Jump to content

Ստևան Տոդորովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստևան Տոդորովիչ
սերբ.՝ Стеван Тодоровић
Ծնվել էապրիլի 13 (25), 1832 կամ 1832[1][2][3][…]
ԾննդավայրՆովի Սադ, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էմայիսի 22, 1925(1925-05-22), մայիսի 22, 1926(1926-05-22)[3] կամ 1925[4]
Մահվան վայրԲելգրադ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Հարավսլավիա
Մասնագիտություննկարիչ և երաժիշտ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԱմուսինPoleksija Todorović?
 Steva Todorović Վիքիպահեստում

Ստևան "Ստևա" Տոդորովիչ (սերբ.՝ Стеван-Стева Тодоровићապրիլի 13 (25), 1832 կամ 1832[1][2][3][…], Նովի Սադ, Ավստրիական կայսրություն - մայիսի 22, 1925(1925-05-22), մայիսի 22, 1926(1926-05-22)[3] կամ 1925[4], Բելգրադ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն), սերբ նկարիչ, Հարավսլավիայում ժամանակակից սուսերամարտի և «Սոկոլ» շարժման հիմնադիր[5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նովի Սադում, մահացել Բելգրադում[7]։ Սերբ-թուրքական պատերազմների ժամանակ (1876–1878) եղել է տեղական և արտասահմանյան մի շարք թերթերի թղթակիցը, միաժամանակ մարտանկարներ է արել և համբավվել որպես մարտանկարչության հիմնադիր Սերբիայում։ Հետագայում՝ բալկանյան պատերազմների և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մարտանկարչությունն այլևս անձնական գործ չէր, այլ պետական ու ռազմական առաջադրանք։

Տոդորովիչը մոտ էր Օբրենովիչների արքայատոհմի ներկայացուցիներին և ստեղծել է թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամների դիմանկարները, ներառյալ Նատալյա Սերբացու դիմանկարը, ինչի շնորհիվ վերջինս ճանաչվել է «սերբական Մոնա Լիզա»[8]։

Տոդորովիչի աշխատանքները ներկայացվել են համաշխարհային արվեստի 1911 թվականի ցուցահանդեսում՝ որպես Սերբիայի Թագավորության տաղավարի ցուցանմուշներ[9]։

Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում նա հիմնականում արարել է ռոմանտիկ ոճի գործեր[10], երբեմն հարել է ակադեմիզմին[7], սակայն լավագույն աշխատանքները ռոմանտիկ ոգով են տոգորված[7]։ Տոդորովիչի ստեղծագործական հարուստ ժառանգության մեջ կան հիանալի դիմանկարներ, պատմական ու կրոնական թեմաներով նկարներ, բնանկարներ, բազմաթիվ գծանկարներ[7]։ Այդ ստեղծագործություններից շատերն առնչվում են հայրենի Սերբիային ու Բելգրադին, որոնց մշակութային ու հասարակական կյանքին նա եռանդուն կերպով մասնակցել է[7]։ Բելգրադում բացել է գեղարվեստի իր առաջին դպրոցը, որտեղ մանուկները սովորել են նկարել, երգել, սուսերամարտել, մարզել իրենց մարմինն ու հոգին «Սոկոլ» շարժման սկզբունքների համաձայն[7], շարժում, որի կարգախոսն էր «Առողջ մարմնում առողջ հոգի»։

Ստևան Տոդորովիչի բազմաթիվ աշխատանքներ են տեղ գտել Միլան Յովանովիչ Ստոյիմիրովիչի անձնական հավաքածուում, որի զգալի մասը կտակվել է Սմեդերևոյի թանգարանին[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Répertoire des artistes (ֆր.)
  2. 2,0 2,1 Artnet — 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «MAČEVANJE U BEOGRADU». www.macevanje.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  6. istoriju, MK Fondacija Srpski Legat. «Rođen je slikar i akademik Stevan Todorović».
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Galerija Matice srpske
  8. Hadži-Minić, Katarina (2019 թ․ ապրիլի 17). «Ko je bila 'Srpska Mona Liza'? Lepa i tragična srpska kraljica Natalija Obrenović». Pokazivač (բոսնիերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  9. Elezović, Zvezdana (2009). «Kosovske teme paviljona Kraljevine Srbije na međunarodnoj izložbi u Rimu 1911. godine». Baština. 27.
  10. «Arte - Stevan Todorović - Biografija». www.arte.rs. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  11. The Legacy of Milan Jovanovic Stojimirovic in the Art Department of the Museum in Smederevo.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստևան Տոդորովիչ» հոդվածին։