Jump to content

Ռուբիկ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբիկ Ստեփանյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավաբան
Ծննդյան օր հունվարի 3, 1958(1958-01-03) (66 տարեկան)
Ծննդավայր Ներքին Ալուչալու, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Ռուբիկ Շահումի Ստեփանյան՝ (հունվարի 3, 1958(1958-01-03), Ներքին Ալուչալու, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։ Ոստիկանության գնդապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբիկ Ստեփանյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 3-ին, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում[2]։

1989 թվականին ավարտել է Ադրբեջանի ԽՍՀ ՆԳՆ միջնակարգ մասնագիտական դպրոցը, 1998 թվականին՝ ՀՀ ՆԳՆ և ԱԱ բարձրագույն դպրոցը։

1979-1991 թվականներին աշխատել է որպես Երևանի Սպանդարյանի ՆԳ բաժնի օպերլիազոր, 1991-1993 թվականներին՝ «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետի տեղակալ, 1993-1994 թվականներին՝ Աղստևի մարզային ՆԳ վարչության (ՄՆԳՎ) պետի տեղակալ, 1994-1995 թվականներին՝ Վայքի ՆԳ բաժնի պետ, 1995-1997 թվականներին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու ՆԳ բաժնի պետ, 1998-2002 թվականներին՝ Կոտայքի ՆԳ բաժնի պետ, 2002-2008 թվականներին՝ Կոտայքի ՄՆԳՎ պետ, 2014-2016 թվականներին՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ[3]։ Մասնակցել է 1991-1994 թվականների ԼՂՀ մարտական գոծողություններին[4]։

2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 8 ընտրատարածքից՝ Լուսավոր Հայաստան կուսակցության տարածքային ընտրական ցուցակով։

Ընտանեկան կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. ԱԺ պատգամավար Ռուբիկ Ստեփանյան
  3. Ոստիկանության գնդապետ Ռուբիկ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնին
  4. «Ստեփանյան Ռուբիկ Շահումի | www.brightarmenia.am». Bright Armenia Party. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.