Փոքր բիզնեսներ
Փոքր բիզնեսներ (անգլ.՝ Small businesses), փոքր թվով աշխատողներ և/կամ ավելի քիչ տարեկան եկամուտ ունեցող կազմակերպությունների տեսակ։
Բիզնեսը սահմանվում է որպես «փոքր»՝ պետական աջակցության համար դիմելու և արտոնյալ հարկային քաղաքականությանը համապատասխանելու համար։ Որակավորումները տարբեր են՝ կախված երկրից և արդյունաբերությունից (տասնհինգ աշխատողից սկսած՝ 2009 թվականին Ավստրալիայում «աշխատանքի մասին օրենքի» համաձայն, հիսուն աշխատողից սկսած՝ համաձայն Եվրամիության կողմից օգտագործվող սահմանման, և հինգ հարյուրից պակաս՝ ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման բազմաթիվ ծրագրերին համապատասխանելու համար)։ Փոքր բիզնեսը կարող է դասակարգվել նաև այլ մեթոդներով, ինչպիսիք են տարեկան եկամուտները, վաճառքը, ակտիվները, տարեկան համախառն եկամուտը, զուտ շահույթը, աշխատողների թիվը ամենալայն կիրառվող չափորոշիչներից մեկն է[1]։
Շատ երկրներում փոքր բիզնեսները ներառում են սպասարկման կամ մանրածախ գործունեության տեսակները, ինչպիսիք են փոքր մթերային խանութները, հացաբուլկեղենի խանութներ, վարսավիրանոցները կամ առևտրականները (օրինակ՝ ատաղձագործներ, էլեկտրիկներ), ռեստորաններ, լուսանկարիչներ, օնլայն բիզնեսներ և այլն։ Որոշ մասնագետներ մատուցում են իրենց ծառայությունները՝ հիմնելով իրենց փոքր բիզնեսը, ինչպիսիք են իրավաբաններ, հաշվապահներ, ատամնաբույժներ, բժիշկներ (չնայած այդ մասնագետները կարող են նաև աշխատել խոշոր կազմակերպությունների կամ ընկերությունների համար)։ Փոքր բիզնեսները մեծապես տարբերվում են չափի, եկամուտների և առտոնությունների տեսանկյունից՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից երկիր։ Որոշ փոքր բիզնեսներ, ինչպիսիք են հաշվապահական ծառայությունների մատուցումը, կարող են պահանջել միայն բիզնեսի լիցենզիա։ Մյուս կողմից, այլ փոքր բիզնեսները, ինչպիսիք են ծերանոցները կամ ալկոհոլ մատուցող ռեստորանները, ավելի խիստ են կարգավորվում և կարող են պահանջել ստուգում և հավաստագիր տարբեր պետական մարմիններից։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր բիզնեսի, ինքնազբաղվածության, ձեռներեցության և ստարտափի կոնցեպտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր բիզնես, ինքնազբաղվածություն, ձեռներեցություն և ստարտափ հասկացությունները ունեն կարևոր տարբերություններ։ Այս չորս հասկացությունների օգտագործումը հաճախ շփոթություն է առաջացնում։ Նրանց հիմնական տարբերությունները կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
- ինքնազբաղվածություն - կազմակերպություն, որը ստեղծվել է հիմնականում հիմնադիրներին եկամուտ ապահովելու համար,
- ձեռնարկատիրություն - բոլոր նոր կազմակերպությունները,
- ստարտափ - նոր կազմակերպություն, որը ստեղծվել է աճելու (և աշխատողներ ունենալու համար),
- փոքր բիզնես - կազմակերպություն, որը փոքր է (աշխատակիցներով կամ եկամուտներով) և կարող է կամ չունենալ աճելու մտադրություն։
Շատ փոքր ձեռնարկություններ անհատ ձեռնարկատեր են (այսինքն միայն սեփականատերն է), բայց շատերն ունեն նաև լրացուցիչ աշխատողներ։ Որոշ փոքր ձեռնարկություններ, որոնք առաջարկում են արտադրանք, գործընթաց կամ ծառայություն, աճը չէ իրենց առաջնային նպատակը։ Ի հակադրություն, բիզնեսը, որը ստեղծվել է մեծ ընկերություն դառնալու համար, հայտնի է որպես ստարտափ։ Ստարտափները նպատակ ունեն աճ ունենալու և հաճախ առաջարկում են նորարարական արտադրանք, գործընթաց կամ ծառայություն։ Ստարտափների ձեռնարկատերերը սովորաբար նպատակ ունեն մեծացնել ընկերությունը՝ ավելացնելով աշխատակիցներ, փնտրելով միջազգային վաճառքներ և այլն, մի գործընթաց, որը հաճախ, բայց ոչ միշտ ֆինանսավորվում է վենչուրային կապիտալով և «հրեշտակային» ներդրումներով (անգլ.՝ angel investments): Հաջողակ ձեռնարկատերերը կարող են բիզնեսը դրական ուղղությամբ տանել՝ ճիշտ պլանավորելով, հարմարվելով փոփոխվող միջավայրին և հասկանալու իրենց ուժեղ և թույլ կողմերը։ Հաջողության տպավորիչ պատմությունները բխում են ստարտափներից, որոնք ընդլայնվել են աճով, օրինակ Microsoft, Genentech, Federal Express[2]:
Ինքնազբաղվածությունը աշխատանք է ապահովում հիմնականում հիմնադիրների համար։ Իսկ ձեռնարկատիրությունը վերաբերում է բոլոր նոր բիզնեսներին, ներառյալ ինքնազբաղվածությունը և բիզնեսները, որոնք երբեք մտադիր չեն մեծանալ կամ գրանցվել, բայց ստարտափները վերաբերում են նոր բիզնեսներին, որոնք մտադիր են աճել հիմնադիրներից դուրս, ունենալ աշխատողներ և մեծանալ։
Չափի սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փոքր բիզնես» հասկացության իրավական սահմանումը տարբերվում է ըստ երկրի և արդյունաբերության։ Աշխատակիցների թվից բացի, փոքր ընկերությունների դասակարգման համար օգտագործվող մեթոդները ներառում են տարեկան վաճառքը (շրջանառությունը), ակտիվների արժեքը և զուտ շահույթը (հաշվեկշիռ), առանձին կամ որպես գործոնների համակցություն։ Օրինակ՝
- Հնդկաստանում բոլոր արտադրական և սպասարկող ձեռնարկությունները, որոնք ունեն «10 միլիոն ռուփից ոչ ավելի» ներդրումներ և «50 միլիոն ռուփից ոչ ավելի» տարեկան շրջանառություն, համարվում են փոքր բիզնեսներ։
- Միացյալ Նահանգներում Փոքր բիզնեսի ադմինիստրացիան (անգլ.՝ the Small Business Administration) սահմանում է չափորոշիչներ փոքր բիզնեսի համար՝ ըստ ոլորտի, բայց սովորաբար նշում է, որ փոքր բիզնեսը արտադրական ձեռնարկությունների համար ունի 500-ից պակաս աշխատող և ոչ արտադրական կազմակերպություններ մեծ մասի համար տարեկան $7,5 միլիոնից պակաս եկամուտ[3][4]։ Այս տվյալները կարող են տարբեր լինել՝ կախված իրավիճակից, օրինակ՝ 25-ից պակաս լրիվ դրույքով համարժեք աշխատողներ ունեցող փոքր բիզնեսը, որն ունի որոնց տարեկան միջին աշխատավարձը 50,000 ԱՄՆ դոլարից ցածր է, իրավասու է հարկային վարկ ստանալ՝ համաձայն «Պացիենտների պաշտպանության և մատչելի խնամքի մասին» օրենքի օրինագծի[5]։
- Եվրոպական միությունը սովորաբար հիսունից պակաս աշխատող և 10 միլիոն եվրոյից պակաս շրջանառություն ունեցող բիզնեսները սահմանում է փոքր բիզնեսը[6], բայց Եվրահանձնաժողովը ձեռնարկում է այս սահմանման վերանայումը[7]։
- Ավստրալիայում փոքր բիզնեսը 2009 թվականի «Արդար աշխատանքի մասին» ակտով սահմանվում է որպես 15-ից քիչ աշխատող ունեցող բիզնես, թեև Ավստրալիայի վիճակագրության բյուրոն օգտագործում է 20-ից պակաս աշխատողների շեմը։ Համեմատության համար նշենք, որ միջին բիզնեսը կամ միջին բիզնեսն ունի երկու հարյուրից պակաս աշխատող։
- Հարավային Աֆրիկայում Փոքր բիզնեսի փոփոխման մասին օրենքը (2003 թվականի ակտ 26) սահմանում է բիզնեսը տարբեր ձևերով՝ օգտագործելով հինգ կատեգորիաներ, որոնք նախկինում հաստատվել են Ազգային փոքր բիզնեսի ակտով (1996 թվականի ակտ 102), մասնավորապես՝ ստանդարտ արդյունաբերական հատվածի և ենթաոլորտի դասակարգումը, դասի չափը, վարձատրվող աշխատողների համարժեքը, շրջանառությունը և ակտիվների արժեքը՝ առանց հիմնական գույքի[8]:Փոքր բիզնեսը սովորաբար չի գերակշռում իրենց ոլորտում։
Բիզնեսի չափի սահմանումներ (ըստ աշխատողների թվի)[9]
ԱՎՍՏՐԱԼԻԱ | ԱՄՆ | ԿԱՆԱԴԱ | ԵՄ | |
---|---|---|---|---|
Միկրո | 1-2 | 1-6 | 1-4 | <10 |
Փոքր | <15 | <250 | 1-99 | <50 |
Միջին | <200 | <500 | 100-499 | <250 |
Մեծ | <500 | <1000 | >500 | <1000 |
Շատ մեծ ձեռնարկություն | >500 | >1000 | Չսահմ․ | >1000 |
Ֆրանչայզինգային բիզնեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանչայզինգը փոքր բիզնեսի սեփականատերերի համար մեծ կորպորացիայի մասշտաբի կազմակերպություններից օգտվելու միջոց է, օրինակ՝ McDonald's, Subway: Փոքր բիզնեսի սեփականատերը կարող է օգտագործել ավելի մեծ ընկերության հզոր բրենդային անվանումը և գնողունակությունը՝ միաժամանակ պահպանելով սեփական ներդրումները։ Այնուամենայնիվ, որոշ ֆրանչայզերներ եզրակացնում են, որ նրանք տառապում են «երկու աշխարհներից ամենավատը» անգլ.՝ "worst of both worlds" զգացումով, քանի որ չափազանց սահմանափակված են կորպորատիվ մանդատներով և չունեն իրական անկախություն[10]։
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախությունը փոքր բիզնես ունենալու առավելություններից է։ Փոքր բիզնեսի սեփականատերը պարտավոր չէ զեկուցել վերադասին անհրաժեշտ տվյալներ։ Բացի այդ, շատ մարդիկ ցանկանում են ինքնուրույն որոշումներ կայացնել, ռիսկի դիմել և քաղել իրենց ջանքերի պտուղները։ Փոքր բիզնեսի սեփականատերերն ունեն ճկունություն և ազատություն՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու տնտեսական և այլ գործոններով պայմանավորված սահմանափակումների շրջանակներում[11]։
Փոքր բիզնեսը (հաճախ զբաղվում են ընտանիքի անդամները) կարող է ավելի արագ հարմարվել փոփոխվող պայմաններին[12]։
Ֆինանսական հաշվետվություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր բիզնեսներն օգտվում են հաշվապահական հաշվառման ավելի քիչ պահանջներից։
2013 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ Եվրամիության հրահանգը նպատակ ունի «սահմանափակել վարչական բեռը և ապահովել պարզ հաշվապահական կանոններ, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար»[13]։
Մարտահրավերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր բիզնեսները հաճախ բախվում են մի շարք խնդիրների, որոնցից մի քանիսը կապված են իրենց չափերի հետ։ Հաճախ փոքր կազմակերպությունները ձախողում են ոչ թե տնտեսական պայմանների, այլ վատ պլանավորման արդյունք է։ Օրինակ՝ ապագա սեփականատերերը, որոնք ակնկալում են 100,000 եկամուտ առաջին տարին, 150,000 սկզբնական ծախսերով, պետք է ունենան առնվազն 250,000 հասանելի։ Սկզբնական ծախսերը հաճախ կոպտորեն թերագնահատվում են՝ ավելացնելով բիզնեսի բեռը։
Միացյալ Նահանգներում փոքր բիզնեսի սեփականատերերի ամենամեծ մտահոգություններից են ապահովագրական ծախսերը (ինչպիսիք են պատասխանատվությունը և առողջությունը), էներգիայի ծախսերը, հարկերը։ Միացյալ Թագավորությունում և Ավստրալիայում փոքր բիզնեսի սեփականատերերը հակված են ավելի շատ մտահոգված լինել պետական իշխանությունների ստեղծած մեծ բյուրոկրատով[14][15]։
Սնանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ փոքր բիզնեսը ձախողվում է, սեփականատերը կարող է դիմել սնանկության[16]։ Շատ դեպքերում դա կարող է կարգավորվել անձնական սնանկության դիմումի միջոցով։ Հետազոտողները որոշ խորությամբ ուսումնասիրել են փոքր բիզնեսի ձախողումները՝ փորձելով մոդելավորել ձախողման կանխատեսելիությունը[17][18]։
Սոցիալական պատասխանատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր բիզնեսները, պայմանավորված իրենց չափսերով, կարող են բախվել մի շարք խնդիրների՝ կապված կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ ներգրավվելու հետ։ Փոքր բիզնեսի սեփականատերերը հաճախ դժվարությամբ են մասնակցում իրենց ընկերությունների ամենօրյա գործունեությանը։ Սա հանգեցնում է ժամանակի սղության, որպեսզի սեփականատերը համակարգի պատասխանատու սոցիալական աշխատանքները, ինչպիսիք են տեղական բարեգործական կազմակերպություններին աջակցելը կամ շահույթ չհետապնդող գործողությունները։ Փոքր բիզնեսները նաև բախվում են իրենց համապատասխան ոլորտների ավելի մեծ ուժերի ճնշմանը, ինչը դժվարացնում է աշխատելը[19]։
Աշխատանքի որակ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում թեև փոքր բիզնեսներն վարձում են աշխատուժի կեսից ավելին[20] և ստեղծել են աշխատատեղերի ստեղծման հիմնական շարժիչ ուժ[21], այդ բիզնեսների ստեղծած աշխատատեղերի որակը կասկածի տակ է։ Փոքր բիզնեսներում հիմնականում աշխատում են երկրորդային աշխատաշուկայի անհատներ։ Արդյունքում, ԱՄՆ-ում խոշոր ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 49%-ով բարձր է[21]։ Բացի այդ, շատ փոքր ձեռնարկություններ պայքարում են կամ չեն կարողանում աշխատակիցներին տրամադրել արտոնություններ, որոնք կտրամադրվեն ավելի մեծ ընկերություններում։ ԱՄՆ Փոքր բիզնեսի վարչակազմի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր ընկերությունների աշխատակիցները 17%-ով ավելի հավանական է, որ օգուտներ ստանան, ներառյալ աշխատավարձը, վճարովի արձակուրդը, բոնուսները, ապահովագրությունը և կենսաթոշակային ծրագրերը[22]։
Կիբեռհանցագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիբերհանցագործությունների ազդեցութթբիզնես աշխարհում կարելի է բաժանել 4 հիմնական կատեգորիաների։ Դրանք ներառում են հեղինակության և սպառողների վստահության կորուստ, խնդրի շտկման ծախսեր, կապիտալի և ակտիվների կորուստ և իրավական դժվարություններ։
- Հեղինակության և սպառողների վստահության կորուստը կարող է մեծ ազդեցություն ունենալ կիբերհարձակումից հետո։
- Կիբերհարձակումը շտկելու ծախսերը կպահանջեն իրենց ոլորտից դուրս փորձագետների վարձել և գտնել խնդիրը։ Սա կարող է դադարեցնել առցանց գործունեությունը և որը կտանի բիզնեսի դադարեցման։
- Կապիտալի և ակտիվների կորուստը կապված է խնդրի շտկման ծախսերի հետ։ Կիբերհարձակման ժամանակ բիզնեսը կարող է կորցնել իր միջոցները։ Վատագույն սցենարի դեպքում բիզնեսը կարող է իրականում կորցնել իր ողջ շրջանառու կապիտալը և միջոցները։
- Կիբերհանցագործության հետ կապված իրավական դժվարությունները վնասում են բիզնեսին՝ անվտանգության ստանդարտ միջոցներ և չափանիշներ չունենալու պատճառով[23]։
2016 թվականին կիբերհանցագործությունների պատճառած դրամական դոլարի վնասը միայն ԱՄՆ-ում կազմել է ավելի քան 1,33 միլիարդ դոլար։ Հարձակումների տեսակները ներառում են վիրուսներ և չարամիտ ծրագրեր։ Աշխատանքային տարածքում աշխատողների գործողությունները կարող են նաև կիբերհարձակում առաջացնել։ Աշխատակիցները, ովքեր օգտագործում են շարժական սարքեր կամ հեռակա աշխատանքի մուտքն աշխատանքից դուրս, հեշտացնում են կիբերհարձակման առաջացումը[24]։
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած փոքր ձեռնարկությունները սերտ հարաբերություններ ունեն իրենց առկա հաճախորդների հետ, նոր հաճախորդներ գտնելը և նոր շուկաներ հասնելը մեծ մարտահրավեր է փոքր բիզնեսի սեփականատերերի համար։ Փոքր բիզնեսները սովորաբար գտնում են, որ ժամանակ չունեն մարքեթինգով զբաղվելու համար։ Նոր բիզնեսի շարունակական հոսք ստեղծելու և նոր հաճախորդներ և հաճախորդներ գտնելու համար նրանք պետք է անընդհատ աշխատեն իրենց բիզնեսը մարքեթինգի միջոցով զարգացնելու վրա։ Վատ մարքեթինգի արդյունքում ցածր վաճառքը փոքր բիզնեսի ձախողման հիմնական պատճառներից է։ Փոքր բիզնեսի համար սովորական մարքեթինգային մեթոդները ներառում են առկա արդեն բրենդից օգտվող հաճախորդների ուղղորդումները, հեռուստատեսությունը, ռադիոն և արտաքին գովազդը (օրինակ՝ ճամփեզրի գովազդային վահանակները), տպագիր գովազդը, էլեկտրոնային փոստը և ինտերնետ մարքեթինգը։ Հեռուստատեսային գովազդը կարող է բավականին թանկ արժենալ, ուստի դրանք սովորաբար նախատեսված են ապրանքի կամ ծառայության մասին տեղեկացվածություն ստեղծելու համար։
Բիզնեսի վեբկայքի ստեղծումը գնալով ավելի մատչելի է դառնում, քանի որ սկսնակների համար շատ ծրագրեր են այժմ հասանելի (օրինակ՝ Wordpress, Joomla): Փոքր բիզնեսի շատ սեփականատերեր օգտագործում են Facebook և Twitter որպես իրենց հաճախորդների հետ կապ հաստատելու միջոց՝ միաժամանակ առաջարկներ կամ նորություններ հաղորդելով։
Մարքեթինգային պլան
- Շուկայի հետազոտություն – փոքր բիզնեսի համար մարքեթինգային պլան մշակելու համար անհրաժեշտ է հետազոտություն կատարել նմանատիպ ձեռնարկությունների վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել թիրախային խմբի վարքագծի և գնումներ կատարելու ոճի մասին։ Մրցակցի մարքեթինգային ռազմավարությունների վերլուծությունը փոքր բիզնեսի համար հեշտացնում է շուկայական մասնաբաժին ձեռք բերելը։
- Մարքեթինգ միքս[25] – այս հետազոտությունը կարևոր է ցանկացած բիզնեսի հաջողության համար՝ հատկապես փոքր բիզնեսի համար մրցակցի մարքեթինգ միքսի ուսումնասիրությունը։
- Արտադրանքի կյանքի ցիկլը[26] – բիզնեսի մեկնարկից հետո առանցքային կետերը պետք է լինեն աճի փուլը (հաճախորդների ավելացում, ապրանքների կամ ծառայությունների ավելացում և/կամ ընդլայնում դեպի նոր շուկաներ) և հասունացման փուլը։ Երբ բիզնեսը հասնի հասունության փուլին, պետք է մշակվի երկարաձգման ռազմավարություն։ Այս փուլում վերագործարկումը նույնպես տարբերակ է։ Գնագոյացման ռազմավարությունը պետք է լինի ճկուն և հիմնված լինի արտադրանքի կյանքի ցիկլի տարբեր փուլերի վրա։
- Խթանման մեթոդներ (անգլ.՝ Promotion techniques) – նախընտրելի է հնարավորինս ցածր պահել խթանման ծախսերը։ Արդյունավետ կարող են լինել էլփոստի մարքեթինգը, տպագիր գովազդը տեղական թերթերում և այլն։
- Բաշխման ուղիները (անգլ.՝ Channels of distribution) – բաշխման արդյունավետ ալիքներ ընտրելը կարող է նվազեցնել գովազդային ծախսերը, ինչպես նաև փոքր բիզնեսի ընդհանուր ծախսերը։
Ֆինանսավորման աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր ձեռնարկությունները սկզբնական կապիտալի համար օգտագործում են տարբեր աղբյուրներ.
- Սեփականատիրոջ կողմից կանխիկ խնայողությունների, սեփական կապիտալի վարկի և կամ այլ ակտիվների միջոցով,
- Վարկեր բանկերից, վարկային միություններից կամ այլ ֆինանսական հաստատություններից,
- Դրամաշնորհներ մասնավոր հիմնադրամներից, կառավարությունից կամ այլ աղբյուրներից,
- Մասնավոր բաժնետոմսերի թողարկում,
- Գործընկերությունների ձևավորում,
- «Հրեշտակ» ներդրողներ (անգլ.՝ Angel investors),
- ՓՄՁ-ների ֆինանսավորում, ներառյալ գրավի վրա հիմնված վարկավորումը և վենչուրային կապիտալը, հաշվի առնելով բավականաչափ առողջ բիզնես վենչուրային ծրագրերը։
Որոշ փոքր ձեռնարկություններ հետագայում ֆինանսավորվում են վարկային քարտի միջոցով, որը սովորաբար ռիսկային ընտրություն է, հաշվի առնելով, որ վարկային քարտերի տոկոսադրույքը հաճախ մի քանի անգամ գերազանցում է այն տոկոսադրույքը, որը կծախսբերբանկում կամ բանկային վարկի վրա, և պայմանները կարող են փոխվել անկանխատեսելիորեն[27][28]։ Շատ սեփականատերեր նախընտրում են բանկային վարկ ստեղծել իրենց բիզնեսի անունով։ Այնուամենայնիվ, բանկերը սովորաբար պահանջում են բիզնեսի սեփականատիրոջ անձնական երաշխիքը[29]։
2010 թվականի հոկտեմբերին Ալեխանդրո Կրեմադեսը և Տանյա Պրիվը հիմնադրեցին պատմության մեջ փոքր բիզնեսի համար առաջին բաժնետոմսերի քրաուդֆանդինգ հարթակը[30] որպես ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր։ Պլատֆորմը գործում է Rock The Post անունով[31]։
Կառավարության աջակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի կազմակերպություններ Միացյալ Նահանգներում նաև օգնություն են տրամադրում փոքր բիզնեսի հատվածին (օրինակ՝ Ներքին եկամուտների ծառայության փոքր բիզնեսը (անգլ.՝ Internal Revenue Service's Small Business))[32]:
Փոքր Բիզնեսի Կառավարումը (անգլ.՝ The Small Business Administration, SBA), ունի մի քանի վարկային ծրագրեր, որոնք կարող են օգնել փոքր բիզնեսին վարկերի տրամադրմամբ։ Այս ծրագրերով այս կազմակերպությունը բանկին ազատում է փոքր բիզնեսին վարկը տրամադրելու ռիսկից՝ պահանջելով բիզնեսի սեփականատերերից գրավ դնել անձնական ակտիվները և ներկայացնել որպես վարկի անձնական երաշխիք[33]։
Կանադական փոքր բիզնեսները կարող են օգտվել դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագրերից և ծառայություններից։
Միացյալ Թագավորությունում Փոքր Բիզնեսի Հանձնակատարը (անգլ.՝ the Small Business Commissioner) տրամադրում է խորհրդատվություն փոքր բիզնեսներին և զբաղվում է բողոքների լուծմամբ[34]։
Փոքր բիզնեսով զբաղվելը խրախուսվում է նաև հարկման պետական քաղաքականությամբ։ Օրինակ՝ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է միկրոձեռնարկատիրության հատուկ հարկային համակարգ՝ 24 մլն դրամ չհարկվող բազայով։ Ըստ այդմ, միկրոբիզնեսը ազատվել է մյուս հարկերից՝ եկամտահարկից բացի, իսկ վերջինս չի գերազանցի 5000 դրամը մեկ աշխատողի հաշվով[35]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ K. Hillstrom, and L. C. Hillstrom, eds. Encyclopedia of Small Business (Gale, 2 vol. 2nd ed. 2002).
- ↑ n. Berger, Allen; f. Udell, Gregory (1998 թ․ օգոստոսի 1). «The economics of small business finance: The roles of private equity and debt markets in the financial growth cycle» (PDF). Journal of Banking & Finance (անգլերեն). 22 (6–8): 613–673. doi:10.1016/S0378-4266(98)00038-7. ISSN 0378-4266.
- ↑ Small Business Administration. Summary of Size Արխիվացված 2014-05-29 Wayback Machine
- ↑ Dilger, Robert Jay (2018 թ․ ապրիլի 17). Small Business Size Standards: A Historical Analysis of Contemporary Issues (PDF). Washington, DC: Congressional Research Service. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Small Business Health Care Tax Credit for Small Employers. IRS.
- ↑ European Commission, What is an SME? accessed 18 October 2017
- ↑ European Commission, Directorate-General for Internal Market, Industry, Entrepreneurship and SMEs Revision of the EU SME Definition: Inception Impact Assessment, accessed 18 October 2017
- ↑ Banking Association South Africa, Small Business Definition Արխիվացված 5 Դեկտեմբեր 2018 Wayback Machine, accessed 18 October 2017
- ↑ Small Businesses joined by Facebook. Steve Kaplan. 2014. Արխիվացված է օրիգինալից 2018-07-19-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
- ↑ * Healers, S. Purdy, D. Stanworth, C. Watson, A.2004. Franchising as small business growth strategy: A resource-based view organizational development: International small business journal,22(6), pp 539-599
- ↑ Longenecker, Justin G.; Carlos W. Moore; J. William Petty; Leslie E. Palich (2008). Small business management: launching and growing entrepreneurial ventures (14th ed.). Cengage Learning. էջ 768. ISBN 978-0-324-56972-8. OCLC 191487420.
- ↑ Walczak, D.; Voss, G. (2013 թ․ սեպտեմբերի 30). «New Possibilities of Supporting Polish SMEs within the Jeremie Initiative Managed by BGK». Mediterranean Journal of Social Sciences. 4 (9): 759.
- ↑ EUR-Lex, Comparable and clear company financial statements across the EU: Summary of Directive 2013/34/EU on the annual financial statements, consolidated financial statements and related reports of certain types of businesses, published 17 January 2017, accessed 13 April 2021
- ↑ «Small Business: The Art Of The Start». Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Surveying Businesses on Tax Compliance Costs» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Peavler, Rosemary. «3 Types of Business Bankruptcy». The Balance Small Business (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ e.g., Shailer, G. 1989, The Predictability of Small Enterprise Failures: Evidence and Issues, International Small Business Journal, Vol.7, No. 4, July-September, pp. 54-58.
- ↑ A list of examples is available at ICSB.
- ↑ Lepoutre, Jan, and Hoyehnusy Ezekiel "Investigating the Impact of Firm Size on Small Business Social Responsibility: A Critical Review." Journal of Business Ethics 67.3 (2006): 257-273. JSTOR. Web. 3 Jan. 2012.
- ↑ United States. Small Business Administration. "Frequently Asked Questions". Frequently Asked Question About Small Business. SBA Office of Advocacy, Jan. 2011. Web. 21 Mar. 2012.
- ↑ 21,0 21,1 Edmiston, Kelley. "The Role of Small and Large Businesses in Economic Development." Economic Review 92.2 (2007): 73-97. Academic Search Complete. Web. 18 Mar. 2012.
- ↑ Hope, John B.; Mackin, Patrick C. (2007). «The Relationship Between Employee Turnover and Employee Compensation in Small Business». Small Business Research Summary. 308: 1–44.
- ↑ «4 Ways Cyber Crime Can Hurt Your Small Business». Business Know-How. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Topic: U.S. companies and cyber crime». www.statista.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Needham, David (1999). Business for Higher Awards. Heinemann. ISBN 9780435453145.
- ↑ Kotler, Philip (2007). Principles of Marketing. Pearson. ISBN 9780132390026.
- ↑ Barbara Weltman (2007). The Rational Guide to Building Small Business Credit. Mann Publishing Group. էջեր 73–74. ISBN 978-1-932577-34-1.
- ↑ United States. Congress. House. Committee on Financial Services (2010). H.R. 2382, the Credit Card Interchange Fees Act of 2009; and H.R. 3639, the Expedited Card Reform for Consumers Act of 2009: Hearing Before the Committee on Financial Services, House of Representatives, One Hundred Eleventh Congress, First Session, October 8, 2009. U.S. Government Printing Office. էջեր 195–196. ISBN 978-0-16-085864-2.
- ↑ «The Surprising Use of Credit Scoring in Small Business Lending by Community Banks and the Attendant Effects on Credit Availability and Risk» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Equity Crowdfunding». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Crowdfunding comes to small businesses». Business Insider. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Small Business and Self-Employed One-Stop Resource». Irs.gov. 2010 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ "8(a) Business Development Արխիվացված 2014-06-23 Wayback Machine". SBA.gov.
- ↑ Small Business Commissioner, About us, accessed 13 April 2021
- ↑ «Armenian parliament adopted amendments to Tax Code: changes are aimed at improving the competitiveness of the national economy | Finport.am». finport.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aoyama, Yuko, and Michael B. Teitz. Small business policy in Japan and the United States: a comparative analysis of objectives and outcomes (Institute of International Studies, 1996).
- Aoyama, Yuko. "Policy interventions for industrial network formation: contrasting historical underpinnings of the small business policy in Japan and the United States." Small Business Economics 12.3 (1999): 217–231.
- Bannock, Graham. The economics and management of small business: an international perspective (Routledge, 2004).
- Bean, Jonathan James. "Beyond the broker state: a history of the federal government's policies toward small business, 1936-1961" (PhD Diss. The Ohio State University, 1994).
- Bean, Jonathan. Big government and affirmative action: The scandalous history of the Small Business Administration (University Press of Kentucky, 2014) online
- Birch, D. (1979). The job generation process. Unpublished Report, Massachusetts Institute of Technology, prepared for the Economic Development Administration of the U.S. Department of Commerce, Washington D.C.
- Birch, David. Job Creation in America, How our smallest companies put the most people to work (The Free Press, 1987).
- Blackford, Mansel G. A history of small business in America (UNC Press Books, 2003). online
- Conservative Political Centre. Small business and the rebirth of enterprise in Britain (1988) online
- Dicke, Thomas S. "The small business tradition." OAH Magazine of History 11.1 (1996): 11–16. in USA online
- Edmiston, Kelly (2010). «The Role of Small and Large Businesses in Economic Development». Economic Review. 1: 1–93.
- Hillstrom, K., and L. C. Hillstrom, eds. Encyclopedia of Small Business (Gale, 2 vol. 2nd ed. 2002).
- Lowrey, Ying. "Minority entrepreneurship in the USA." International Journal of Business and Globalisation 1.2 (2007): 176–221.
- Mazzarol, Tim, and Delwyn Clark. "The evolution of small business policy in Australia and New Zealand." Small Enterprise Research 23.3 (2016): 239–261.
- Nopper, Tamara K. "Minority, black and non-black people of color: ‘New’ color-blind racism and the US Small Business Administration's approach to minority business lending in the post-civil rights era." Critical Sociology 37.5 (2011): 651-671.
- Schaper, Michael T. "A brief history of small business in Australia, 1970-2010." Journal of Entrepreneurship and Public Policy (2014).
- Staff (2011 թ․ նոյեմբերի 17), «Small-Biz Snapshot: Women-owned Companies», Portfolio.com, Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին
- Weems, Robert E. Business in black and white: American presidents and black entrepreneurs in the twentieth century (NYU Press, 2009).
- Wilson, John F. British business history, 1720-1994 (Manchester University Press, 1995)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Business.usa.gov, the official website for business-related activities in the US
- Federation of Small Business, UK-based resource for small business owners