Վոլտ (չափման միավոր)
Արտաքին տեսք
(Վերահղված է Վոլտից)
Վոլտ (հայերեն նշանակումը՝ Վ; միջազգային՝ V), միավորների միջազգային համակարգում էլեկտրական պոտենցիալի, պոտենցիալների տարբերության, էլեկտրական լարման և էլեկտրաշարժիչ ուժի չափման միավոր։
Երկու կետերի միջև պոտենցիալների տարբերությունը հավասար է 1 վոլտի, եթե 1 կուլոն մեծությամբ լիցքի տեղափոխելու համար մեկ կետից մյուսը անհրաժեշտ է կատարել 1 Ջոուլ մեծությամբ աշխատանք[1]։ Վոլտը նաև հավասար է այն էլեկտրական լարմանը, որը առաջացնում է 1 ամպեր հոսանք էլեկտրական շղթայում 1 վատտ հզորության դեպքում։
Միավորը կոչվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Ալեսանդրո Վոլտայի պատվին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сивухин Д. В. Общий курс физики. — М.: Наука, 1977. — Т. III. Электричество. — С. 196. — 688 с.
|