Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բարսումաշեն)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բարսում, Շամխորի շրջան, Ադրբեջան |
Օծման թվական | 1895 |
Հոգևոր կարգավիճակ | Չի գործում |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1887 |
Կառուցման ավարտ | 1895 |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի[1] Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանի Բարսում (Բարսումաշեն) գյուղում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1886 թ. վերաբերող բազմաթիվ վավերագրերում Բարսումում հիշատակվում է փայտաշեն եկեղեցի (անշուշտ, ծածկը նկատի ունենալով)։ 1887 թվականին քահանա Եփրեմ Մելիք-Առուստամյանցը նախաձեռնել էր նոր՝ քարաշեն եկեղեցու շինարարությունը, որն անավարտ է մնացել նյութական միջոցների սղության պատճառով։ Ըստ եկեղեցու հյուսիսային մուտքի ճակատակալ քարին փորագրված հնգատող արձանագրության՝ եկեղեցու կառուցումը տևել է 8 տարի և ավարտվել 1895 թվականին՝ օծվելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ուղղակյուն հատակագծով եռանավ բազիլիկ կառույց է (արտաքին չափերն՝ 22×11,35 մետր), արևելքում՝ կիսաշրջան խորանով, կից՝ ավանդատներով[4]։ Աղոթասրահի երեք զույգ սյուների և որմնասյուների վրա հենված թաղակապ ծածկն առնված է երկթեք տանիքի տակ[5]։ Մուտքերը երկուսն են՝ հյուսիսից և հարավից։ Հյուսիսային մուտքը բացվում է նույն կողմից եկեղեցուն կից կրկնահարկ զանգակատան առաջին հարկի մեջ[6]։ Զանգակատունը բարձրանում է առաջին հարկում 4, երկրորդ հարկում 6 սյուների վրա։ Եկեղեցին կառուցված է անմշակ, կոպտատաշ քարով, կրաշաղախով։ Բացառություն են սյուները, որմնասյուները, թաղակիր կամարներն ու անկյունաքարերը, որոնք իրականացված են սրբատաշ քարով։ Իր ավանդատան տեղում է մկրտարանը, որին կից ագուցվել են գեղաքանդակ մի քանի խաչքարեր և կենցաղային պատկերներով հարդարված տապանաքարեր[5]։
Քահանա
[խմբագրել | խմբագրել կոդը]1849 թվականին հիշատակվում է Բարսեղ քահանան, որը նույն թվականին հաստատվել էր իր պաշտոնում։
1861 թվականին գյուղին հովվում էին Փիբի քահանաները՝ Պետրոս Տեր Վարդանյանցը, Սահակ Տեր Կիրակոսյանցը և Պողոս Մամիկոնյանցը[7]։
Բարսումի ծխատեր քահանաներից արժանահիշատակ է Եփրեմ Գրիգորյան Մելիք-Առուստամյանցը։ Ձեռնադրվել է 1882 թվականի սեպտեմբերի 11-ին Գանձակի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցում Թադևոս եպիսկոպոս Տեր-Դանիելյանի ձեռքով և աշխատել մինչև 1911 թվականը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004 թվական, (հայերեն տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine), (անգլերեն տարբերակ Արխիվացված 2021-11-27 Wayback Machine)
- ↑ «Բարսում (Շամքորի շրջան)». 2018 թ․ մայիսի 14.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Նոր-Դար», 1893, N 47, էջ 3։
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895թ.:
- ↑ 5,0 5,1 Լալայան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 268։
- ↑ «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երեւան, 1982, էջ 228։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 33-34:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Կարապետյան, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ, էջ 470-472։
- Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 321։
- Լալայեան Ե., Գանձակի գաւառ, էջ 343։