Jump to content

Սարատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սարատով
ռուս.՝ Саратов
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքՍարատովի մարզ
Ներքին բաժանում6 վարչական շրջան
ՔաղաքապետՕլեգ Գրիշչենկո (2013 թվականից)
Հիմնադրված է1590 թ.
Առաջին հիշատակում903
Տվյալ կարգավիճակում903 թվականից
Մակերես95,6 կմ²
ԲԾՄ50 մ
Կլիմայի տեսակչափավոր ցամաքային
Բնակչություն843 460 մարդ (2016)
Խտություն2140,76 մարդ/կմ²
Ագլոմերացիա1,15 միլիոն
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+7 8452
Փոստային ինդեքս410XXX
Փոստային դասիչ410000–410999
Ավտոմոբիլային կոդ64, 164
Պաշտոնական կայքsaratovmer.ru (ռուս.)
Սարատով (Ռուսաստան)##
Սարատով (Ռուսաստան)

Սարատով (ռուս.՝ Саратов), քաղաք Ռուսաստանում, մտնում է «Քաղաք Սարատով» մունիցիպալ կազմավորման մեջ, որն ունի քաղաքային օկրուգի կարգավիճակ[1]։ Պովոլժիեի խոշոր մշակութային, տնտեսական և կրթական կենտրոն է։ Մտնում է Ռուսաստանի 20 խոշորագույն քաղաքների ցանկի մեջ՝ չլինելով միլիոնանոց քաղաք։ Սարատովի քաղաքային ագլոմերացիայի վարչական կենտրոնն է։

Քաղաքը գտնվում է Վոլգոգրադի ջրամբարի աջ ափին, Վոլգոգրադից 389 կմ, Սամարայից 442 կմ հեռավորության վրա[2] և Մոսկվայից 858 կմ դեպի հարավ-արևելք[3], Ասիայի և Եվրոպայի սահմանգծին։

Սարատով քաղաքը հիմնադրվել է 1590 թվականին Ֆեոդոր Իվանովիչի գահակալման օրոք։

Բնակչությունը՝ 843 460 մարդ (2016)։ Քաղաքում ապրում են մեկ տասնյակից ավելի տարբեր ազգեր, այդ թվում՝ հայեր։ 2010 թվականի տվյալներով Սարատովում ապրում է ավելի քան 8 հազար հայ։

Հիմնադրումից առաջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ ապրել են ժամանակակից Սարատովի տարածքում դեռևս հին ժամանակներից։ Դրա վկայությունն է համարվում Ալեքսեևսկոե ավերակատեղը՝ հնագիտական հուշարձանը, որն ունի բացահայտված յոթ մշակութային հորիզոններ սկսած միջին բրոնզի ժամանակաշրջանից (մ.թ.ա 20-19-րդ դարեր) մինչև Ոսկե հորդայի ժամանակահատվածը (13-14-րդ դարեր), բացի այդ հայտնաբերվել են նաև 5-13-րդ դարերին պատկանող բազմաթիվ գտածոներ[4]։

Քաղաքի անվանումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն քաղաքի անվան ծագումնաբանության մի քանի վարկածներ, սակայն բոլորի կողմից ընդունված վարկած առայժմ չկա։ Վարկածներից մեկը պնդում է, որ քաղաքի անվանումը կապված է Սոկոլովայա լեռան հետ։ Թաթարերեն «սարի տաու» նշանակում է «դեղին լեռ»[5][6]։ Սակայն գոյություն ունեն այլ վարկածներ։ Ենթադրություն կա, որ քաղաքի անվանումը ծագել է «սար ատավ» բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է «ցածրադիր կղզի» կամ «սարիկ ատով» («բազեի կղզի»)։ Գոյություն ունեն նաև քաղաքի անվան ծագումնաբանության բազմաթիվ այլ վարկածներ, սակայն դրանք ունեն ավելի քիչ հաստատումներ, քան վերը նշվածները[7]։

Ժամանակակից Սարատով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարատովը բազմաֆունկցիոնալ կենտրոն է բազմաթիվ արդյունաբերական, մշակութային, կրթական հաստատություններով։ Պատմական կենտրոնում գտնվում են քաղաքի վարչությունը, թատրոնները, օպերայի և բալետի շենքը (1875), դրամատիկական թատրոնը (1803), պատանի հանդիսատեսի թատրոնը (1918), կոնսերվատորիան (1912), կրկեսը (1876), ֆիլհարմոնիան (1937), թատրոնները՝ Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղարվեստական թատրոնը (1885), Կ.Ա. Ֆեդինի անվան թատրոն[8] (18-րդ դարի շենք) և այլն։

Սարատովը համարվում է Ռուսաստանում բարձրագույն կրթության, գիտահետազոտական և նախագծային գործունեության հայտնի կենտրոն։ Քաղաքում, բացի Սարատովի պետական համալսարանից, գործում են երկու տասնյակից ավելի ԲՈՒՀ-եր[9]։ Քաղաքում զարգացած է մեքենաշինությունը, նավթային և քիմիական արդյունաբերությունը։

Ամերիկյան Forbes ամսագրի վարկածով 2013 թվականին Սարատովը բիզնեսի համար գրավիչ 30 քաղաքների թվում զբաղեցրել է 10-րդ տեղը[10]։ 2016 թվականին ֆինանսական գրավչությամբ Սարատովը շրջանցել է Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Սանկտ Պետերբուրգը և Եկատերինբուրգը՝ մեկ հորիզոնական զիջելով Կազանին։ Հարկ է նշել, որ 2012 թվականին Սարատովը զբաղեցնում էր 22-րդ[11], իսկ 2009-ին՝ 24-րդ հորիզոնականը[12]։


Քաղաքի կենտրոնի համայնապատկերը
Քաղաքի կենտրոնի համայնապատկերը


Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքը բնակչության թվով 16-րդ տեղում էր Ռուսաստանի 1114 քաղաքների թվում (842 097  մարդ)։ Էնգելս քաղաքի և մի շարք այլ բնակավայրերի հետ գոյացնում է 1,15-1,2 միլիոն բնակչությամբ ագլոմերացիա։

2016 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 843 460  մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 2140,76  մարդ/կմ²։

Ազգային կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարատովը պատմական քաղաք է, որը պատմության ընթացքում գտնվել է բազմաթիվ մշակույթների խաչմերուկում, Ասիայի և Եվրոպայի սահմանգծին, ինչն իր հետքն է թողել քաղաքի ազգային կազմի վրա։ Ստորև ներկայացված է քաղաքի ազգային կազմը 2010 թվականի դրությամբ[13]։

Ազգը Բնակչ. թիվը, մարդ %-ային հարաբերություն
Ռուսներ 745 371 91,6 %
Թաթարներ 14 778 1,8 %
Ուկրաինացիներ 10 475 1,3 %
Հայեր 8 892 1,1 %
Ղազախներ 7 288 0,9 %
Ադրբեջանցիներ 5 728 0,7 %
Մորդվաներ 2 276 0,3 %
Բելառուսներ 2 132 0,3 %
Հրեաներ 1 812 0,2 %
Չուվաշներ 1 730 0,2 %
Այլ ազգեր 13 380 1,6 %
Ընդհանուր 813 862 100 %

Անձինք, որոնց ազգային պատկանելությունը նշված չէ կամ անհայտ է, կազմում է 24 038 մարդ կամ բնակչության 2,9 %-ը[13]։

Սարատովը բազմադավանանքային քաղաք է և առանձնանում է զգալի էթնոմշակութային բազմազանությամբ։ Քաղաքի ձևավորման ժամանակվանից ներկայիս պահը այստեղ ապրում են տարբեր հավատքների հետևորդներ։ Սոցիոլոգիական հարցման համաձայն, Սարատովի շրջանի բնակչության 16% -ը աթեիստ են, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան ազգային միջին[14]։ Այստեղ են գտնվում Ռուս Ուղղափառ եկեղեցու Սարատովի և Վոլսկ շրջանի թեմի կենտրոնը, Սարատովի մարզի մուսուլմանների հոգևոր կառավարման կենտրոնը, ռուս Հին ուղղափառ եկեղեցու կենտրոնը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու Սբ Կլեմենտի թեմի կենտրոնը և այլն՝

  • Ալեքսանդր Նևսկի տաճար
  • Կազանի եկեղեցի
  • Սուրբ Հոգու ծագման տաճար
  • Իշխան Վլադիմիրի տաճար (քանդված)
  • Սուրբ Պետրոս և Պողոս Առաքյալների տաճար
  • Միջեկեղեցական Եկեղեցին կամ Սուրբ Մարիամ Աստվածածնի Միջեկեղեցու Եկեղեցին
  • Սբ. Ալեքսիս վանք
  • Երրորդության տաճար
  • Մզկիթ
Սբ.Աստվածածին եկեղեցի Սարատովում

Հայ եկեղեցին ներկայացված է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմով (ռուս.՝ Ново-Нахичеванская и Российская епархия) ։ 2007 թ.-ին սկսված Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը, իրականացվում է Սարատովի օդանավակայանի տարածքում։

Սարատովի կլիման չափավոր ցամաքային է։ Այստեղ բնորոշ է երկարատև (մոտ 4 ամիս[15]), չափավոր ցուրտ ձմեռ և շոգ, հաճախ չոր ամառ։ Ամենացուրտ ամիսը փետրվարն է, ամենատաքը՝ հուլիսը։ Տեղումները տարվա ընթացքում հավասարաչափ են բաշխված, ամենաքիչ քանակությամբ տեղումներ թափվում են գարնանը։ Ձմռանը՝ հատկապես հունվարի վերջին և փետրվարի սկզբին լինում են մինչև -30 ˚C սառնամանիքներ։

  • Տարեկան միջին ջերմաստիճանը՝ +6,9 °C
  • Քամու տարեկան միջին արագությունը՝ 3,8 մ/վ
  • Օդի տարեկան միջին խոնավությունը՝ 70 %:
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սարատով
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 8,1 7,3 17,0 31,1 34,0 39,5 40,8 40,9 37,9 25,1 16,1 11,7 40,9
միջին առավելագույնը (°C) −4,8 −4,7 1,1 13,3 21,5 26,2 28,2 26,6 19,8 11,1 1,6 −3,6 11,4
միջին ջերմաստիճանը (°C) −7,8 −8,1 −2,5 8,1 15,7 20,3 22,4 20,6 14,3 7,0 −1,1 −6,4 6,9
միջին նվազագույնը (°C) −10,6 −11,1 −5,6 3,7 10,4 15,1 17,2 15,5 9,9 3,7 −3,3 −8,9 3,0
բացարձակ նվազագույնը (°C) −37,3 −34,8 −26,8 −17,8 −3,8 2,2 6,4 4,3 −2,9 −12,6 −24,7 −33,4 −37,3
տեղումների քանակը (մմ) 41 34 31 31 35 50 49 31 49 37 46 42 476
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարատովի քույր-քաղաքներն են համարվում[16]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Устав муниципального образования «Город Саратов»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  2. «Расстояния от Саратова до городов России». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  3. «Федеральная миграционная служба России — Государственные программы — Соотечественники — Официальный информационный пакет Государственной программы — Округа РФ, участвующие в р …». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  4. Археологическая практика 2006 | Саратовский государственный университет
  5. Географические названия мира: Топонимический словарь. — М: АСТ. Поспелов Е.М. 2001.
  6. Словарь современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. Под общей редакцией акад. В. М. Котлякова. 2006.
  7. «Путешествие по России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  8. Страница музея К. А. Федина
  9. «Университеты, академии, институты. Регион: Саратовская область». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  10. 30 лучших городов для бизнеса — 2013 | Forbes.ru
  11. Саратов попал в 10-ку лучших городов для бизнеса по версии Forbes. Мнение Максима Фатеева
  12. Саратов вошёл в рейтинг лучших городов для бизнеса
  13. 13,0 13,1 «Всероссийская перепись населения 2010::Саратовстат». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  15. Времена года | География Саратовской области
  16. Սարատովի քույր-քաղաքները
  17. https://www.dallasecodev.org/465/Sister-Friendship-Cities
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 213
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարատով» հոդվածին։