Jump to content

Վյուրցբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վյուրցբուրգ (այլ կիրառումներ)
Քաղաք
Վյուրցբուրգ
Würzburg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանՍտորին Ֆրանկոնիա
ՀամայնքՍտորին Ֆրանկոնիա
Ներքին բաժանումFrauenland?, Sanderau?, Zellerau?, Heidingsfeld?, Lengfeld?, Heuchelhof?, Grombühl?, Versbach?, Lindleinsmühle? և Rottenbauer?
ՕբերբուրգոմիստրՔրիստիան Շուհարդտ
Մակերես87, 63 կմ²
ԲԾՄ177 մ
Բնակչություն133 799 մարդ (2010)
Խտություն1543 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0931
Փոստային ինդեքս97070—97084
Փոստային դասիչ97070, 97072, 97074, 97076, 97078, 97080, 97082 և 97084
Ավտոմոբիլային կոդ
Պաշտոնական կոդ09 6 63 000
Պաշտոնական կայքadelzhausen.de
Վյուրցբուրգ (Գերմանիա)##
Վյուրցբուրգ (Գերմանիա)
Վյուրցբուրգ (Բավարիա)##
Վյուրցբուրգ (Բավարիա)

Վյուրցբուրգ (գերմ.՝ Würzburg [ˈvʏɐ̯tsbʊɐ̯k]), միջն. Վիրցեբերկ, Վյուրտցբուրգ, քաղաք Մայն գետի վրա, Գերմանիայի հարավում, Բավարիա երկրամասում։ Ունի «ազատ քաղաքի» կարգավիճակ, Ստորին Ֆրանկոնիա վարչական շրջանի, Վյուրցբուրգի շրջանի կենտրոնն է։ Առաջին գրավոր հիշատակումը 704 թվականին է եղել, 2010 թվականի դրությամբ բնակչությունը 133 799 է (Բավարիայում 5-րդը)։ Ժամանակակից Վյուրցբուրգը սննդի արդյունաբերության (գինեգործություն և գարեջրագործություն), մեքենաշինության (այդ թվում՝ ավտոմոբիլաշինության), տպագրական մեքենաների և էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրության կենտրոն է։ Այստեղ են գտնվում բազում տպագրատներ, կոնսերվատորիա, վարչական-գյուղատնտեսական ակադեմիա, ինչպես նաև Վյուրբուրգի համալսարանը։ Վերջինիս շնորհիվ Վյուրցբուրգը համարում են Գերմանիայի դասական «համալսարանական քաղաքներից» մեկը։

Միջնադարյան ժամանակներից Վյուրցբուրգը Ֆրանկոնիայի խոշորագույն քաղաքներից մեկն էր և վաղուց արդեն հայտնի էր իր գինեգործությամբ։ Հայտնի ճարտարապետական հուշարձաններն են Մարիենբերգի ամրոցը (XI—XVI դար), Մայնֆրանկի թանգարանը (Թիլման Ռիմենշնայդերի և այլոց արձաններով), եպիսկոպոսի Վյուրցբուրգի նստավայրը (1719—53 թթ., ճարտարապետ Բալթազար Նեյման և այլք, գեղանկարներ՝ Ջովանի Բատիստա Տյեպոլո)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Մայն գետի ափին։ Մայնի արևմտյան ափին տեղակայված է Մարիենբերգ ամրոցը, որից դուրս գալով և անցնելով Հին կամուրջը (գերմ.՝ Alte Mainbrücke)՝ կարելի է հայտնվել Հին քաղաքում։

Վյուրցբուրգում բնակչության թվով առանձնացվում է 13 շրջան.

  • Հին քաղաք (18 145)
  • Ցելեռաու (11 675)
  • Դյուրբախտալ (6 019)
  • Գրոմբյուլ (8 723)
  • Լինդլայնսմյուլե (4 899)
  • Ֆրաուենլյանդ (17 469)
  • Սանդեռաու (13 709)
  • Հայդինգսֆելդ (10 429)
  • Հոյխելհոֆ (9 903)
  • Շտայնբախտալ (4 589)
  • Ֆերսբախ (6 754)
  • Լենգֆելդ (10 605)
  • Ռոտենբաուեր (3 989)
Վյուրցբուրգի մայր տաճարը և ռատոււշան

Հնագիտական պեղումների ժամանակ քաղաքի տարածքում հայտնաբերվել են կելտական շինությունների հետքեր, որ վերաբերում են մոտավորապես մ.թ.ա 1000 թվականին։

Քաղաքի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են 704 թվականով։

  • 741. հիմնվեց Վյուրցբուրգի եպիսկոպոսությունը, որ գործում է մինչ օրս և մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի պատմության վրա։
  • 1127. գերմանական հողերում անցկացվեց առաջին ասպետական մենամարտը։
  • 1156. կայացավ Ֆրիդրիխ I Բարբարոսայի և Բեատրիքս Բուրգունդցու ամուսնությունը։
  • 1168. եպիսկոպոս Հերոլդը Ֆրիդրիխ Առաջինից ստացավ դուքսի տիտղոս։
  • 1402. հիմնվեց Վյուրցբուրգի համալսարանը։
  • 1427. փակվեց Վյուրցբուրգի համալսարանը՝ ռեկտորի սպանության հետևանքով[1]։
  • 1582. վերաբացվեց Վյուրցբուրգի համալսարանը։
  • 1626—1630. Վյուրցբուրգը դարձավ «Վհուկների որսի» կենտրոն։ Այրվեցին ավելի քան 900 կախարդներ։
  • 1720—1744. Կառուցվեց եպիսկոպոսի Վյուրցբուրգի նստավայրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
  • 1806—1814. Նապեոլեոնի պատերազմների ժամանակ սկսեց գործել Վյուրցբուրգի մեծն դքսությունը։ Հետագայում այն միացավ Բավարիայի թագավորությանը։
  • 1817. Վյուրցբուրգը դարձավ բավարական մարզերից մեկի՝ Ստորին Ֆրանկոնիայի մայրաքաղաքը։
  • 1878. Սկսվեց Ռինգպարկի շինարարությունը։
  • 1892. Բացվեց Վյուրցբուրգի տրամվայի առաջին գիծը։
  • 1895. Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերեց X ճառագայթները։
  • 1933. Վյուրցբուրգի համալսարանում մտցվեց «Führerprinzip»-ը՝ համաձայն որի բոլոր հրեա ուսանողները պետք է հեռացվեին։
  • Մարտի 16 1945 Բրիտանիայի օդային զորքերի ռմբակոծության պատճառով քաղաքը գրեթե ամբողջովին (89 %-ով) ավերվեց։

Հայտնի բնակիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քրիստինա Ֆիլանջյերի, կինոդերասանուհի։
  • Սուրբ Կիլիան, Վյուրցբուրգի առաջին եպիսկոպոսը։
  • Վալտեր ֆոն դեր Ֆոգելվեյդե, հանրահայտ մինեզինգեր, թաղված է Վյուրցբուրգում։
  • Հանս Բյոմ, հոգևոր հովիվ և քարոզիչ, դատապարտվել է և այրվել հերետիկոսության համար։
  • Թիլման Ռիմենշնայդեր, ուշ գոթիկայի ժամանակաշրջանի գերմանացի խոշորագույն ճարտարապետ, աշխատել է Վյուրցբուրգում։
  • Հուլիոս Էխտեր ֆոն Մեսպելբրուն, Վյուրցբուրգի իշխան-եպիսկոպոսը, քաղաքում շինարարության կազմակերպիչը, Վյուրցբուրգի համալսարանի և Հուլիոսական հիվանդանոցի հիմնադիրը։
  • Իոհան Բալթազար Նեյման, ռոկոկո ժամանակաշրջանի ճարտարապետ, Վյուրցբուրգի նստավայրի հեղինակը։
  • Ջովանի Բատիստա Տյեպոլո, ռոկոկո ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։
  • Իվան Անդրեևիչ Վեյման, ռուս կենսաբան-ֆլորիստ։
  • Ֆիլիպ Ֆրանց ֆոն Զիբոլդ, բնախույզ, Ճապոնիայի առաջին եվրոպացի հետազոտողներից մեկը։ Վյուրցբուրգում գործում է Զիբոլդի թանգարանը։
  • Գոթլիբ Ավգուստ Հերիխ-Շեֆեր, միջատաբան, սովորել է Վյուրցբուրգում։
  • Լուիտպոլդ Բավարացի, Բավարիայի արքայազն (1886—1912), ծնվել է Վյուրցբուրգի նստավայրում։
  • Վիլհելմ Կոնրադ Ռենտգեն, գերմանացի ֆիզիկոս, հայտնաբերել է X ճառագայթները, հետազոտություններ է անցկացրել Վյուրցբուրգի համալսարանում։
  • Մաքս Դաութենդեյ, նկարիչ և գրող։
  • Ալբերտ Ադամկևիչ, բժիշկ։
  • Ալֆրեդ Յոդլ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի վերին իշխանության օպերատիվ ղեկավարության շտաբի պետ։
  • Ֆրանց Հալդեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի ցամաքային զորքերի շտաբի ղեկավար։
  • Վերներ Հեյզենբերգ, գերմանացի ֆիզիկոս։
  • Իեհուդա Ամիհայ (Լյուդվիգ Պֆայֆեր), իսրայելցի բանաստեղծ։
  • Վալտրաուդ Մայեր, օպերային երգչուհի։
  • Դիրկ Նովիցկի, բասկետբոլիստ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Universität Würzburg: Chronik». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էրիխ Կայզեր, Հայնց Շթուբ. Bayerisches Städtebuch. Band V. 1. Teilband Unter-, Mittel- und Oberfranken., նաև. Deutsches Städtebuch. Handbuch städtischer Geschichte. Է. Կոլհամեր, Շտուտգարտ 1971, (Band 2 1974 ISBN 3-17-210181-9
  • Հորսթ-Գյունթեր Վագներ. Städtische Straßen als Wirtschaftsräume. Dokumentation zum Funktionswandel Würzburger Geschäftsstraßen, Վյուրցբուրգ 1980։
  • Ռոլանդ Ֆլադե. Die Würzburger Juden. Ihre Geschichte vom Mittelalter bis zur Gegenwart, Վյուրցբուրգ 1987։
  • Ուրսուլա Գեհրինգ-Մյունցել. Vom Schutzjuden zum Staatsbürger. Die gesellschaftliche Integration der Würzburger Juden 1803–1871, Վյուրցբուրգ 1992.
  • Ռոբերտ Մայեր. Feuerich-Keks und Zucker-Bär. Geschichten und Anekdoten aus dem alten Würzburg., Գուդենսբերգ-Գլայխեն, 2005, ISBN 3-8313-1603-1։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյուրցբուրգ» հոդվածին։