Սպանելը հեշտ է
Սպանելը հեշտ է անգլ.՝ Murder Is Easy | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Collins Crime Club |
Հրատարակվել է | հունիսի 5, 1939 |
Նախորդ | Էրկյուլ Պուարոյի Սուրբ ծնունդը |
Հաջորդ | Ռեգատայի առեղծվածը |
«Սպանելը հեշտ է» (անգլ.՝ Murder Is Easy), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերից, որն առաջին անգամ տպագրվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից 1939 թվականի հունիսի 5–ին և ԱՄՆ-ում Dodd, Mead and Company-ի կողմից նույն թվականի սեպտեմբերին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուկ Ֆիցվիլմը գնում է գնացքով մի տարեց կնոջ՝ տիկին Պինկերտոնի հետ։ Ճանապարհին նրանք զրուցում են, և պարզվում է, որ նա գնում է Սքոթլենդ-Յարդ, որպեսզի այնտեղ պատմի իր գյուղում՝ Վիչվուդում տեղի ունեցած սերիական սպանությունների մասին։ Սակայն ավելի ուշ տիկին Պինկերտոնը ավտովթարի է ենթարկվում և մահանում. Լյուկը գնում է Վիչվուդ՝ այդ գործը բացահայտելու։ Այնտեղ Լյուկը գտնում է իր երկրորդ կեսին՝ Բրիջիտին, և անգամ փրկում է նրան արյունարբու մարդասպանի ձեռքից։ Հետագայում գործին է միանում սուպերինտենդանտ Բաթլը։ Նրա օգնությամբ հնարավոր է լինում բացահայտել վտանգավոր մարդասպանին։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուկ Ֆիցվիլմ (Luke Fitzwilliam) - երիտասարդ հնարամիտ մարդ
- Բրիջեթ Կանուեյ (Bridget Conway) - երիտասարդ աղջիկ՝ Լյուկի ընկերուհին
- Սուպերինտենդանտ Բաթլ (Supt. Battle) - ոստիկան Սթոթլանդ–Յարդից
- Հոնորիա Ուենֆիլտ (Honoria Waynflete) - հոժարակամ գրադարանավարուհի, լորդ Ուիթֆիլդի նախկին հարսնացուն
- Լորդ Գորդոն Ուիթֆիլդ (Gordon Whitfiend) - գործարար, երիտասարդ տարիքում Հոնորիայի, իսկ հասուն տարիքում Բրիջեթի փեսացուն է
Զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիդիա Հորթոնը (Lydia Horton) – մայոր Հորթնի կինը, թունավորվել է մկնդեղով
- Հարի Քարթեր (Garry Karter) – հարբեցող, ընկել է գետն ու խեղդվել
- Թոմի Փիրս (Tommy Pearce) - դեռահաս, մահացել է գյուղական գրադարանի Սպիտակ դահլիճի պատուհանից ընկնելուց հետևանքով
- Էմի Գիբսը (Amy Gibbs) - միս Ուեինֆիլտի աղախինը, մահացել է հազի համար թունավորված դեղամիջոցով
- Դոկտոր Ջոն Էդվարդ Համբլբի (Dr. John Edward Humbleby) - մահացել է արյան վարակից
- Լավինիա Պինկերտոն (Lavinia Pinkerton) - մահացել է Լոնդոնի կենտրոնում ավտովթարից
- Ռիվերս (Rivers) — Գորդոն Ուիթֆիլդի վարորդը, փողոցային լապտերը ընկել էր նրա վրա
Այլ հերոսներ և կասկածյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմի Լորիմեր (Jimmy Lorrimer) - Լյուկ Ֆիցուիլյամի ընկերը
- Ջեսի Հաբլբի (Jessie Humbleby) - բժիշկ Հաբլբիի այրին
- Ռոուզ Հաբլբի (Rose Humbleby) - բժիշկ Հաբլբիի աղջիկը
- Պարոն Ջոնս (Mr. Jones) - բանկի տնօրենը
- Հեթի Ջոնս (Hettie Jones) - բանկի տնօրենի դուստրը
- Բժիշկ Ջեֆրի Թոմաս (Dr. Geoffrey Thomas) - բժիշկ Հաբլբիի ընկերը
- Ալֆրեդ Ուեյք (Father Alfred Wake) - փոխանորդ
- Ջայլս Էպլսվորտի (Jyles Ellsworthy) - նկարիչ Վիչվուդից, Էմի Հիբսի սիրեկանը
- Ջիմ Հարվի (Jim Harvey) - Էմի Գիբսի փեսան
- Տիկին Գիբսը (Mrs. Gibbs) - Էմի Գիբսի մորաքույրը
- Միսիս Փիրս (Mrs. Pearce) - մեծ ընտանիքի մայրը, ծխախոտի գործարանի ղեկավար
- Վոնկի Պուխ (Wonky Pooh) - հիվանդ ականջով պարսկական նարնջագույն կատու, որին խնամում է Հոնորիա Ուեինֆիլտը
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը էկրանավորվել է երկու անգամ։
1981 թվականին BBC ընկերությունը նկարահանեց «Սպանության պարզությունը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Բիլ Բիքսբին է։ Ֆիլմում չկա սուպերտենդանտ Բաթլի կերպարը և փոխված է Լավինի Պինկերտոնի ազգանունը, բայց ֆիլմը ընդհանուր առմամբ շատ նման է վեպին։
2009 թվականին ITV ընկերությունը նկարահանում է «Սպանելը հեշտ է» ֆիլմը, որտեղ Բաթլի փոխարեն միսս Մարփլն է և գլխավոր դերում խաղում է Ջուլիա Մակքենզին։ Ֆիլմում կան շատ փոփոխություններ, այդ թվում միսս Մարլի կերպարի ավելացում և մի քանի հերոսների բացակայությունը։ Ավելացվել է մի քանի սյուժետային գծեր։
- Սյուժեն ամբողջովին փոխվել է․ մարդասպանությունները այնքան շատ չեն, ինչքան վեպում։ Ֆիլմում առաջինը սպանվում է առաջնորդական փոխանորդը, իսկ վեպում Լավինիա Պինկերտոնը։ Ոչ թե միսս Մարփլն է խոսում Լավինիա Պինկերտոնի հետ, այլ Լյուք Ֆիցվիլմը։
- Գնացքում Պինկերտոնի հետ զրուցում է Լյուկը, բայց ֆիլմում զրուցողը միսս Մարփլն է։ Այնուհետև միսս Պինկերտոնը մահանում է մետրոյի շարժասանդուղքից ընկնելուց, այլ ոչ թե ավտովթարից։
- Հոնորիա Ուենֆիլտի կերպարը ավելի երիտասարդ է, ավելի անհավասարակշիռ։ Գորդոն Ուիթֆիլդը բացակայում է և այդ պատճառով էլ փոխվում է սյուժետը։
1993 թվականին Կլաիվ Էքստոնը Լոնդոնում վեպի հիման վրա պիես է բեմադրել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «American Tribute to Agatha Christie». Home.insightbb.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.