Վիքիպեդիա:Գրանցում
Վիքիպեդիայում չի պահանջվում գրանցվել, գրեթե բոլոր նախագծերում հնարավոր է մասնակցել և աշխատել առանց գրանցվելու։ Սակայն գրանցված մասնակիցներին տրվում են որոշ լրացուցիչ հնարավորություններ, ինչը հարմարացնում է Վիքիպեդիայի օգտագործումը և խմբագրումը։ Գրանցվելը չի պահանջում որևէ անձնական տվյալների տրամադրում։
Գրանցման առավելություններ
[խմբագրել կոդը]Համակարգ մտնելուց հետո կատարված ուղղումները կգրանցվեն տվյալ մասնակցի անունով, իսկ կատարված ուղղումները ցուցադրվում են մասնակցի IP-հասցեում։
Գրանցումից հետո դուք կկարողանաք.
- դիտել ձեր ներդրումների ցանկը, դա հասանելի է «Ներդրում» հղումով, որը գտնվում է էջի վերևի աջ մասում
- ավելացնել ցանկացած էջեր ձեր անձնական հսկողության ցանկում, որպեսզի տեսնեք բոլոր ընթացիկ փոփոխությունները
- համառոտ ներկայացնել ձեզ մասնակցի անհատական էջում
- ավելացնել ձեր մասնակցի եջի ենթաէջեր
- խմբագրել մասնակի պաշտպանված էջեր
- զրուցելել այլ մասնակիցների հետ ձեր քննարկման էջում, մուտքագրած վիճակում դուք կտեղեկացվեք նոր հաղորդագրությունների մասին
- հարմարեցնել Վիքիպեդիայի տեսքը ըստ ձեր ճաշակի
- ստանալ միասնական հաշիվ, որը թույլ է տալիս ձեզ մտնել մյուս քույր նախագծեր
- առաջադրվել ադմինիստրատորի կարգավիճակին
Գրանցումից որոշ ժամանակ հետո մասնակիցները կարող են ստանալ լրացուցիչ հնարավորություններ։
Համակարգին ներկայացված մասնակիցների IP-հասցեն անհասանելի է Վիքիպեդիա այցելուներին և մասնակիցներին (ներառյալ ադմինիստրատորներին)։ Տես նաև Վիքիպեդիա:Գաղտնապահության քաղաքականություն։
Թերություններ
[խմբագրել կոդը]Էջեր, տրամադրած մասնակիցներին անհատական տվյալների համար ևս գտնվում են ազատ օգտագործման լիցենզիայի տակ, և մասնակիցները պիտի պատրաստ լինեն այդ էջերի փոփոխություններին (գուցե նաև ոչ դուրեկան) և վանդալության։
Ինչպես գրանցվել
[խմբագրել կոդը]Սեղմեք «Ստեղծել նոր հաշիվ» հղումը, էջի վերի աջ անկյունում։
Ընտրեք անուն։ Որոշ խորհուրդներ. մասնակցի անուն ընտելու մասին կարող եք գտնել Վիքիպեդիա:Մասնակիցների անուններ էջում։
Լրացրեք բոլոր պահանջվող դաշտերը։
Էլ-փոստի հասցե գրել չի պահանջվում, բայց դա միակ միջոցն է վերականգնել կորցրած գաղտնաբառը։ Բացի այդ, դա կարող է օգտագործվել վիքիփոստի համար։