Jump to content

Սորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սորիա
իսպ.՝ Soria[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀամայնքSoria Province?
Մակերես271,8 կմ²
ԲԾՄ1063±1 մետր
Բնակչություն40 096 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ975
Փոստային դասիչ42001–42005
Ավտոմոբիլային կոդSO
Սորիա (Իսպանիա)##
Սորիա (Իսպանիա)

Սորիա (իսպ.՝ Soria), քաղաք և համայնք Իսպանիայի Կաստիլիա և Լեոն ինքնավարությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Ընկած է Դուերո գետի ափին։ Զբաղեցնում է 271,77  քառակուսի կիլոմետր տարածք[3],: Բնակչության թվաքանակը՝ 38.881. այդ ցուցանիշով վերջին տեղն է զբաղեցնում Կաստիլիա և Լեոնի և նախավերջին տեղը՝ ամբողջ Իսպանիայի պրովինցիաների վարչական կենտրոնների ցանկում (վերջինը Տերուելն է)։ Քաղաքի տնտեսության մեջ առանձնահատուկ կարևորություն ունեն գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը և զբոսաշրջությունը (զբոսաշրջիկներին գրավում է Սորիայում պահպանված պատմա-մշակութային հարուստ ժառանգությունը, մասնավորապես՝ ռոմանական ոճով կառուցված մեծաթիվ եկեղեցիներն ու այլ շինությունները)։ Սորիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությանն է արժանացել և ընդգրկվել մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում՝ որպես միջերկրածովյան սննդակարգի պահպանության լավ օրինակ[4]։ Հիմնադրվել է հին հռոմեացիների տիրապետության ժամանակներում, կելտական Նումանսիա բերդից ոչ հեռու (ի դեպ, այդ բերդի անունն է կրում տեղի ֆուտբոլային թիմը, որը հանդես է գալիս Լա Լիգայում՝ լինելով Իսպանիայի բարձրագույն խմբի առաջնությունում ընդգրկված ամենափոքր բնակավայրի թիմը)։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística (Spanje)|INE; 1857-2011: volkstellingen

Սորիային բնորոշ է օվկիանոսային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb): Քաղաքի բարձր դիրքի պատճառով (ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1.065 մետր է) ձմեռներն այստեղ իսպանական չափանիշների համեմատ սառնաշունչ են. սառնամանիքոտ օրերի տարեկան միջին թիվը 84 է, և դրանց մեծ մասը բաժին է ընկնում հունվար ամսին։ Սորիան ամենացրտաշունչ կլիմա ունեցող պրովինցիալ վարչական կենտրոնն է Իսպանիայում[5]։

Սորիա (1991–2022) 1,082 m.ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.0
(68)
23.2
(73.8)
25.7
(78.3)
28.0
(82.4)
32.7
(90.9)
37.9
(100.2)
38.7
(101.7)
38.5
(101.3)
36.4
(97.5)
30.6
(87.1)
25.0
(77)
20.5
(68.9)
38.7
(101.7)
Միջին բարձր °C (°F) 8.2
(46.8)
9.7
(49.5)
13.2
(55.8)
15.1
(59.2)
19.5
(67.1)
24.9
(76.8)
28.8
(83.8)
28.7
(83.7)
23.6
(74.5)
17.8
(64)
11.6
(52.9)
8.9
(48)
17.5
(63.5)
Միջին օրական °C (°F) 3.6
(38.5)
4.5
(40.1)
7.3
(45.1)
9.2
(48.6)
13.1
(55.6)
17.6
(63.7)
20.7
(69.3)
20.6
(69.1)
16.5
(61.7)
11.9
(53.4)
6.9
(44.4)
4.3
(39.7)
11.3
(52.3)
Միջին ցածր °C (°F) −0.9
(30.4)
−0.8
(30.6)
1.4
(34.5)
3.3
(37.9)
6.7
(44.1)
10.3
(50.5)
12.5
(54.5)
12.6
(54.7)
9.4
(48.9)
6.1
(43)
2.3
(36.1)
−0.3
(31.5)
5.2
(41.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −14.0
(6.8)
−14.0
(6.8)
−12.8
(9)
−5.6
(21.9)
−4.0
(24.8)
0.0
(32)
1.2
(34.2)
1.0
(33.8)
−1.2
(29.8)
−4.2
(24.4)
−9.6
(14.7)
−15.0
(5)
−15
(5)
Տեղումներ մմ (դյույմ) 45.1
(1.776)
35.6
(1.402)
43.7
(1.72)
61.5
(2.421)
66.0
(2.598)
48.7
(1.917)
35.4
(1.394)
26.4
(1.039)
34.1
(1.343)
59.7
(2.35)
52.6
(2.071)
47.4
(1.866)
556.2
(21.897)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 7.7 6.3 7.8 9.2 9.4 6.3 4.0 3.3 5.4 8.1 8.5 7.4 83.4
Միջին ամսական արևային ժամ 144 164 208 218 259 298 343 319 242 194 145 132 2666
աղբյուր: Météo Climat[6][7]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. Soria, Spain, in Europan. Accessed on 9-5-2008.
  4. «Decision of the Intergovernmental Committee: 5.COM 6.41».
  5. AEMET. «Valores climatológicos normales. Soria» (Spanish). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Météo climat stats Moyennes 1991/2020 Espagne (page 4)» (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  7. «08148: Soria (Spain)». ogimet.com. OGIMET. 2022 թ․ հուլիսի 12. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  8. AEMETValores climatológicos normales: Soria. Retrieved March 12, 2011.
  9. «08148: Soria (Spain)». ogimet.com. OGIMET. 2021 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. «La memoria de Antonio Machado hermanó a Soria y Collioure, donde reposan los restos del poeta». ABC. 1994 թ․ փետրվարի 21.
  11. «Copiso Soria y sus empresas aumentan el volumen de negocio un 9% y superan los 264 millones de facturación en 2018». Europa Press. 31 May 2019.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորիա» հոդվածին։