Jump to content

Օնորե Մերսիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնորե Մերսիե
 
Կուսակցություն՝ Կանադայի լիբերալ կուսակցություն և Քվեբեկի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Collège Sainte-Marie de Montréal?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և լրագրող
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 15, 1840(1840-10-15)[1][2][3][…]
Ծննդավայր Saint-Jean-sur-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա
Վախճանի օր հոկտեմբերի 30, 1894(1894-10-30)[1][2][3][…] (54 տարեկան)
Վախճանի վայր Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա
Թաղված Notre Dame des Neiges Cemetery
Քաղաքացիություն  Կանադա
Զավակներ Օնորե Մերսիե կրտսեր, Էլիզա Մերսիե և Paul-Émile Mercier?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Օնորե Մերսիե (ֆր.՝ Honoré Mercier, հոկտեմբերի 15, 1840(1840-10-15)[1][2][3][…], Saint-Jean-sur-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա - հոկտեմբերի 30, 1894(1894-10-30)[1][2][3][…], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), քվեբեկցի իրավաբան, լրագրող և քաղաքական գործիչ։ Քվեբեկի իններորդ վարչապետը (1887 թվականի հունվարի 27-ից մինչև 1891 թվականի դեկտեմբերի 21-ը)` որպես Քվեբեկյան լիբերալ կուսակցության (PLQ) առաջնորդ։ 1885 թվականին կտրուկ հակադրվել է Լուի Ռիելի մահապատժին, և այս իրադարձությունից հետո հայտնի է դարձել, երբ Քվեբեկի պահպանողական կուսակցությունը կորցրել է ժողովրդականությունն այն բանից հետո, երբ Կանադայի պահպանողական կուսակցության ղեկավարությունն աջակցել է Ռիելի կախաղան բարձրացնելուն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերսիեն ծնվել է Ներքին Կանադայի Սեն-Ատանազե մունիցիպալիտետում։ Սովորել է Մոնրեալի Սեն Մարի քոլեջում, 1865 թվականին միացել է Քվեբեկի իրավագետների միությանը (Bar of Quebec), 22 տարեկանում դարձել է Le Courrier de St-Hyacinthe թերթի խմբագիր։ Դեռևս 1864 թվականին դեմ է արտահայտվել Կանադական կոնֆեդերացիային, հավատալով, որ դա ֆրանսիական կանադացիների շահերի սահմանափակում է։

Խորհրդարանի անդամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականին առանցքային դերակատարում է ունեցել կարճ ժամանակահատված գոյատևած Ազգային կուսակցության (Parti National) ստեղծման գործում։ 1872 թվականին եղել է Կանադայի լիբերալ կուսակցության թեկնածուն, ընտրվել է Կանադայի համայնքների պալատի անդամ Ռուվիլ ընտրական շրջանից։ 1874 թվականի ընտրություններում չի վերընտրվել։ 1878 թվականի ընտրություններում Մերսիեն եղել է Սեն Հայասեն ընտրական շրջանի թեկնածու և պարտություն է կրել իր պահպանողական մրցակցի` Լուի Տելիերի կողմից[5]։

Նահանգային քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1879 թվականին Մերսիեն նշանակվել է Քվեբեկի գլխավոր փաստաբան վարչապետ Անրի-Գուստավ Ժոլի դե Լոտբինեի կառավարության կազմում և այդ պաշտոնում ծառայել է մեկ տարուց էլ պակաս ժամանակահատված։ Նա հաղթանակ է տարել լրացուցիչ ընտրություններում և դարձել Սեն Հայասեն ընտրական շրջանի օրենսդիր ժողովի անդամ։ 1881 և 1886 թվականների ընտրություններում վերընտրվել և հաղթանակ է տարել 1887 թվականի լրացուցիչ ընտրություններում։

Նա մեծ ազդեցություն է թողել հետագա առաջնորդ Անրի Բուրասայի վրա։

Կուսակցության առաջնորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականին Օնորեն դարձել է Քվեբեկյան լիբերալ կուսակցության առաջնորդը։ Որպես պրակտիկ իրավաբան` 1885-1887 թթ. եղել է Մոնրեալի իրավագետների միության նախագահ։ 1885 թվականին նա դեմ է արտահայտվել Լուի Ռիելի մահապատժին և արժանացել համաժողովրդական աջակցության, իսկ Քվեբեկի պահպանողական կուսակցությունը կորցրել է աջակցությունը, քանի որ դաշնային գործընկերները կարգադրել էին Ռիելի մահապատիժը։

Օգտվելով այլախոս պահպանողականների հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունից` Մերսիեն 1886 թվականի Քվեբեկի նահանգային ընտրություններում վերածնել է «Parti National» անունը և ստացել ձայների մեծամասնությունը։ Այնուամենայնիվ, կոալիցիան բաղկացած էր հիմնականում լիբերալներից և միայն մի քանի պահպանողականներից, ուստի շուտով «Լիբերալ» անունը վերահաստատվեց։ Պահպանողականները օրենսդիր ժողովում ստացան ձայների փոքրամասնությունը, մի քանի ամիս շարունակ մնացին իշխանության, սակայն Մերսիեն դարձավ Քվեբեկի վարչապետ 1887 թվականին։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օնորե Մերսիեի հուշարձանը Քվեբեկի խորհրդարանի շենքի առջև, քանդակագործ` Պոլ Շևրե
  • Մերսիեի պատվին են անվանվել ու կանգնեցվել հետևյալ վայրերն ու հուշարձանները`
  • Մերսիե կամուրջ, որը կապում է Մոնրեալի կղզու արևմտյան մասը Հարավային ափի հետ
  • Մերսիե քաղաք, Քվեբեկ
  • Մերսիե պողոտա, գտնվում է Շավինիգանի կենտրոնում, Քվեբեկ, Կանադա
  • Մերսիե նահանգային ընտրական շրջան
  • Մոնրեալի Մերսիե շրջան
  • Տարրական դպրոց Մոնրեալում` անվանված Օնորե Մերսիեի պատվին
  • Ավագ դպրոց` անվանված Օնորե Մերսիեի պատվին
  • Հիվանդանոց Սեն Հայասենում, Քվեբեկ` անվանված Օնորե Մերսիեի պատվին
  • Օնորե Մերսիե բուլվար, որը գտնվում է Քվեբեկ քաղաքի կենտրոնում

Ընտրություններ` որպես կուսակցության առաջնորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականի ընտրություններում Մերսիեն ստացավ ձայների մեծամասնությունը և 1887 թվականին դարձավ վարչապետ փոքրամասնության կառավարության անկումից հետո, հաղթեց 1890 ընտրություններում և պաշտոնից ազատվեց 1891 թվականին և պարտվեց 1892 թվականների ընտրություններում։

Օնորե Մերսիեի որդին` Օնորե Մերսիեի կրտսերը, եղել է Քվեբեկի Օրենսդիր ժողովի բազմաժամկետ անդամ և նախարար։ Թոռը` Օնորե Մերսիե III-ը, մեկ ժամկետ ընդգրկված է եղել օրենսդիր ժողովում։

Մերսիեն եղել է քվեբեկցի քաղաքական գործիչ, Քվեբեկի վարչապետ (1905-1920) Լոմե Գուենի աները և քվեբեկցի քաղաքական գործիչ, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մալքերի մեծ պապը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pierre Dufour and Jean Hamelin, “MERCIER, HONORÉ,” in Dictionary of Canadian Biography, vol. 12, University of Toronto/Université Laval, 2003–, accessed November 15, 2015, online
  • Wade, Mason. The French Canadians 1760-1967 (2 vol. 2nd ed. 1975), Vol. 2. pp 417–33 online

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mercier, Honoré. "Answer of the Hon. Honoré Mercier to the Pamphlet of the Equal Rights Association Against the Majority of the Inhabitants of the Province of Quebec (1890) online
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնորե Մերսիե» հոդվածին։