Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Տիտանի երկօքսիդ, ТiO2, տիտանի և թթվածնի միացություններից։ Ջրում չլուծվող, սպիտակ փոշի է (տաք Տիտանի երկօքսիդ դեղին է)։ Հալվում է 1830–1850 °C– ում։ Ամֆոտեր է, առաջացնում է պոլիմորֆ ձևափոխություններ՝ ռուտիտ, անազատ և բրուկիտ, որոնք հանդիպում են բնության մեջ։ Ստացվում է ռուտիլի քլորմամբ անջատված TiCU-li հետագա այրմամբ (1200–1700 °C) 02-ի մթնոլորտում։ Օգտագործվում է բարձրորակ սպիտակ ներկ պատրաստելու համար, նաև որպես գունանյութ և լցանյութ ռետինի, պլաստմասսաների, թղթի, արհեստ, մանրաթելերի, կաշվի և մետալուրգիա, արդյունաբերության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 13)։