Վադի
Արտաքին տեսք
Վադի (արաբ․՝ وادي), գետերի չոր հուների և էրոզիայի հետևանքով գետահովիտներում ժամանակավոր կամ ընդհատվող ջրային հոսքերի արաբերեն անվանումը[1], որոնք առաջանում են հորդառատ տեղումներից հետո՝ հատկապես Արաբական թերակղզում և Հյուսիսային Աֆրիկայի անապատներում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վադիի երկարությունը հասնում է հարյուրավոր կիլոմետրերի և սովորաբար ավարտվում է անջրթող իջվածքներով, որոնց հունը ծածկված է լինում ողողատով։ Նրանք հաճախ ունենում են զառիթափ լանջեր։
Հավանական է, որ դրանք մնացուկային գետահովիտներ են, որոնք պահպանվել են խոնավ կլիմայի պայմաններում[2]։
Արաբական թերակղզում, Սիրիայում և Հյուսիսային Աֆրիկայում վադի եզրույթը հաճախ կիրառվում է աշխարհագրական անվանումներում, մասնավորապես՝ Իբերական թերակղզում՝ Գվադալախարա քաղաքի կամ Գվադալկիվիր գետի անվանումներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://geoman.ru/geography/info/index.shtml
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Alimsk (2013 թ․ դեկտեմբերի 20). «Wadi Bani Khalid & Wadi Hawer». Oman Tripper. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ Pedro (2014 թ․ սեպտեմբերի 5). «Visiting Wadi Bani Khalid, Oman: A Desert Paradise». Travel With Pedro. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Вади или Уади». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Вади // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.