Սուրբ Հարություն եկեղեցի (Ներքին Դվին)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Օծման թվական | 2000 |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետ | Բաղդասար Արզումանյան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Saint Harutyun church of Dvin Վիքիպահեստում |
Սուրբ Հարություն եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հարություն եկեղեցու հիմնօրհներքը կատարվել է 1996 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից։ Խորհրդային իշխանության փլուզումից հետո սա հիմնադրված առաջին եկեղեցին է։ Գարեգին Ա կաթողիկոսը ոգևորված ասել է, թե մեր եկեղեցին կրկին հարություն է առել, և որոշվել է եկեղեցին անվանել Սուրբ Հարություն։
Եկեղեցու բարերարը Սամվել Տիգրանյանն է, ճարտարապետը՝ Բաղդասար Արզումանյանը[1]։
Եկեղեցին օծվել է 2000 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Կառուցված է կարմիր տուֆից, ունի ուղղանկյուն հատակագիծ, խորանի երկու կողմերում ավանդատներն են, կառուցվածքով նման է Օդեսայի հայկական եկեղեցուն, միայն չափերով ավելի փոքր է։