Jump to content

Օպերա (տորթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օպերա
Ենթատեսակտորթ
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Opera (cake) Վիքիպահեստում

Օպերա (ֆր.՝ gâteau opéra), ֆրանսիական տորթ։ Պատրաստված է նշային բիսկվիթի շերտերից(ֆրանսերենում հայտնի է որպես Joconde)՝ ներծծված սուրճի օշարակով, գանաշի միջուկով և սուրճի (կամ Grand Marnier լիկյորի) կրեմով և ծածակված է շոկոլադե գլազուրով

Ըստ «Larousse gastronomique» գաստրոնոմիական հանրագիտարանի՝ «Opéra gâteau-ն մանրացված նուշ և սուրճ պարունակող բիսկվիթ է՝ շոկոլադե միջուկով և գլազուրով»[1]։

Տորթը մասսայականացվել է ֆրանսիական pâtisserie Դալլոո տան կողմից, բայց նրա հստակ ծագումն անհայտ է։ Դրա ստեղծման հավակնորդներից մեկը Սիրիաք Գավիլլոնն է[2][3], ով այն ստեղծել է 1952 թվականին Լա-Մազոնե Դալլոոյում, որտեղ էլ այն անվանվել է «Օպերա» (ֆր.՝ L’ Opera)՝ ի պատիվ Ֆրանսիական ազգային օպերայի[4]։

Ֆրանսիացի խոհարար, հրուշակագործ Գաստոն Լենոտրը (1920 - 2009 թթ.) ևս հայտարարել է, որ ինքն է պատիվ ունեցել 1960 թվականին[5] ստեղծելու այդ աղանդերը, չնայած Լե-Գաուլուայի 1899 թվականի գովազդն առաջարկում է "gâteau opéra"[6]:

Իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ տորթն ստեղծվել է ֆրանսիացի հրուշակագործ Լուի Կլիշիի կողմից և ներկայացվել է 1906 թվականին՝ Փարիզի ցուցահանդեսի ժամանակ։ «Օպերա»-ն Կլիշիի հրուշակարանի ֆիրմային աղանդերն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Larousse Gastronomique
  2. Grand Larousse Gastronomique. Larousse. 2007, cited in French Wikipedia article.{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link)
  3. «L'Opéra» (ֆրանսերեն). Dalloyau. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  4. «Dalloyau au Moulin-Rouge, la fête des sens» (ֆրանսերեն). Madame Figaro. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  5. Jean-Claude Ribaut (2009 թ․ հունվարի 10). «Gaston Lenôtre». Le Monde. էջ 21. «Gaston Lenôtre avait revendiqué l'invention du gâteau « opéra » (biscuit et ganache au chocolat parfumé au café). Rendons à César... Le père de l'« opéra » est Cyriaque Gavillon de la maison Dalloyau. [Gaston Lenôtre has laid claim to the invention of the 'opera' cake (biscuit and ganache flavoured with chocolate coffee). Render unto Caesar ... The father of the 'opera' is Cyriaque Gavillon of maison Dalloyau. ]»
  6. «Pâttiserie du Grand-Hôtel, 1 rue Auber. Spécialités : Gâteau Grand-Hôtel, Gâteau Opéra, Plum-cakes. Salon reservé au Five-Oclock Tea». Le Gaulois. 1899 թ․ մարտի 18. էջ 3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օպերա» տորթի բաղադրատոմսը(չաշխատող հղում)