Սանտա Կլարա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սանտա Կլարա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածքային միավոր | Սան Սեբաստիան |
Մակերես | 0,056 կմ² |
Սանտ Կլարա (իսպ.՝ Isla de Santa Clara; բասկ.՝ Santa Klara uhartea) փոքր կղզի, տեղակայված է Սան Սեբաստիան քաղաքի հարավային մասում՝ Գիպուսկոա նահանգում (Բասկերի երկիր)։ Կղզին գտնվում է երկու խոշոր լեռնային քաղաքների մեջտեղում. Ուրուլլոմ (ռուս.՝ Ургуллом և Իգուելդո ռուս.՝ Игуэльдо)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու մոտ 400 մետր տրամագծի և 48 մետր բարձրության վրա կան զառիթափ լանջեր։ Նրա ռելիեֆի պատճառով, կղզում անասելի դժվար է քայլել։
Կղզին ունի փոքր ծովափ, որը հայտնվում է երեք ցածր ալիքների շնորհիվ։ Բացի դրանից, Սանտ Կլարայում կա փոքրիկ բար և նավահանգիստ։ Չնայած կղզու չափերին, այստեղ կա փրկարարական ծառայություն, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն ակտիվանում է ամառվա ամիսներին։ Սանտ Կլարայի նավահանգիստը լաստանավերով կապված է քաղաքի հետ, որը ամռանը վարում են յուրաքանչյուր 30 րոպե մեկ։ Տարածքը կազմում է 0,056 կմ²։
Կղզում կա անմարդաբնակ փարոս։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզում կարելի է հանդիպել տարբեր էկզոտիկ բուսատեսակներ, ինչպիսիք են ֆլորաները և Ֆաունաները, ինչպես նաև.
- Tamarix gallica
- Chamaecyparis lawsoniana
- Arundo donax
- Populus nigra
- Ficus carica
- Robinia pseudoacacia
- Ligustrum ovalifolium
- Euonymus japonicus
- Geranium robertianum
- Pteridium aquilinum
- Trifolium reptans
- Crithmum maritimum
Կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են՝ իսպանական մողեսները, Եվրոպական մախորկա (անգլ.՝ European shag) և բարակկտուց կայրա (ռուս.՝ Тонкоклювая кайра)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ХVI դարի վերջին ժանտախտով վարալված Դանոստիայի բնակիչներին տեղափոխում էին Սանտ Կլարա կղզի, որպեսզի դադարեցնեն վարակի տարածումը։ Կղզին գտնվում է պետության հովանավորության տակ։ Փոխանցվել է Սան Սեբաստիան քաղաքին, կառավարման հրամանագրով՝ 1986 թվականի հոկտեմբերի 31-ին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]La Oreja de Van Gogh երաժշտական խումբն իրենց «Inmortal» երգում նշում են կղզուն։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կլարա» հոդվածին։ |
|