Սեմ Ուիթվեր
Սեմ Ուիթվեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 20, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գլենվյու, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, երաժիշտ, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
IMDb։ | ID 1022429 |
samwitwer.com |
Սեմյուել Ստյուարտ Ուիթվեր (անգլ.՝ Samuel Stewart Witwer, հոկտեմբերի 20, 1977, Գլենվյու, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ)[1], կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան և երաժիշտ։ Ամենամեծ հայտնությունը ստացել է «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում կատարած Դևիս Բլումի [2] և «Մարդ լինել» հեռուստասերիալում կատարած վամպիր Էյդանի դերով։ Գեյմերների լսարանին առավել հայտնի է Գալեն Մարեքի (Սթարքիլլեր) հնչյունավորմամբ, որին դերասանը հաղորդել է ոչ միայն իր ձայնը, այլ նաև արտաքին տվյալները և կատարել է Star Wars: The Force Unleashed և դրա սիքվել՝ Star Wars: The Force Unleashed II խաղերում[2][3]։ Հիմնականում հայտնի է հեռուստասերիալներում կատարած բազմաթիվ էպիզոդիկ դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 20-ին, մեծացել է Իլինոյս նահանգի Չիկագոյիի Գլինվիևե արվարձանում։ Հաճախել է «Glenbrook South High» դպրոց, որտեղ ակտիվորեն մասնակցել է մի շարք թատերական ներկայացումներում։ Դերասանական արվեստի նկատմամբ իր սերը ուղեկցվում է նաև երաժշտության հանդեպ ունեցած սիրով, նա եղել է «Love Plumber» խմբի մեներգիչ[1]։
Դեռ շատ երիտասարդ հասակում, նրա ընտանիքն արդեն հասցրել էր գտնվել Paramount Pictures ստուդիայում, որտեղ նա զրուցել է դերասան Ուիլ Ուիթոնի հետ, որը կատարել է Ուեսլի Քրաշերի դերը «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդ» հեռուստասերիալում։ Այդ փորձը նրան ոգեշնչել է դերասան դառնալու համար։
Նյու Յորքի Ջուլիարդի դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Կալիֆոռնիա և որոշել է ուսումնասիրել դերասանի մասնագիտությունը։
Այժմ ապրում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Հյուսիսային Հոլիվուդում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսությունում առաջին անգամ հայտնվել է «Չիկագո Բուլս» բասկետբոլային ակումբի գովազդային հոլովակում։ Շուտով դերասանը նկարահանվել է հանրաճանաչ «Շտապ օգնություն» հեռուստասերիալում։
Սեմը նաև հանդիսանում է կուլտային գիտաֆանտաստիկ «Աստղային ճանապարհ» և «Աստղային պատերազմներ» հեռուստասերիալների երկրպագու[2]։
Դեռ մանկուց շատ սիրելով գիտական ֆանտաստիկան, մեծ ուրախությամբ էպիզոդիկ դերերով սկսել է նկարահանվել կուլտային «Աստղային ճանապարհ։ Էնտերփրայզ» հեռուստասերիալում։ Նաև նկարահանվել է «Խավարի հրեշտակ» հեռուստասերիալում Ջեսիկա Ալբայի մենամարտի տեսարանում, որտեղ կատարել է վամպիրանման արարածի դեր, որն էլ եղել է դերասանի առաջին ուղևորությունը դեպի Վանկուվեր։ 2004 թվականին ստացել է ավելի նշանակալից երկրորդական դեր՝ լեյտենանտ Ալեքս «Քրեշդաուն» Քուարտարարոյի դերը ֆանտաստիկ «Աստղային քրեյսեր «Գալակտիկա»» հեռուստասերիալում, որի նկարահանումները նույնպես անցկացվել են Կանադայում։ Չնայած այն փաստին, որ հեռուստասերիալը Սեմին շատ էր դուր եկել, երկրորդ եթերաշրջանում կերպարին այնքան քիչ էկրանային ժամնանակահատված է տրամադրվել, որ դերասանը հեռուստասերիալի ստեղծողներին է դիմել Քրեշդաունին սպանելու խնդրանքով, որպեսզի նա կարողանա լքել նախագիծը[4]։
2006 թվականին Սեմը կատարել է Նիլ Փերրիի դերը «Showtime» հեռուստաալիքի «Դեքստեր» հեռուստասերիալում[5][6][7]։ 2007 թվականին դերակատարում է ունեցել Սթիվեն Քինգի գրքի հիման վրա ստեղծված «Մշուշ» ֆիլմում, այնտեղ նա կատարել է երիտասարդ զինվոր Ուեյն Ջեսափի դերը, որը հատուկ նրա համար գրել է ռեժիսոր Ֆրենկ Դարբոնտը։ Սեմը կատարել է Սպա Կասելլայի դերը «C.S.I.. Հանցագործության վայրը» դետեկտիվ հեռուստասերիալի երկու էպիզոդներում։
2008 թվականին «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանում կատարել է գլխավոր անտագոնիստ Դեյվիդ Բլումի դերը, նա համեստ կենսաբան է, որը համտեղությամբ նաև Դումսդեյ անվամբ Կրիպտոնի մոլորակից ավերող արարած է[2]։ Սեմը նաև հնչյունավորել է Գեներալ Զոդին ութերորդ եթերաշրջանի վերջին էպիզոդում՝ «Injustice»:
2010 թվականին էպիզոդիկ դեր է կատարել «Քայլող մեռյալներ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի առաջին էպիզոդում՝ «Days Gone Bye»: Նա կատարել է տանկի մեջ գտնվող զոմբի զինվորներից մեկի դերը։
2011-2014 թվականներին կատարել է վամպիր Էյդանի՝ գլխավոր արական դերը «Մարդ լինել» հեռուստասերիալում, որը հանդիսանում է համանուն բրիտանական հեռուստասերիալի ռեմեյքը[8]։
2016 թվականին կատարել է Պարոն Հայդի դերը «Մի անգամ հեքիաթում» ֆանտաստիկ հեռուստասերիալի հինգերորդ և վեցերորդ եթերաշրջանների մի քանի սերիաներում։
Աստղային պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանում է գիտական ֆանտաստիկայի, հիմնականում «Աստղային պատերազմների»մեծ երկրպագու[2]։
Կատարել է Գալեն Մարեքի (Սթարքիլլեր) դերը «Star Wars: The Force Unleashed» խաղում[2][3]։ Գալեն Մարեքը ստացել է Սեմի ձայնը և արտաքին տվյալները, դերում նմանատիպ մեծ ներդրման համար դերասանը ստացել է դրական արձագանքներ։ Սթարքիլլերի դերով հայտնվել է նաև «The Force Unleashed»-ի սիքվելում և ֆայթինգի անգլալեզու տարբերակում՝ Soulcalibur IV որպես հրավիրված կերպար[9]։
«Աստղային պատերազմներ։ Կլոնների պատերազմ անիմացիոն սերիալում հնչյունավորել է սիթհերի խավարի առաջնորդ Դարթ Մոլին (4 եթերաշրջանի վերջին սերիաներ) և «Որդուն» (3 եթերաշրջան)։ Ուիթվերը շարունակել է հնչյունավորել Դարթ Մոլին մուլտսերիալի հինգերորդ եթերաշրջանում։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմն ունի «The Crashtones» անվանումով երաժշտական խումբ։ Ի սկզբանե խումբը պետք է ունենար «Crashdown» անվանումը, բայց դերասանը որոշել է չօգտագործել «Աստղային ճանապարհները «Գալակտիկա»» հեռուստասերիալում կատարած իր կերպարի անվանումը։ «Colorful of the Stereo» անվանումը կրող առաջին սկավառակը թողարկվել է 2006 թվականի փետրվարին։ Իրականում ալբոմի ձայնագրման մեջ մասնակցել է միայն Սեմը, որտեղ հանդես է եկել ոչ միայն որպես մեներգիչ, այլ նաև որպես երաժշտական գործիքների մեծամասնության կատարող։ Ալբոմի վրա պատկերված է Սեմը, բայց ոչ միայն որպես մեներգիչ, այլ նաև կարելի է տեսնել խմբի մնացած 4 անդամներին, որոնց նույնպես մարմնավորում է Սեմը և այնտեղ նրա հագին կա տարբեր հագուստ[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2006 | Ադրենալին | Crank | Բանդիտ #1 |
2007 | Աղջիկներ ճամբար | Girl Camp | Հովանավոր |
Մշուշ | Mist | Շարքային Ջեսափ | |
2008 | Պաթոլոգիա | Pathology | Երեկույթի տղա |
Infamous | Ջեյսոն | ||
2009 | Գեյմերը | Gamer | Գործակալ |
2010 | Quinn-tuplets | Փեթ Քուին | |
Ջո Ռիչի վերադարձը | The Return of Joe Rich | Ջո Նեյդերման | |
2015 | Արդարության լիգա։ Ատլանտիդայի գահը | Justice League: Throne of Atlantis | Օրմ |
2018 | Հան Սոլո։ Աստղային պատերազմներ։ Պատմություն | Solo: A Star Wars Story | Դարթ Մոլ (ձայն) |
2019 | Աստղային պատերազմներ։ Սքայուոքերի ծագումը | Star Wars: The Rise of Skywalker | Լրացուցիչ ձայներ |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2001 | Շտապ օգնություն | ER | Թոմմի | Էպիզոդ՝ «Fear of Commitment» |
Արլիս | Arliss | Սգացող մարդ | Էպիզոդ՝ «Of Cabbages and Kings» | |
2001—2003 | Ռազմաիրավանական ծառայություն | JAG | Բիզլի | 3 էպիզոդ |
2002 | Խավարի հրեշտակ | Dark Angel | Մարոու | Էպիզոդ՝ «Love in Vein» |
Լրտեսուհիները | She Spies | Ջեյսոն | Էպիզոդ՝ «Daddy’s Girl» | |
2003 | Անգել | Angel | Ջոն Սթոլեր | Էպիզոդ՝ «Shiny Happy People» |
Աստղային ճանապարհ։ Էնտերփրայզ | Star Trek: Enterprise | Sloth #3 | Էպիզոդ՝ «The Shipment» 3 եթերաշրջան 7 սերիա | |
2004 | Դետեկտիվ Ռաշ | Cold Case | Ջեյմս Քրեյթոն | Էպիզոդ՝ «The Plan» |
Ամուր ցանց | Dragnet | Սթեֆան Բեյլոր | Էպիզոդ՝ «Retribution» | |
Ծովային ոստիկանություն։ Հատուկ ջոկատ | Navy NCIS | Շտաբս-սերժանտ Ռաֆայել | Էպիզոդ՝ «Split Decision» | |
Աստղային ճանապարհ։ Նոր Վոյաժներ | Star Trek: New Voyages | Պահապանձայն | Էպիզոդ՝ «In Harm’s Way» | |
2004—2005 | Աստղային քրեյսեր «Գալակտիկա» | Battlestar Galactica | Լեյտենանտ Ալեքս Քուարտարարո | 11 էպիզոդ |
2006 | Ոսկորներ | Bones | Միտչել Դաունս | Էպիզոդ՝ «The Titan on the Track» 2 եթերաշրջան 1 սերիա |
Դեքստեր | Dexter | Նիլ Փերի | 3 էպիզոդ | |
2007 | Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է | It’s Always Sunny in Philadelphia | Մկանոտ տղա | Էպիզոդ՝ «Dennis and Dee’s Mom Is Dead» |
Շնաձուկ | Shark | Ռիչարդ լի Ֆրանկո | Էպիզոդ՝ «Every Breath You Take» | |
2007—2008 | C.S.I.: Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Սպա Կասել | 2 էպիզոդ |
2008—2009 | Սմոլվիլի գաղտնիքը | Smallville | Դեյվիս Բլում | 22 էպիզոդ |
2010 | Քայլող մեռյալները | The Walking Dead | Տանկի զոմբի զինվոր | Էպիզոդ՝ «Days Gone Bye» (տիտրերում բացակայում է) |
2011 | No God, No Master | Եվգենիո Ռավարինի | ||
2011—2013 | Մարդ լինել | Being Human | Էյդան | Գլխավոր դեր |
Աստղային պատերազմներ։ Կլոնների պատերազմներ | Star Wars: The Clone Wars | Դարթ Մոլ Հնչյունավորում[10] | 6 էպիզոդ | |
2014 | Գրիմ | Grimm | Մաքս | Էպիզոդ՝ «The Show Must Go On» |
2015 | Աստղային պատերազմներ։ Ապստամբներ | Star Wars Rebels | Շիվ Փալփատին (Դարթ Սիդիուս) W1-LE «Վիլլի» Դարթ Մոլ Հնչյունավորում |
Էպիզոդ՝ «Լոթալի պաշարում։ Մաս 2» 2 եթերաշրջան 2 սերիա
Էպիզոդ՝ «Աշակերտի մթնշաղներ» |
2016 | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Տեսուչ/Պարոն Հայդ | 5 էպիզոդ |
2017 | Ֆիլիպ Ք. Դիքի էլեկտրական երազները | Philip K. Dick’s Electric Dreams | Քրիս | Էպիզոդ՝ «Real Life» |
2018—2019 | Սուպերգրլ | Supergirl | Բեն Լոքվուդ / Ազատության գործակալ | Հիմնական կազմ |
2019 | Ռիվերդեյլ | Riverdale | Ռուպերտ Չիփինգ | 5 էպիզոդ |
2020 | DC տիեզերք, բոլոր աստղային խաղերը | DC Universe All Star Games | Ինքն իրեն | 6 էպիզոդ |
2020 | Աստղային պատերազմներ։ Ջեդի ամրոցի մարտահրավերը | Star Wars: Jedi Temple Challenge | Մռայլ կողմի գործակալ | |
2021 | Լեգո աստղային պատերազմներ։ Զարհուրելի պատմություններ | Lego Star Wars: Terrifying Tales | Դարթ Մոլ։ Թրյուգեն |
Տեսախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2008 | Star Wars: The Force Unleashed | Գալեն Մարեք (Սթարքիլլեր) / Փալփաթին | Արտաքին և հնչյունավորում |
2010 | Star Wars: The Force Unleashed II | Գալեն Մարեք (Սթարքիլլեր) | Արտաքին և հնչյունավորում |
2015 | Star Wars: Battlefront | Փալփաթին | |
2016 | LEGO Աստղային պատերազմներ։ Ուժի արթնացում | Փալփաթին | |
2017 | Star Wars: Battlefront II | Փալփաթին / Դարթ Մոլ | |
2019 | Days Gone | Դիքոն Սեյնթ Ջոն | Արտաքին և հնչյունավորում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Sam Witwer Biography». IMDB.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Anthony Gallegos (2008 թ․ սեպտեմբերի 16). «From Smallville to Star Wars with Sam Wither». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 3,0 3,1 W. Haden Blackman (2007 թ․ սեպտեմբերի 18). «Casting and Capturing Performances». StarWars.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 4,0 4,1 Kenn Gold (3 апреля 2006). «The Secret Projects of Crashdown: An interview with Sam Witwer, Actor and Musician». mediablvd.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Sam Witwer in Dexter Part 1». YouTube.com.
- ↑ «Sam Witwer in Dexter Part 2». YouTube.com.
- ↑ «Dexter cast 2006». IMDB.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Sam Witwer Joins U.S. Cast of Being Human». TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Randy Nelson (2008 թ․ հունիսի 5). «Third Star Wars character joins Soul Calibur IV cast». Joystiq. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
- ↑ Mark "RorMachine" Cassidy - 10/18/2011 (2011 թ․ հոկտեմբերի 18). «Sam Witwer To Voice Darth Maul In Star Wars: The Clone Wars». Comicbookmovie.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Ուիթվեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ