Jump to content

Սպիտակի երկրաշարժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակի երկրաշարժ
Սպիտակի երկրաշարժ (Հայաստան)##
Սպիտակի երկրաշարժ (Հայաստան)
Երկրաշարժի էպիկենտրոնը ցույց տվող քարտեզ
Տեսակերկրաշարժ
Երկիր ԽՍՀՄ
Տարեթիվդեկտեմբերի 7, 1988
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7,0
Հիպոկենտրոնի
խորություն
10 կմ
Էպիկենտրոնի
տեղագրություն
40°59′13″ հս․. լ. 44°11′06″ ավ. ե.HGЯO
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ցունամիոչ
Տուժածներ25,000 զոհված, 514,000-ը մնացին անտուն (ըստ մարտի 15-ի 20:00 տեղական ժամանակով)[1]
Զոհվածներ38 000 մարդ
Տնտեսական վնաս10 միլիարդ USD
 Spitak earthquake Վիքիպահեստում

Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8[2]-7,2[3] մագնիտուդ, իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր[4]։

Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային անձնակազմի 9 անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում[5]։

Սեյսմոլոգիական բնութագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիտակի երկրաշարժի սեյսմոլոգիական բնութագիրը
  • Ժամանակը - 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե,
  • Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ (φ=40,9N;λ=440, 2E),
  • Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК - 64 սանդղակի,
  • Մագնիտուդը- 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի,
  • Հիպոկենտրոնի խորությունը- մոտ 10 կմ,
  • Գլխավոր ցնցման տևողությունը- մոտ 35-45 վրկ.,
  • Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը- մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը- մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը- 0,7-1‚0 մ։

Ավերման գոտու բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ,
  • Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի,
  • Ավերված քաղաքների թիվը - 11,
  • Ավերված գյուղերի թիվը - 58,
  • Տուժած քաղաքների թիվը - 21,
  • Տուժած գյուղերի թիվը - 342,
  • Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ։
Երկու երկրաշարժի համեմատում[6]
Սպիտակի երկրաշարժ Լոմա-Փրիետա երկրաշարժ
Թվական դեկտեմբերի 7, 1988 հոկտեմբերի 17, 1989
Ուժգնություն 6.9 7.1
Վայր Հայաստան Հյուսիսային Կալիֆորնիա
Մահացածներ >25,000 67
Վիրավորներ 31,000 2,435
Անօթևան մնացածներ 514,000 7,362
Գույքային վնաս Անհայտ ~7.8 միլիարդ ԱՄՆ դոլար


Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։

Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Service, Robert (2003). A History of Modern Russia: From Nicholas II to Vladimir Putin. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 468–469. ISBN 0-674-01801-X.
  2. «Earthquakes». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.}|publisher = earthquake.usgs.gov}}
  3. Информация с сайта http://www.epicentrum.ru
  4. Информация с сайта www.demoscope.ru
  5. К катастрофе самолёта Ил-76 в Иране
  6. Դիրկ Փրոսկե (Dirk Proske), Ռիսկեր և Աղետներ (անգլերեն՝ Risks and Disasters), Ռիսկերի Կատալոգ, Սպրինգեր Բերլին Հայդելբերգ, 2008, էջ 97, ԳՄՍՀ՝ 978-3-540-79554-4։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակի երկրաշարժ» հոդվածին։