Սամուել Հալաջ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սամուել Հալաջ | |
---|---|
Ի ծնե | Սամուել Հալաջ |
Ծնվել է | 1952, օգոստոսի 19 |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Զավակներ | Մինաս Հալաջ |
Samuel Hallaj Վիքիպահեստում |
Սամուել Հալաջ (օգոստոսի 19, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Նկարիչ Մինաս Հալաջի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամուել Հալաջն ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1990 թվականից Հայաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ)-ի անդամ է։
Աշխատանքները գտնվում են Ավստրիայի Artstetten Castle թանգարանում, Մոսկվայի արևելքի ժողովուրդների թանգարանում, Կալիֆոռնիայի Bakersfield Museum of Art-ում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, ինչպես նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Կանադայի, Իտալիայի, Թուրքիայի, Անգլիայի և այլ երկների մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների։
- 1985, 1986 Մոսկվա, Ռուսաստան
- 1995, 1996 Ֆրանկֆուրտ, Գերմանիա
- 1996 Մյունիխ, Գերմանիա
- 1998 Վենետիկ, Իտալիա
- 2000 Նյու Յորք, ԱՄՆ
- 2006 «Հայր և որդի» ցուցահանդես, Լոս Անջելես, ԱՄՆ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Սիրո անատոմիա»,1984, կտավ, յուղաներկ, 125x165 սմ
-
«Մորս հիշատակին», 2005, կտավ, յուղաներկ, 120x160 սմ
-
«Մայր և որդի», 2004, կտավ, յուղաներկ, 120x160 սմ
-
«Ինքնադիմանկար», 1984, կտավ, յուղաներկ, 160x200 սմ
-
«Ինքնադիմանկար որդուս հետ», 1991, կտավ, յուղաներկ, 120x160 սմ
-
«Ընտանիք», 1998, կտավ, յուղաներկ, 80x115 սմ
-
«Երազողները», 1997, կտավ, յուղաներկ, 110x130 սմ
-
«Սիրահարները», 1979, կտավ, յուղաներկ, 50x65 սմ
-
«Նա», 1981, կտավ, յուղաներկ, 50x65 սմ
-
«Կախարդական գորգը», 1999, կտավ, յուղաներկ, 80x100 սմ