Սրիչ
Սրիչ, մատիտները սրելու հեշտ հարմարանք։ Գոյություն ունեն տարբեր կառուցվածքով սրիչներ՝ սկսած ձեռքի սրիչից, որը կարող է տեղավորվել գրպանում կամ գրչատուփում, վերջացրած մեծ չափերի սրիչներով (մեխանիկական և էլեկտրոնային), որոնք տեղադրվում են գրասենյակներում սեղանների վրա։ Վերջիններս միշտ ունենում են ինչ-որ հատուկ մաս մատիտի տաշեղները պահելու համար (լինում են նաև որոշ գրպանի սրիչների վրա)։ Սրիչները օգտագործելիս կատարվում է առաջ գնացող կամ պտտող շարժումներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ սրիչների հայտնագործումը մատիտները սրում էին դանակով։ Մատիտների սրիչները այդ խնդիրը կատարեցին ավելի հեշտ և ավելի հավասարաչափ։ Մատիտների հատուկ տեսակներ կան, ինչպես օրինակ ատաղձագործական մատիտը, սովորաբար սրում են դանակով, քանի որ ունեն հարթ ձև։
Ֆրանսիացի մաթեմատիկոս Բեռնարդ Լասսիմոնը 1838 թվականին մատիտների սրիչի համար ստացել է առաջին արտոնագիրը (French patent № 2444)[1]. Առաջին ամերիկական մատիտների սրիչը արտոնագրվել է Ուոլտեր Էդվարդ Ֆոստերի կողմից 1855 թվականին[2]։. Գրասենյակների համար էլեկտրոնային մատիտների սրիչները ստեղծվել են 1917 թվականին[3]։.
Ժամանակակից սրիչներն ունեն գույների և ձևերի լայն ասպեկտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1]
- ↑ «Handheld Pencil Sharpeners». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Նկարները նայել сайте музея раннего офиса, որտեղ ցույց է տրվում արդյունաբերության մեջ օգտագործվող ավելի վաղ շրջանի էլեկտրոնային սրիչներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրիչ» հոդվածին։ |