Ստադ Վելոդրոմ
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ, Ռեգբիի մարզադաշտ և մարզական կառույց |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և ռեգբի 15 |
Տեղագրություն | 8th arrondissement of Marseille?[1] |
Երկիր | Ֆրանսիա[1][2] |
Հիմնադրված | 1935[2] |
Բացված | հունիսի 13, 1937 |
Ճարտարապետ | Jean-Pierre Buffi? |
Սեփականատեր | Ville de Marseille? |
Գործաղեկավար | Օլիմպիկ Մարսել |
Տարողություն | 67 394 |
Տնային թիմ | Օլիմպիկ Մարսել |
Դաշտի չափսեր | 105x70 մ |
Ծածկույթի տեսակը | hybrid grass? և գազոն |
Կայք | orangevelodrome.com(ֆր.)(անգլ.) |
Stade Vélodrome Վիքիպահեստում |
Ստադ Վելոդրոմը (ֆր.՝ Stade Vélodrome) բազմանպատակ մարզադաշտ է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Այն 1937 թվականից Օլիմպիկ Մարսել ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է և եղել է 1998 թվականի ՖԻՖԱ աշխարհի գավաթի և 2007 թվականի Ռեգբիի աշխարհի գավաթի ընդունող մարզադաշտ։ Այն նաև ընդունում է Տուլոն ՌԱ ռեգբիի ակումբի խաղերը։ Այն Ֆրանսիայի ամենամեծ ակումբային ֆուտբոլային մարզադաշն է 67.344 նստատեղով։ Մարզադաշտը նաև օգտագործում է Ֆրանսիայի ազգային Ռեգբիի հավաքականը։
Վերանորոգումից առաջ առավելագույնը ունեցել է 58.897 հանդիսական (2004 թվականի ՈՒԵՖԱ գավաթի կիսաեզրափակչում Նյուքասլ Յունայթեդի դեմ)։ Վերանորոգումից հետո նստատեղերի քանակը երբ դարձավ 67.300, առավելագույն թվով հանդիսական եղել է ՊՍԺ-ի դեմ խաղում 2015 թվականի ապրիլի 5-ին 65.148 հանդիսականով։ Մարզադաշտում նաև անցկացվել են 1938 թվականի ՖԻՖԱ աշխարհի գավաթի խաղեր։ Ամենաառաջին խաղը մարզադաշտում եղել է Մարսելի և Տորինոյի միջև հանդիպումը 1937 թվականին։
Ֆրանսիայի Ռեգբիի հավաքականը սկսեց հաղթանակներ տանել այս մարզադաշտում 2000-ական թվականների սկզբին։ Նրանք այստեղ հաղթեցին Ավստրալիայի, Հարավ Աֆրիկյան հանրապետության, Անգլիայի հավաքականներին, սակայն հաղթարշավը ավարտվեց 2004 թվականին, երբ նրանք պարտվեցին Արգենտինային 14-24 հաշվով[3]։
Ոչ միայն Ֆրանսիայի ռեգբիի հավաքականն է օգտագործում Վելոդրոմը վերջին տարիներին։ 2009 թվականի ապրիլի 18-ին Տուլոնը խաղաց իր տնային խաղը Թոփ 14-ի շրջանակներում՝ տեղափոխվելով Թուլուզից Վելոդրոմ՝ ունենալով 57.039 հանդիսական[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 ministère des Sports recensement des équipements sportifs, espaces et sites de pratiques en France (ֆր.) — 2005.
- ↑ «France v New Zealand All Blacks». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Top 14, 23e Journée : Toulon – Toulouse» (French). L'Équipe. 2009 թ․ ապրիլի 18. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)