Վախուշտի Կոտետիշվիլի
Վախուշտի Կոտետիշվիլի վրաց.՝ ვახუშტი კოტეტიშვილი | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1935 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 7, 2008 (73 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, գրական քննադատ և բանահավաք |
Ծնողներ | հայր՝ Վախթանգ Կոտետիշվիլի |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Պարգևներ և մրցանակներ |
Վախուշտի Կոտետիշվիլի (վրաց.՝ ვახუშტი ვახტანგის ძე კოტეტიშვილი, օգոստոսի 4, 1935, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 7, 2008, Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային գրականագետ, քննադատ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի մանկավարժական ակադեմիայի ակադեմիկոս, «Սաբա» մրցանակի դափնեկիր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է վրացի անվանի գրականագետ, արվեստաբան, հասարակական գործիչ Վախթանգ Կոտետիշվիլու (1893—1937) ընտանիքում։ 1937 թվականին հորը գնդակահարել են՝ մեղադրելով հակախորհրդային գործունեության մեջ[2]։
Վախուշտին 1959 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1965-ից 1977 թվականներին դասավանդել է համալսարանում։
Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1954 թվականին, առաջին թարգմանությունները՝ 1958-ին;
1964 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հաֆիզի քնարերգության մեկնաբանության հարցի շուրջ» թեմայով[3]։ Բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի արժանացել է «Պարսկական դասական տաղաչափության կառուցվածքի մասին» ատենախոսական աշխատության համար, որը պաշտպանել է 1975 թվականին[4]։
Ապրել է Թբիլիսիում, հոր՝ Վախթանգ Կոտետիշվիլու անունը կրող փողոցի 7-րդ շենքումում[5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Мой век минутный. 2005 ISBN 5-94542-174-X[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|