական անաչառության վերաբերյալ շատ խիստ մշակված քաղաքականություն։ Այն պահանջում է զերծ մնալ այնպիսի բառերի կիրառումից, ինչպիսին օրինակ «ահաբեկիչն» է (այդ թվում նաև 2001 թ. սեպտեմբերի 11-ի Պենտագոնի վրա կատարված հարձակմանը վերաբերող նյութերին)։ Ռոյթերսի միջազգային խմբագիր Ստեֆան Ջուքսն այս առնչությամբ գրել է. «Մենք բոլորս գիտենք, որ նա, ով մեկի համար ահաբեկիչ է մյուսի համար ազատամարտիկն է, և որ Ռոյթերսը հավատարիմ է մնում մեր կողմից ահաբեկիչ բառը չօգտագործելու սկզբունքին»[փա՞ստ]։

2005 թ. հուլիսի 7-ի լոնդոնյան զինյալ հարձակումը լուսաբանելիս սակայն՝ ծառայությունը հայտնեց. «Ոստիկանության հաղորդմամբ ռմբակոծության հետևում կանգնած են ահաբեկիչներ»[փա՞ստ]։ Այս միտումը փաստացիորեն հակադարձում էր գարծակալության նախկին քաղաքականությունը։ Ռոյթերսն այնուհետև հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ որ գործակալության կողմից այդ բառն օգտագործվում է «ինչ-որ մեկին ուղիղ կամ անուղղակի խոսքում մեջբերելիս» և որ վերնագիրը վերջինիս օրինակ էր։ Լրատվամիջոցն այնուհետև սկսեց առանց առանց չակերտների ահաբեկիչ բառն օգտագործել այն դեպքերում, երբ հոդվածից արդեն պարզ էր, որ դա ինչ-որ մեկի խոսքերն են։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]