Վիքիպեդիա:Մենյուի բացատրություններ
Վիքիպեդիայի հիմնական կառուցվածքային տարր է հանդիսանում «հոդված» էջը: Այստեղ աշխատելու համար էլ հենց մշակված են Վիքիպեդիայի բոլոր գործիքներն ու ստեղծված լրացուցիչ էջերը: Էջերի մենյուն տարբերվում է ըստ էջերի, բաժինների անվանումների և կոճակների գործառական նպատակաուղղվածության և կախված է ձեր կողմից ընտրված Վիքիպեդիայի արտաքին տեսքից, իսկ նրանց դասավորվածությունը՝ տեսքից և «Նավարկման սյունակի կարգավորումներ» բաժնից:
Ընդհանուր առմամբ կարելի է Վիքիպեդիայի գործողությունները բաժանել հետևյալ խմբերի՝
- «աշխատանքային»՝ բուն հոդվածում և նրա կառուցվածքում փոփոխություններ կատարելու համար՝ «Խմբագրել», գրանցված մասնակիցների մոտ միացված է նաև «Բեռնել նիշք (ֆայլ)», «Տեղափոխել այս էջը», «Նախընտրություններ» գործիքները,
- «տեղեկատվական»՝ լրացուցիչ տեղեկատվություն «հոդված» էջի կամ նրա պարունակության մասին և օգնություն այնտեղ աշխատելիս՝ «Քննարկում», «Դիտել պատմությունը», «Այստեղ հղվող էջերը», «Կապված հղումներ», «Օգնություն», «Որոնել», «Խորհրդարան»,
- «կառուցվածքային»՝ տեղեկատվություն Վիքիպեդիայի կառուցվածքի մասին ընդհանրապես և էջերի խմբավորում որոշակի պարամետրերով: «Գլխավոր էջ», «Վերջին փոփոխություններ», «Պատահական էջ», «Նոր էջեր»: Գրանցված մասնակիցների մոտ միացված է նաև «Հսկել այս էջը», «Հսկացանկ», «Ներդրում» բաժինները:
Գործառույթների «աշխատանքային» խումբ
[խմբագրել կոդը]- «Տպելու տարբերակ»՝ հոդվածի արտաքին տեսքից հեռացվում են մենյուն և մնացյալ հղումները: Հետագա ձևավորումը կախված է տպիչի կարգավորումներից:
Լրացուցիչ գործիքներ գրանցված մասնակիցների համար՝
- «Բեռնել նիշք (ֆայլ)»՝ հետագա ցուցումներով ցուցադրվում է պատկերներ բեռնելու համար նախատեսված էջը:
- «Տեղափոխել այս էջը»՝ կիրառվում է հոդվածի անվանումը փոփոխելու համար: Ընդ որում ավտոմատ կերպով ստեղծվում է վերահղում (Redirect) հին էջից դեպի նոր էջ: Հետագա ցուցումները բերվում են բացված էջում:
Գործառույթների «տեղեկատվական» խումբ
[խմբագրել կոդը]- «Դիտել պատմությունը»՝ հոդվածի ստեղծման առաջին իսկ օրվանից կատարված փոփոխությունների ցանկը:
- «Այստեղ հղվող էջերը»՝ Էջերի ցանկը, որոնք հղվում են դեպի այս հոդվածը: Բայց պետք է հաշվի առնել, որ Wikipedia այլ լեզվական բաժինների հղումներն այստեղ չեն երևում:
- «Կապված փոփոխություններ»՝ հոդվածներում վերջին փոփոխությունները, որոնց հղվում է տվյալ հոդվածը: Այսպիսով հնարավորություն է ընձեռվում հետևել որոշակի գիտելիքների շրջանակներում փոփոխություններին:
- «Օգնություն»՝ «Շտապ օգնություն» հոդվածի հետ աշխատելիս:
- «Մշտական հղում»՝ հղում հոդվածի ընթացիկ տարբերակին (հետագա փոփոխությունների արդյունքում այն չի փոխվի):
Գործառույթների «կառուցվածքային» խումբ
[խմբագրել կոդը]- «Գլխավոր էջ»՝ Վիքիպեդիայի «շքամուտքը»: Այստեղ կարող եք գտնել ոչ միայն հանրագիտարանի բովանդակությունը, այլև բաժիններ, որոնք կապված են Վիքիպեդիայի գործունեության հետ (Խորհրդարան), հղումներ դեպի այլալեզու վիքիներ և ընդհանուր բնույթի այլ տեղեկատվություն:
- «Վերջին փոփոխություններ»՝ վերջին նոր ստեղծված հոդվածների կամ դրանցում կատարված փոփոխությունների ցանկ: Էջի ամենասկզբում դուք կարող եք փոփոխել ցուցադրվող ցանկի հետևյալ կարգավորումները
- ցուցադրվող փոփոխությունների քանակը,
- փոփոխությունից անցած ժամանակը,
- կատարված փոփոխության կարևորությունը՝ «չ» - չնչին խմբագրումներ, «Ն» — նոր էջ:
- «Սպասարկող էջեր»՝ ծառայողական էջերի ցանկ: Թույլ է տալիս անցնել հատուկ գործառույթների կամ ցանկերի, որոնք մենյուում չունեն առանձնացված կոճակ:
Լրացուցիչ գործառույթներ գրանցված մասնակիցների համար՝
- «Հսկացանկ»՝ ձեր կողմից ընտրված հոդվածներում փոփոխությունների ցանկ: Էջի ամենասկզբում կարելի է փոփոխել այն նույն կարգավորումները, ինչ որ «Վերջին փոփոխություններ» բաժնում՝ ցուցադրվող փոփոխությունների քանակը, փոփոխությունից անցած ժամանակը և կատարված փոփոխության կարևորությունը:
- «Ավելացնել այս էջը ձեր հսկողության ցանկին»՝ հոդվածն ավելացվում է «Հսկացանկում»: Ուշադրություն դարձրեք, որ ներառվում է ամբողջ էջը. որևէ ենթաբաժնի ընտրողական ավելացում հսկացանկում անհնար է: Այսինքն ձեր «Հսկացանկում» կցուցադրվեն բոլոր փոփոխություններն այնպիսի բազմաթեմա էջերում, ինչպիսիք են՝ Քննարկում:Գլխավոր էջ կամ Վիքիպեդիա:Խորհրդարան, բայց ոչ ձեր ընտրած թեմայով: Եթե տվյալ էջը գտնվում է ձեր հսկացանկում, այս գրառման փոխարեն կլինի «Հանել այս էջը ձեր հսկողության ցանկից»:
- «Ներդրում»՝ Վիքիպեդիայում ձեր գրանցման առաջին օրվանից ձեր կողմից ստեղծված հոդվածների և կատարած փոփոխությունների ցանկ:
Բացի վերոհիշյալ գործառույթներից գոյություն ունեն գործառույթներ, որոնք հասանելի են միայն ադմինիստրատորներին:
Այլ լեզուներում
[խմբագրել կոդը]Վիքիպեդիայի հոդվածների մեծամասնությունն ունի նմանատիպներ այլ լեզուներում: Թե որ լեզվով է գրվել հոդվածը, կարելի է իմանալ՝ դիտելով ներքևում գտնվող «Լեզուներ» բաժնում և համեմատելով Վիքիպեդիաների ցանկի հետ: