Սուրբ Աստվածածին եկեղեցի (21-րդ դար, Ավան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ավան վարչական շրջան |
Հիմնական ամսաթվերը | 2003 |
Հիմնադրված | 2003 |
Holy Mother of God Church (Avan) Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սուրբ Աստվածածին մատուռ), նորակառույց եկեղեցի Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996-2002 թթ. կառուցել են Ավանի բնակիչներ, արդարադատության խորհրդական Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանը և գործարար Արմեն Նապոլեոնի Աղաջանյանը։ Շինարարության ժամանակ հայտնաբերվել է հնամյա տաճարի սյան հիմնաքար։ Եկեղեցու մանրակերտը Գրիշա Մելիք-Սարգսյանը տեսել էր երազում և պատրաստել։ Հետագայում եկեղեցին նախագծվել և կառուցվել է ըստ այդ մանրակերտի։ Եկեղեցին ունի 11 մետր բարձրություն, 30 քմ տարածք և զանգակատուն։ Գրիշա Մելիք-Սարգսյանի նախապապը՝ Մելիք Սարգիսը, XVIIդ. Սուրբ Աստվածածնի նման մի մեծ եկեղեցի էր կառուցել Արցախում, իսկ նրա թոռը՝ Մելիք Ավետիսը, նորոգել էր գմբեթը։ Այդ մասին հիշատակված է Արքեպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախի պատմություն» երկհատոր գրքում։ Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ՝ եկեղեցու շինարարության համար անժամկետ հատկացվել է 600 քմ տարածք։ Շինարարությունն սկսվել է 1996 թ. և տևել շուրջ 7 տարի։ Եկեղեցուն կից կառուցվել է նաև երիցատուն, ծխական խորհրդի ատենապետի նստավայր և հոգևոր կենտրոն։ Բակում տեղադրվել է ցայտաղբյուր, խաչքար, կահավորվել երիցատունը և ծխական խորհրդի ատենապետի նստավայրը։ Եկեղեցու շինարարությանն իրենց օրհնությունն ու նյութական աջակցությունն են բերել Ամենայն հայոց կաթողիկոսը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է 2002 թ. նոյեմբերի 9-ին՝ Արարատյան հայրապետական թեմի հոգևոր դասի մասնակցությամբ։ Եկեղեցու ծխական խորհրդի որոշմամբ և միջնորդությամբ Գ. Մելիք-Սարգսյանը նշանակվել է ծխական խորհրդի ատենապետ։ Ներկայումս Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցին գործում է[1]։