Jump to content

Ստեփան Կուրտիկյան (լեզվաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Կուրտիկյան (այլ կիրառումներ)
Ստեփան Կուրտիկյան
Ծնվել է1863[1][2]
Բուրսա, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 25, 1944(1944-01-25)[2]
Ստամբուլ, Թուրքիա[1][2]
Բնակության վայր(եր)Կոստանդնուպոլիս[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանիչ և դասավանդում
Տիրապետում է լեզուներինհայերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և գրաբար

Ստեփան Հարությունի Կուրտիկյան (1863[1][2], Բուրսա, Օսմանյան կայսրություն[1][2] - հունվարի 25, 1944(1944-01-25)[2], Ստամբուլ, Թուրքիա[1][2]), հայ լեզվաբան, թարգմանիչ, մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բուրսայի Գևորգյան վարժարանը, 1890-1895 թվականներին եղել է նույն վարժարանի տնօրենը։ 1895 թվականից ապրել է Կոստանդնուպոլիսում, զբաղվել գրական-մանկավարժական գործունեությամբ։ Դասավանդել է թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և գրաբար, ստեղծագործել այդ լեզուներով, աշխատակցել «Արևելք», «Բյուզանդիոն», «Բյուրակն», «Ճերիտիեի շարժիե» պարբերականներին, գրել հատկապես հայ-պարսկական լեզվական առնչությունների վերաբերյալ հոդվածներ։ 1887 թվականին թուրքերեն թարգմանությամբ հրատարակել է արաբ և պարսիկ բանաստեղծների ու փիլիսոփաների ընտրյալ բանաստեղծություններն ու ասացվածքները։ 1901 թվականին լույս է տեսել Կոստանդնուպոլիսի «Օսմանյան տաղաչափություն» ուսումնասիրությունը (հայերեն), 1929 թվականին՝ «Հիշողություն» բանաստեղծությունների ժողովածուն (թուրքերեն)[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. «Zarkfoundation - Ստեփան Կուրտիկյան». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Կուրտիկյան (լեզվաբան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 35