Jump to content

Ստյուարտ Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստյուարտ Ուիլսոն
Ծնվել էդեկտեմբերի 25, 1946(1946-12-25)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԳիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1969)[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
ԸնտրանիTeenage Mutant Ninja Turtles III?
ԱնդամությունRoyal Shakespeare Company?
stuartconanwilson.com

Ստյուարդ Կոնան Ուիլսոն (անգլ.՝ Stuart Conan Wilson, դեկտեմբերի 25, 1946(1946-12-25)[1], Գիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսային բրիտանացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյուարդ Ուիլսոնը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 25-ին Օլիֆորդում։ Նրա հայրը ծառայել է Ռազմաօդային ուժերում, այդ պատճառով էլ նա հաճախ իր ընտանիքի հետ տեղափոխվում էր քաղաքից քաղաք, երկար ապրել է Ռոդեզիում, երբ նրա հայրը դարձավ ինժեներ և սկսեց աշխատել պղնձի հանքվայրում, և ընդհանուր դժվարությամբ սովորել է տասներեք տարբեր դպրոցներում։ Վերջացրել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում 1969 թվականին, դարձավ Royal Shakespeare Company թատրոնային կազմակերպության մասնակից։ 1960 և 1970 թվականներին խաղացել է թատրոնում, այդ թվում նաև թատրոններում ինչպիսիք են՝ Ռոյալ-Կորտը, Բուշը, Վեստ Էնդաի թատրոններում։ Առաջին անգամ նա հայտնվել է բրիտանական հեռուստաընկերությունում 1969 թվականին կարճատև դերով «Առաջին տիկինը» սերիալում, 1971 թվականին դեբյուտել է մեծ էկրանի վրա «Դուլչիմա» ֆիլմում։ 1980 թվականների վերջերից նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմերում, այդ պատճառով էլ 1990-ականները անցկացրել է ԱՄՆ-ում, 2000 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ շարունակել է նկարահանվել բրիտանական ֆիլմերում և սերիալներում մինչև 2008 թվականը։

Ամուսնացած է Քորթնի Վոլեդժերի հետ, ունեն երեք երեխաներ. դուստրը Միրանդա Քորթնի Ուիլսոն (ծնվել է 1990 թվականին) և զույգեր (որդին և դուստրը) Լայամ Րիս Ուիլսոն և Ինդիա Քլեր Ուիլսոն (ծնվել են 1995 թվականին)։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]