Սուեզ (մուհաֆազա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուքսոր (այլ կիրառումներ)
Սուեզի մարզ արաբ․՝ السويس | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Եգիպտոս | ||||
Կարգավիճակ | մուհաֆազա | ||||
Մտնում է | Եգիպտոս | ||||
Վարչկենտրոն | Սուեզ[1] | ||||
ԲԾՄ | 30 մետր | ||||
Հիմնական լեզու | արաբերեն | ||||
Բնակչություն (2006) | 510 935[2] (21-րդ տեղ) | ||||
Խտություն | 56,76 ( 21-րդ տեղ) | ||||
Տարածք | 9002 (13-րդ տեղ) | ||||
Սահմանակցում է | Հյուսիսային Սինայ, Հարավային Սինայ, Իսմայիլիա, Շարկիա, Կահիրե, Ալ-Գիզա, Բենի Սուեյֆ և Կարմիր ծով | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | EG-SUZ | ||||
suez.gov.eg | |||||
Սուեզի մարզ (արաբ․՝ السويس), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Սուեզի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է համանուն քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան ազատ ելք ունի դեպի Կարմիր ծով։ Այստեղ է գտնվում մարդկության համար կենսական նշանակություն ունեցող Սուեզի ջրանցքը։
Մաուֆազան զբաղեցնում է 9002 կմ² տարածք և համարվում է 13-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային գլխավոր մարզերից մեկը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաուֆազան իր հերթին բաժանված է 5 շրջանների, որոնցից մի քանիսը ունեն քաղաքային կարգավիճակ։ 5 շրջաններն իրենց հերթին բաժանված են գյուղական բնակավայրերի.
- ալ-Սուեզ (արաբ․՝ السويس)
- ալ-Արբայն (արաբ․՝ إل أربين)
- ալ-Իթակա (արաբ․՝ إيثاكا)
- ալ-Գանայն (արաբ․՝ شركة الجناين)
- Ֆեյսալ (արաբ․՝ فيصل)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 510 935 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 21-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 510 935 մարդ/կմ²։
Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք իսլամի դավանողներ են։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։
Սուեզի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
- ↑ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
- ↑ Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուեզ (մուհաֆազա)» հոդվածին։ |
|