Սննդի հավաքածու
Սննդի հավաքածու (անգլ.՝ Meal kit), առաքման ծառայություն է ՝ հասարակական սննդի սպասարկման բիզնես մոդել, որտեղ ընկերությունը հաճախորդներին ուղարկում է նախապես չափաբաժիններով, իսկ երբեմն՝ մասամբ պատրաստված սննդի բաղադրիչները և բաղադրատոմսերը՝ տնական կերակուրներ պատրաստելու համար[1][2]։
Սննդի հավաքածուն չպետք է շփոթել հարմարավետ սննդի հետ (անգլ.՝ convenience food), որն իրականում եփվում և «պատրաստվում է» խոհանոցում նախքան առաքումը՝ սովորաբար սառնարանային տարայի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդի հավաքածու բիզնես մոդելի ստեղծվել է Շվեդիայում և իրարամերժ աղբյուրները վերագրում են կամ Կիկի Տեանդերին, որը 2007 թվականին հիմնադրել է Middagsfrid-ը (մոտավորապես թարգմանվում է որպես «ընթրիքի երանություն»)[3], կամ քույր և եղբայր ՝ Նիկլաս Արոնսոնին և Լինա Գեբակին, որոնք 2008 թվականին հիմնել են Linas Matkasse ընկերությունը[4]։ Middagsfrid-ը արագորեն տարածվել Հյուսիսային Եվրոպայի մի քանի այլ երկրներում և օրինակ է հանդիսացել մի շարք մրցակիցների համար[3]։ Սննդի հավաքածուներ վաճառող երեք ընկերություններ՝ Blue Apron-ը, Plated-ը և HelloFresh-ը, որն արդեն գործում էր Եվրոպայում, մոտավորապես 2012 թվականին մուտք են գործել ամերիկյան շուկա[4][5]։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Inc Magazine ամսագրի՝ 2017 թվականի մարտի դրությամբ Ամերիկայի միացյալ նահանգներում կերակուր պատրաստող ավելի քան 150 ընկերություն է եղել[6]։ 2017 թվականի հուլիսի դրությամբ, ըստ Time Magazine ամսագրի, սննդի հավաքածուի բիզնեսը գնահատվել է 2,2 միլիարդ ԱՄՆ դոլար ամբողջ աշխարհում, ինչը կազմում է մոտ 1,3 տրիլիոն դոլար արժողությամբ պարենային շուկայի 1%-ը[7]։ Սուպերմարկետները փորձել են պայքարել սննդի հավաքածուների առաքման հանրաճանաչության դեմ՝ իրենց սեփական հավաքածուները վաճառելով խանութներում։ Blue Apron-ը 2017 թվականին Morning Consult- ի կողմից հարցված հաճախորդների կողմից ամենաշատ օգտագործվող ծառայությունն է եղել, որին հաջորդում էին HelloFresh-ը և Plated-ը[8]։ Թեև ընկերությունները և ծառայությունը արագ աճ են գրանցել, նրանք բախվում են բաժանորդներին պահելու լուրջ մարտահրավերի. շատ հաճախորդներ ծառայություններից օգտվում են միայն մեկ անգամ՝ գրավված անվճար սննդի առաջարկներով, և քչերը՝ ընդամենը 6%-ն է շարունակում 5-8 շաբաթ օգտվել։ Morning Consult-ի կողմից հարցված հաճախորդները 3 ամիս հետո բաժանորդագրվել են սննդի հավաքածուի ծառայություններ մեծ մասին։ Օգտվողները հիմնականում երիտասարդներ են, մեծամասամբ քաղաքաբնակ․ բարձր եկամուտ ունեցող տղամարդիկ են[8]։
Շրջակա միջավայրի վրա ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերությունը քննադատության է ենթարկվել փաթեթներում օգտագործվող սառնարանային գել փաթեթների վերամշակման դժվարության համար։ Գելն օգտագործվում է, որ առաքման ընթացքում միսը և կաթնամթերքը պահվեն սառը միջավայրում։ Գելով փաթեթների հիմնական բաղադրիչը նատրիումի պոլիակրիլատն է՝ ոչ թունավոր փոշի, որը կարող է սառը մնալ, երբ հագեցած է ջրով[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Best Meal-Kit Delivery Services of 2017». PCMAG (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Capitalizing on convenience: The rise of meal-kit services and what it means for grocers». Food Dive (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 3,0 3,1 Segran, Elizabeth (2015 թ․ օգոստոսի 6). «The $5 Billion Battle For The American Dinner Plate». Fast Company. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 4,0 4,1 Konrad, Alex. «The Swedish Meal Kit Startup That Inspired Blue Apron, Plated And HelloFresh Speaks Out». Forbes magazine. No. 14 October 2015. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Meal Kit History- infographic».
- ↑ «Martha Stewart New Meal Kit Partnership With Amazon Gives Users More Than Just Convenience». inc.com. 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Why Meal Kits Haven't Delivered a Cooking Revolution—Yet». TIME.com. 2017 թ․ հուլիսի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 8,0 8,1 Leonhardt, Megan (2017 թ․ հուլիսի 20). «These 2 Charts Show Just How Popular Meal-Kit Services Are». Money.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «The Truth About Meal-Kit Freezer Packs». motherjones.com. 2017 թ․ հունիսի 4. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.