Jump to content

Սպառողական գների ինդեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպառողական գների ինդեքս (ՍԳԻ, գնաճի ինդեքս անգլ.՝ consumer price index, CPI), գների ինդեքս տեսակ, որը ստեղծված է բնակչության անձնական սպառման համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների փաստացի հաստատագրված կազմի սպառողական զամբյուղ արժեքի փոփոխությունը որոշակի ժամանակահատվածում։

Տնտեսագիտական ուսումնասիրությունների ժամանակ կարևորագույն խնդիր է հանդիսանում բնակչության կենսամակարդակի գնահատումը և դրա բարձրացման հիմնախնդիրները։ Կենսամակարդակը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը հնարավորություն ունի ձեռք բերելու տվյալ երկրի բնակչությունը։ Կենսամակարդակ հասկացությունը բավականին լայն հասկացություն է, և գոյություն չունի կոնկրետ ցուցանիշ, որով գնահատվում է այն։ Կենսամակարդակի գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ, որոնցից է օրինակ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի կամ ԱԵ-ի ցուցանիշը։ Վերջիններս որոշելու համար տվյալ երկրի ՀՆԱ-ի ցուցանիշը (ԱԵ-ի) հարաբերում ենք երկրի բնակչության թվի վրա։ Սակայն պետք է նշենք, որ այս ցուցանիշով կենսամակարդակը գնահատել այդքան էլ ճիշտ չէ, քանի որ ցուցանիշի հաշվարկման ժամանակ վերցնում ենք տվյալ տարվա ՀՆԱ-ն, իսկ այն իր մեջ պարունակում է գնային ազդեցություն, հետևաբար հստակ չենք կարող ասել՝ փոփոխության է ենթարկվել կենսամակարդակը, թե գները։ Այս հակասությունը լուծելու համար օգտվում ենք գների ինդեքսից։ Ընդհանուր առմամբ ինդեքսը հարաբերական ցուցանիշ է, որը ցույց է տալիս երևույթի կամ գործընթացի փոփոխությունը ժամանակի կամ տարածության մեջ։ Գոյություն ունեն գների ինդեքսի տարբեր ցուցանիշներ, որոնցից կենսամակարդակի բնութագրման համար հատկապես կիրառվում է սպառողական գների ինդեքսը։ ՍԳԻ-ն ցույց է տալիս սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված ապրանքների ու ծառայությունների գնային փոփոխությունները ժամանակի ընթացքում։ Սպառողական զամբյուղը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ երկրի բնակչության կենսական պահանջմունքների բավարարման համար։ Սպառողական զամբյուղի կազմը և կառուցվածքը տարբեր է լինում՝ կախված ոչ միայն երկրի տնտեսական զարգացվածության աստիճանից, այլ նաև տվյալ բնակչության ազգային սովորություններից և առանձնահատկություններից։ Տարասեռ ապրանքների հավաքածուի գների ագրեգացված ինդեքսը հաշվարկելիս հարկ է հաշվի առնել այն առանձնահատկությունը, որ միմյանց հարաբերելով pq արժեքային նշանակությունները, հարկ է ցույց տալ դրանց փոփոխությունը միայն գների հաշվին կամ այլ խոսքով հարկ է չեզոքացնել տարբեր ժամանակահատվածներում թողարկված ապրանքների քանակի փոփոխության ազդեցությունը արտադրանքի արժեքային ցուցանիշի վրա։ Դրա համար հարկ է ապրանքների միևնույն քանակական հավաքակազմը գնահատել երկու տարբեր ժամանակահատվածների գներով, այնուհետ հարաբերել հաշետու շրջանի ցուցանիշը բազիսայինին։

Լասպեյրեսի գների ինդեքս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գների ընդհանուր ինդեքսի ագրեգացված բանաձևն առաջին անգամ առաջարկել է գերմանացի գիտնական Էտիեն Լասպեյրեսը 1864թ.: Նա առաջարկեց մշակել գների ինդեքս որպես կշիռ ընդունելով բազիսային շրջանի արտադրանքը.

.

Որտեղ՝ p 1 -ը և p 0 -ն սպառողական զամբյուղի ապրանքների և ծառայությունների գներն են՝ համապատասխանաբար հաշվետու և բազիսային ժամանակահատվածներում, q 0-ն ապրանքների և ծառայությունների քանակն է բազիսային տարում։ Այս ինդեքսը առ այսօր հայտնի է որպես Լայսպեյրեսի գների ինդեքս։

Պաաշեի գների ինդեքս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1874թ. գերմանացի մեկ այլ գիտնական Հերման Պաաշեն, առաջարկեց մշակել գների ինդեքս ընթացիկ շրջանի արտադրանքի q 1 հիման վրա, որն էլ ստացավ Պաաշեի գների ինդեքս անվանումը, որը ունի հետևյալ տեսքը․

.

Պրակտիկայում տարբեր ինդեքսների հաշվարկման ժամանակ երկու բանաձևերն էլ օգտագործվում են, թեև դրանք տալիս են տարբեր արդյունքներ։ Լասպեյրեսի ինդեքսը հարմար է օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար շաբաթվա, ամսվա կամ եռամսյակի կտրվածքով, երբ գների փոփոխությունը դիտարկվում է ապրանքների հաստատուն զամբյուղի հիման վրա։ Լասպեյրեսի բանաձևով, որպես կանոն, հաշվարկվում է Սպառողական գների ինդեքսը։ Միևնույն ժամանակ, երբ հարկ է լինում գների փոփոխությունը հաշվարկել արտադրանքի արժեքային և ֆիզիկական ծավալի համատեքստում, առավել նպատակահարմար է օգտագործել Պաաշեի ինդեքսը։ Պաաշեի ինդեքսի օգնությամբ հնարավոր է նաև հաշվարկել ֆիզիկական ծավալի փոփոխությունը բացարձակ արտահայտությամբ։

ՀՆԱ դեֆլյատորի և ՍԳԻ-ի միջև գոյություն ունի որոշակի բովանդակային տարբերություն՝

  1. ՍԳԻ-ն բնութագրում է կենսամակարդակի փոփոխություն, իսկ ՀՆԱ դեֆլյատորը՝ տնտեսական աճի փոփոխություն
  2. ՍԳԻ-ն հաշվարկվում է Լայսպերեսի գների ինդեքսի բանաձևով, իսկ ՀՆԱ դեֆլյատորը՝ Պաաշեի գների ինդեքսի բանաձևով
  3. ՍԳԻ-ն հաշվարկվում է որոշակի կայուն խմբաքանակով ապրանքների համար, իսկ ՀՆԱ դեֆլյատորը հաշվարկվում է տնտեսության ներսում թողարկվող ընդհանուր ապրանքների և ծառայությունների համար քաղվածք։

Ֆիշերի գների ինդեքս

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ամերիկացի տնտեսագետ Իրվինգ Ֆիշերը առաջարկեց երկու ինդեքսների փոխարեն հաշվարկել մեկ ինդեքս, որն իրենից ներկայացնում է այդ երկու ինդեքսների միջին երկրաչափականը, այսինքն երկու ինդեքսների արտադրյալի քառակուսի արմատը․

.

Այս ինդեքսը անվանում են “իդեալական”, քանզի վերջինս նախապատվություն չի տալիս ոչ հաշվետու, ոչ բազիսային ժամանակաշրջանի արտադրանքին։ Սակայն այս ինդեքսը պրակտիկայում սակավ կիրառություն ունի հաշվարկման ձևաչափի և տնտեսական մեկնաբանության բարդության պատճառով[1]։

  • Հիմնվում է սպառողական զամբյուղի ապրանքների ու ծառայությունների մեծ մասի գների ֆիքսման մակարդակի վրա
  • ԱՄՆ-ում ինֆլյացիայի հաշվարկման հիմնական ցուցանիշն է
  • Համարվում է կյանքի արժեքի(էժանության/թանկության) հիմնական ցուցանիշը

Հայաստանում այն պաշտոնապես հաշվարկվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Որպես բազային ժամանակահատված ընդունվում է նախորդ տարին

Սպառողական գների ինդեքսի հաշվարկը կատարվում է Լասպեյրեսի բանաձևով։

.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [Հովսեփ Աղաջանյան - Տնտեսագիտության տեսություն գիրք, Երևան 2008 ]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]