Jump to content

Վլադան Բատիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադան Բատիչ
սերբ.՝ Владан Батић
 
Կուսակցություն՝ Christian Democratic Party of Serbia? և Սերբիայի նոր դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (1981)
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հուլիսի 27, 1949(1949-07-27)
Ծննդավայր Obrenovac, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Վախճանի օր դեկտեմբերի 29, 2010(2010-12-29)[1] (61 տարեկան)
Վախճանի վայր Obrenovac, Սերբիա
Քաղաքացիություն  Սերբիա,  ՀՍՖՀ և  Սերբիա և Չեռնոգորիա
Ի ծնե անուն սերբ.՝ Владан Батић
Զավակներ Olgica Batić?

Վլադան Բատիչ (սերբ.՝ Владан Батић, հուլիսի 27, 1949(1949-07-27), Obrenovac, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - դեկտեմբերի 29, 2010(2010-12-29)[1], Obrenovac, Սերբիա[2]), սերբ քաղաքական գործիչ, պետական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, Սերբիայի արդարադատության նախարար (2001-2004)։ Սերբիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ (DHSS):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել Է Բելգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1977 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1981 թվականին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր։ 1990 թվականին միացել Է Սերբիայի Դեմոկրատական կուսակցությանը, իսկ հետո 1992 թվականին դարձել Է Սերբիայի դեմոկրատական կուսակցության անդամ։ 1990-ական թվականների երկրորդ կեսին հիմնադրել է Սերբիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որի ղեկավարը եղել է մինչև իր մահը[3]։

2000 թվականին, լինելով Սերբիայի դեմոկրատական ընդդիմության թեկնածու, նա ընտրվել է Սերբիայի Հանրապետության ժողովրդական պատգամավոր։ Աշխատել է երեք գումարումների ժողովրդական Սկուպշչինայի նախագահի տեղակալ։

2001 թվականի հունվարի 25-ից մինչև 2004 թվականի մարտի 3-ը եղել է Սերբիայի արդարադատության նախարար Զորան Ջինջիչի և Զորան Ժիվկովիչի կառավարություններում։

2007 թվականին Վլադան Բատիչը կրկին ընտրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության շուրջ կենտրոնացած կոալիցիայից։ Մեկ տարի անց վերընտրվել է։

Մահացել է քաղցկեղից պատգամավորության ժամանակ։

Դուստրը՝ Օլգիցա Բատիչը, Սերբիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (DHSS) ներկայիս առաջնորդն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.b92.net/eng/news/politics-article.php?yyyy=2010&mm=12&dd=29&nav_id=71826
  2. «Ex-justice minister and MP dies». B92 News. 2010 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Charalambous, Loucas (2006 թ․ մարտի 12). «Taking the Serbian people for a ride». Cyprus Mail. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադան Բատիչ» հոդվածին։