Jump to content

Սուրբ Խաչ եկեղեցի (Վենետիկ)

45°26′08″ հս․. լ. 12°20′16″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՏարածաշրջանՍան Մարկո
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
ՆվիրվածԿենարար Խաչ
ԱնվանվածԿենարար Խաչ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Santa Croce degli Armeni (Venice) Վիքիպահեստում

Հայոց Սուրբ Խաչ, հայ կաթողիկե եկեղեցի Իտալիայի Վենետիկ քաղաքում, Կալլե դեի Արմենի փողոցի վրա, Սուրբ Մարկոսի տաճարի մոտ: Հանդիսանում է Վենետիկի հայ համայնքի ազգային եկեղեցին։

Հայ վաճառականների և վենետիկցիների առաջին շփումը եղել է 6-րդ դարում[1]։ 12-րդ դարում Վենետիկում ստեղծվել է հայկական համայնք։ Այն դարձել է հանրապետության ամենահարուստ օտարազգի համայնքներից մեկը:

13-րդ դարի կեսերին վենետիկյան ազնվական և դուքս Մարկո Զիանին հայ վաճառականների համար վանատուն է կառուցել։ 1434 թվականին տարածքում կանգնեցվել է զոհասեղան և մատուռ։ 1688 թվականին վաճառական Գերեկ Միրմանյանը թույլտվություն է ստացել ընդլայնել մատուռը և վերածել այն ամբողջական եկեղեցու, որը հետագայում կարևոր հաստատություն է դարձել համայնքի համար[2]։

Այսօր եկեղեցին բաց է ամիսը մեկ օր պատարագի համար։ Սուրբ Ղազար կղզու քահանաները թիավարում են դեպի Վենետիկ՝ ամսվա վերջին կիրակի օրը առավոտյան ժամը 10:30-ին եկեղեցում պատարագ մատուցելու[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]