Օկտյաբրսկայա փողոց (Տագանրոգ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օկտյաբրսկայա փողոց (այլ կիրառումներ)
Օկտյաբրսկայա փողոց ռուս.՝ Октябрьская улица | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 4090 մետր |
Սկիզբ | Մեչնիկովի նրբանցք |
Ավարտ | Տրանսպորտնայա փողոց |
Նախկին անվանում | Գիմնազիչեսկայա փողոց |
Անվանվել է | Հոկտեմբերյան հեղափոխություն |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Օկտյաբրսկայա փողոց (ռուս.՝ Октябрьская улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկտյաբրսկայա փողոցը գտնվում է Մեչնիկովի նրբանցքի և Տրանսպորտնայա փողոցի միջև։ Փողոցի երկարությունը 4090 մետր է[1]։ Փողոցի շինությունների համարակալումը սկսվում է Մեչնիկովի նրբանցքից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում կոչվել է Գիմնազիչեսկայա փողոց։ Անվանումը ստացել է փողոցում գտնվող Տագանրոգի առևտրային արական գիմնազիայից, որը 1806 թվականին բացվել է Տագանրոգի այն ժամանակվա քաղաքապետ բարոն Բալթազար Կամպենհաուզենի միջնորդությամբ[2]։
1923 թվականին վերանվանվել է Հոկտեմբերյան հեղափոխության փողոց[3]։ Ավելի ուշ անվանումը ձևափոխվել է Օկտյաբրսկայա (Հոկտեմբերյան) փողոցի[3]։
Փողոցում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքային հիվանդանոց թիվ 3 (նախկինում՝ Վ. Զակի անվան վիրաբուժական հիվանդանոց)` Օկտյաբրսկայա փող., 7
- Ա. Չեխովի անվան թիվ 2 վարժարան` Օկտյաբրսկայա փող., 9
- Ա. Պ. Չեխովի գրական թանգարան` Օկտյաբրսկայա փող., 9
- «Ռադուգա» մարզադաշտ
- Տագանրոգի կաթի գործարան` Օկտյաբրսկայա փող., 31
- Ռաֆտոպուլոյի հյուրանոց` Օկտյաբրսկայա փող., 35
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փողոցում է գտնվում Խորհրդային Միության հերոս Իվան Գոլուբեցի կիսանդրին։ Տեղադրված է Ա. Չեխովի անվան թիվ 2 վարժարանի մուտքի մոտ (Օկտյաբրսկայա փող., 9)։ Հենց այդ վարժարանում է սովորել Իվան Գոլուբեցը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с.
- ↑ Шапочка Е. А. Таганрогская мужская гимназия // Вехи Таганрога. — 2010. — № 45.
- ↑ 3,0 3,1 Гаврюшкин О. П. Вдоль по Питерской. — Таганрог: БАННЭРплюс, 2000. — 436 с.
- ↑ «Бюст Героя Советского Союза Голубца И.К.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 Ապրիլ 4-ին.