Տատյանա Վորոնովա
Տատյանա Վորոնովա | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Բայկալի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և Պետական Դումայի անդամ |
Ծննդյան օր | մարտի 30, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Tayshet, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ | |
Տատյանա Վորոնովա (ռուս.՝ Татья́на Генна́дьевна Во́ронова, մարտի 30, 1975, Tayshet, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի աշխատակազմի ղեկավար (2016 թվականի հոկտեմբերի 22-2021 թվալանի մարտի 22)։ «Միասնական Ռուսաստան» համառուսաստանյան քաղաքական կուսակցության անդամ է։
Եղել է Հինգերորդ գումարման Պետական դումայի պատգամավոր (2007-2011), «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության վարչության պետ (2015-2016), Միացյալ Ռուսաստանի Երիտասարդ գվարդիայի նախագահ (2005-2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին ավարտել է Իրկուտսկի պետական տնտեսական ակադեմիան՝ ստանալով «տնտեսագետ»-ի որակավորում։
1998-2000 թվականներին աշխատել է որպես մենեջեր «Էլբոր» երիտասարդական բիզնես կենտրոնում, 2000-2001 թվականներին՝ «Երիտասարդական կադրային կենտրոն» մարզային պետական հիմնարկի մասնագետ։ 2000 թվականից ղեկավարել է «Երիտասարդական Միասնություն» շարժման Իրկուտսկի բաժանմունքի գործկոմը։
2004 թվականին ընտրվել է Իրկուտսկի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր, զբաղեցրել սոցիալ-մշակութային օրենսդրության կոմիտեի նախագահի պաշտոնը։
2005-2007 թվականներին եղել է «Միասնական Ռուսաստանի Երիտասարդ գվարդիա» երիտասարդական շարժման համակարգող խորհրդի նախագահ։
2007 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 21-ը եղել է հինգերորդ գումարման Պետական դումայի պատգամավոր։
Ընտրվել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցուցակով (№ 43 տարածաշրջանային խումբ՝ Իրկուտսկի մարզ, Ուստ-Օրդինի Բուրյաթսկի ինքնավար շրջան)։ Ընդգրկվել է «Միասնական Ռուսաստան» խմբակցության կազմում։
2011 թվականին Պետդումայի որոշմամբ նշանակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։
Պետդումայից հետո նա տեղափոխվել է աշխատանքի Նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության վարչությունում, զբաղեցրել նրա ղեկավար Օլեգ Մորոզով տեղակալի պաշտոնը և զբաղվել տարածաշրջանային քաղաքականության հարցերով[1]։ 2015 թվականի մարտի 23-ին նշանակվել է ՌԴ նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության վարչության ղեկավար[1]։
2016 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2021 թվականի մարտի 22-ը եղել է Պետական դումայի աշխատակազմի ղեկավար, այդ պաշտոնում փոխարինելով Ջահան Պոլիևին[2]։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է «Ռոսատոմի» նախկին ղեկավար Սերգեյ Կիրիենկոն Վյաչեսլավ Վոլոդինի փոխարեն, ով պատգամավորական մանդատ է ստացել[3][4]։
2021 թվականի մարտից «Նովատեկ» ընկերության թոփ-մենեջերն է։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալությունը (21 հոկտեմբերի 2016 տարի), Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի գործունեության ապահովման գործում ունեցած վաստակի և երկարամյա անբասիր պետական ծառայության համար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Управление президента по внутренней политике возглавила Татьяна Воронова
- ↑ Татьяна Воронова возглавит аппарат Госдумы
- ↑ Татьяна Воронова переезжает со Старой площади на Охотный Ряд
- ↑ Андрей Ярин назначен начальником Управления Президента по внутренней политике
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 21.10.2016 № 326-рп «О поощрении»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография и публикации на сайте «Молодой гвардии» Արխիվացված 2018-01-15 Wayback Machine
- Биография на сайте ЦИК России Արխիվացված 2021-06-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Վորոնովա» հոդվածին։ |
|