Jump to content

Ստանիսլավ Նոակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Նոակովսկի
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1867(1867-03-21)[1]
ԾննդավայրNieszawa, Aleksandrów County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մահացել էհոկտեմբերի 1, 1928(1928-10-01)[2] (61 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1894)
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ, արվեստագետ և գծանկարիչ
ԱշխատավայրՎարշավայի տեխնոլոգիական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր
 Stanisław Noakowski Վիքիպահեստում

Ստանիսլավ Նոակովսկի (լեհ.՝ Stanisław Noakowski, մարտի 21, 1867(1867-03-21)[1], Nieszawa, Aleksandrów County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - հոկտեմբերի 1, 1928(1928-10-01)[2], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3]), ռուս և լեհ ճարտարապետ և գծանկարիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Նոակովսկին Վլոցլավեկ քաղաքի ռեալական դպրոցում ուսումն ավարտելուց հետո ճարտարապետություն է սովորել Գեղարվեստի կայսերական ակադեմիայում (1886-1894 թվական)։ Գեղարվեստի ակադեմիայում «Հյուրանոց` մայրաքաղա այցելածների համար» ծրագրի համար ստացել է արծաթե փոքր (1890 թվական), արծաթե մեծ մեդալներ (1891 թվական), ոսկե փոքր մեդալ (1893 թվական)։ Ստացել է առաջին աստիճանի բարձրակարգ նկարչի կոչում (1894 թվական)։ Որպես Գեղարվեստի ակադեմիայի թոշակառու` 1896 թվականին երեք տարով գործուղվել է Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա։

1899 թվականից արվեստի պատմության դասընթաց է դասախոսել և կոմպոզիցիա է դասավանդել Մոսկվայի Ստրոգանովի տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանում[4]։ Դասախոսությունների ժամանակ նա սահուն, բայց ճշգրիտ կերպով կավիճով գրատախտակին նկարել է ճարտարապետության հուշարձանների հանքակտրվածքներ և հեռանկարներ։ Նոակովսկու հրապարակային դասախոսությունները և նրա նկարները հսկայական հաջողություն են ունեցել։ Դասախոսությունների մոտ երկու հազար նկար, որոնք նկարիչը տեղափոխել է թղթի վրա, Նոակովսկուն ճարտարապետության յուրահատուկ նկարչի համբավ են բերել[5]։

1899 թվականի մարտի 29-ից Նոակովսկին դարձել է Ստրոգանովի ուսումնարանի թանգարանի վարիչ, իսկ 1900 թվականի հունվարի 1-ից եղել է այդ ուսումնարանի տեսուչը։ 1906 թվականից եղել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի պրոֆեսոր։ 1905 թվականից համարվել է Մոսկվայի ճարտարապետության ընկերության նախագահի տեղակալը։

Ակադեմիկոսի կոչում է ստացել (1914 թվական1915 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1918 թվականին դարձել է Մոսկվայի արվեստի գործերի և Ժողովրդական կոմիսարիատի լուսավորության գեղարվեստական արդյունաբերության կոլեգիաների անդամ։

1918 թվականին տեղափոխվել է Լեհաստանի երկրորդ հանրապետություն։ 1919 թվականից եղել է Վարշավայի պոլիտեխնիկկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի ժամանակակից ճարտարապետության պատմության պրոֆեսոր։

Նոակովսկին չի դարձել գործող ճարտարապետ, իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում նա ստեղծագործել է ջրաներկով, որի հիմնական թեման համարվում էր Լեհաստանի հնագույն ճարտարապետությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119084988 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2010.
  4. Власов В. Г. Художественно-промышленные музеи, Художественно-промышленные училища // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. Х, 2010. — С. 357
  5. Шульгина Е. Н., Пронина И. А. История Строгановского училища 1825 - 1918. — М.: Русское слово, 2002. — С. 137-139

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Эттингер П. Ноаковский Станислав: Опыт характеристики. — М.: Светлана, 1922. — 24, [1] с.
  • Лебедев П. И. Советское искусство в период иностранной военной интервенции и гражданской войны. Советское изобразительное искусство: Монографии и исследования. М.- Л.: Искусство, 1949.
  • Земцов С. М. Станислав Ноаковский: Альбом. — М.: Изобразительное искусство, 1980. — 136 с. — 10 000 экз.
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 366. — 459 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «НОАКОВСКИЙ СТАНИСЛАВ-ВИТОЛЬД ВЛАДИСЛАВОВИЧ». Российская Академия художеств. Արխիվացված է օրիգինալից 2021-05-13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  • Ստանիսլավ Վիտոլդ Նոակովսկի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Նոակովսկի» հոդվածին։