Սան Ռեմո (իտալ.՝ Sanremo, լիգ.՝ Sanrémmo(ro)[1] կամ Sanreumo(ro)), առողջարանային քաղաք ԻտալիայիԼիգուրիա մարզում՝ Իմպերիագավառում՝ Իտալական Ռիվիերայում։ Զբոսաշրջային կենտրոն է։ Ընկած է երկրի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 440 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք[2], Ջենովայից 115 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, գավառի վարչական կենտրոնից՝ Իմպերիա քաղաքից 22 կիլոմետր դեպի արևմուտք։ Զբաղեցնում է 54 կմ²մակերես։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 55 312[3], բնակչության խտությունը՝ 936 մարդ/կմ²։ Փոստային ինդեքս՝ 18038, հեռախոսային կոդ՝ +39 0184: Քաղաքի հովանավոր սուրբը Սան Ռոմոլոն է (San Romolo), որի տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 13-ին։ Յուրաքանչյուր տարվա սկզբներին Սան Ռեմո քաղաքը հյուրընկալում է իտալական երգի նշանավոր փառատոնը, որի հաղթողն իրավունք է նվաճում ներկայացնելու Իտալիան երգի միջազգային Եվրատեսիլ մրցույթում։ Հիշարժան միջոցառումներից են նաև խճուղային հեծանվավազքի Միլան-Սան Ռեմո ամենամյա մրցարշավը, ծաղկի ամենամյա տոները (Սան Ռեմոյին շնորհվել է «Ծաղիկների քաղաք» պատվանունը)։