Օտտոմար Անշյուտց
Օտտոմար Անշյուտց գերմ.՝ Ottomar Anschütz | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1846[1][2][3] |
Ծննդավայր | Լեշնո, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | մայիսի 20, 1907[4] (61 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրիդենաու, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական ռայխ |
Գերեզման | III. Städtischer Friedhof Stubenrauchstraße[5] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | լուսանկարիչ, գյուտարար, ճարտարագետ, կինոռեժիսոր և հրատարակիչ |
Ottomar Anschütz Վիքիպահեստում |
Օտտոմար Անշյուտց (գերմաներեն՝ Ottomar Anschütz, մայիսի 16, 1846[1][2][3], Լեշնո, Greater Poland Voivodeship, Լեհաստան - մայիսի 20, 1907[4], Ֆրիդենաու, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական ռայխ), լուսանկարիչ, լուսանկարչական տեխնիկայի, լուսանկարչական շարքի և շարժանկարների՝ կինոմատոգրաֆիայի նորարար։
Ակնթարթային լուսանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1864-1868 թվականներին Անշյուտցը սովորել է լուսանկարիչներ Ֆերդինանտ Բեյրիխի (գերմ.՝ Ferdinand Beyrich) (Բեռլին), Ֆրանց Հանֆշթենգլի (գերմ.՝ Franz Hanfstaengl) (Մյունխեն) և Լուդվիգ Անգեղեղի (գերմ.՝ Ludwig Angerer) (Վիեննա) մոտ։ Հետագայում աշխատել է որպես գեղանկարիչ և դիմանկարիչ։ 1882 թվականից հայտնի են դարձել նրա դիմանկարները։ Դրանից բացի նա փորձարկել է վայրկենական լուսանկարումը։ Եվ նրա մեխանիկական տաղանդի շնորհիվ ստեղծվել է լուսանկարչական սարքը նորաձև առջևից բացվող փականով և շատ կարճ լույսի առկայծմամբ։ Միայն 1888 թվականին նա արտոնագրել է արդեն հայտնաբերած շերտափականներով լուսանկարչական տեսախցիկը բեռլինյան Ց. Գյողց ձեռնարկության համար և ստացել սեփական արտադրության իրավունք։ Գյողց-Անշյուտց արտոնագրված տեսախցիկը 1890-1927 թվականներին արտադրվել է տարբեր շտկումներով։
1883 թվականներին Անշյուտցը լուսանկարել է կայսրին զորավարժությունների ժամանակ Բռեսլաու քաղաքում։ Ընդ որում զորավարժության լուսանկարներից երկուսը 1884 թվականին տպագրվել են Լայպցիգի պատկերազարդ թերթում և դրանով առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել մեխանիկական տարբերակով տպագրված վայրկենական լուսանկարը՝ մամուլի լուսանկարի նախամայրը։
Լուսանկարների շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականի ամռանը Անշյուտցը պրուսական պատերազմական նախարարության հանձնարարությամբ պահպանել է «Հանովերի ձիավորների և զինվորական ձիավարության ինստիտուտի» ժամանակագրական լուսանկարները, դրանով նպաստելով հեծելազորային դպրոցի վարժեցման մեթոդների զարգացմանը[6]։ Նա զուգակցել է նկարների շարքը միմյանց կցված 24 էլեկտրական տեսախցիկներից պատրաստված շարժման ուրվագծերին։ Մյուս շարքը ցույց է տալիս մարդու շարժումների էսքիզները[7]։ 1886 թվականին նա ստեղծել է մի սարք իր նկարների պատկերների հերթականության համար, որը բաղկացած է 1,5 տրամագծով տափօղակից և 24 ապակե 9սմ × 13սմ չափսի սալիկից։ Հետևից գայսլերական խողովակով (գերմ.՝ Geißlerschen Röhre) լուսավորել է լուսանկարչական սկավառակը, որը շարժական ծնկավոր բռնակի միջոցով վայրկյան պտույտում կատարում է 30 նկար։ 1887 թվականին ներկայացրել է իր «էլեկտրական տեխնոսկոպը» Բեռլինի մշակույթի նախարարություն։ Այնուհետև Սիմենս և Հալսկե ընկերությունը (գերմ.՝ Siemens & Halske) ձեռնարկել է սարքի կոմերցիոն արտադրությունը Բեռլինում, որի հետագա ընդլայնումը սկսվել է 1891 թվականից։ Մինչ 1893 թվականը շուրջ 140 սարք է արտադրվել։ Այն նաև արտասահմանում է վաճառվել, որտեղ հայտնի է դարձել որպես Էլեկտրական Հրաշք Սարք։
Շարժապատկերների՝ պարզ մեխանիկական կառուցվածքից շարժվող նկարների դիտումը ստանալու համար, 1887 թվականին Անշյուտցը զարգացրել է շարժում առաջացնող եռաճեղք տարբերակ։
1894 թվականին առաջին անգամ Անշյուտցը հաջողության է հասել էլեկտրատեխոսկոպի միջոցով 6մ × 8մ մեծության էկրանի վրա շարժանկարները պատկերելով Բեռլինի Արթիլեղի փողոցի (ներկայիս՝ Թուխոլսկի փողոց) վրա գտնվող ներկայացուցիչների պալատի լսարանում։ Օտտոմար Անշյուտցը մահացել է կույր աղիքի բորբոքումից Բեռլին Ֆղիդենաու թաղամասի Փոստդամեր 4 հասցեի նոր լուսանկարչատուն և առևտրի սրահ տեղափոխվելիս։ Անշյուտցը թաղվել է Բեռլին-Ֆղիդենաու (գերմ.՝ Berlin-Friedenau) թաղամասի Ֆղիդհոֆ Շյոնբեղթ Երրորդ (գերմ.՝ Friedhof Schöneberg III) փողոցում։ Մինչ 2009 թվականը այդ վայրը համարվել է որպես Բեռլին երկրամասի պատվավոր գերեզմանատուն[8]։ 2018 թվականի նոյեմբերից այն նորից դարձել է Բեռլին քաղաքի պատվավոր գերեզմանատուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կայսրի զորավարժությունները Բեռլինում 1882/83
-
Նիդերվալդի բացումը
-
Կայսրի զորավարժությունները Բեռլինում 1882/83
-
Կայսրի զորավարժությունները Բեռլինում 1882/83
-
Կայսրի զորավարժությունները 1884
Աշխատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կայսրի զորավարժությունները 1884. Ղայնլանդում և Վեսթֆալնում. Զորավարժությունների տեսարանը կյանքի վերսկսումից հետո. Wohlfeile Ausgabe. Լայպցիգ։ Մ. Հելսինգ հրատարակչություն 1885.
- Լուսանկարչություն իմ տանը. երեք հատոր, Բեռլին 1901 և 1902
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթե մեդալ (1. Բաժին։ դիմանկար, բնապատկեր և ճարտարապետություն) ակնթարթային լուսանկարչության մեջ ունեցած նորամուծության համար, 1889 թվականին Բեռլինում լուսանկարչության հոբելյանական ցուցադրության առիթով[9]
- Ոսկե մեդալ լուսանկարչության կատեգորիայում (Դասակարգ 12) der 1900 թվականին Փարիզում Համաշխարհային ցուցադրության ժամանակ[10].
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Friedrich A. Kittler: Optische Medien. Merve-Verlag, Berlin, 2002.
- Deac Rossell: Faszination der Bewegung. Ottomar Anschütz zwischen Photographie und Kino. Stroemfeld, Frankfurt am Main, 2001. ISBN 3-87877-774-4
- Helmut Kummer: Ottomar Anschütz. Institut für Photogeschichte, München, 1983.
- Klaus Honnef: 150 Jahre Fotografie (Erweiterte Sonderausgabe von Kunstforum International: 150 Jahre Fotografie III / Fotografie auf der documenta 6, Band 22); Mainz, Frankfurt am Main (Zweitausendeins) 1977
- Photographie auf der großen Kunstausstellung (Berlin 1899), Palästinabilder[11]
Սոցիալական կայքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օտտոմար Անշյուտցի լուսանկարների հավաքածուն Արխիվացված 2011-07-19 Wayback Machine
- Beispielfoto: Anschütz’ Storchenbilder von 1884 und der Kranichflug im Zoetrop
- Beispielfotos 1893/94: Anschütz fotografiert Otto Lilienthal im Fluge
- Deac Rossell: Ottomar Anschütz in Who’s who in Victorian Cinema (engl.)
- Website über Ottomar Anschütz
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11864954X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.berlin.de/senuvk/umwelt/stadtgruen/friedhoefe_begraebnisstaetten/downloads/eg-liste.pdf
- ↑ Deac Rossell: „Lebende Bilder“. Die Chronophotographen Ottomar Anschütz und Ernst Kohlrausch, in: Katalog zur Ausstellung „Wir Wunderkinder. 100 Jahre Filmproduktion in Niedersachsen“ im Historischen Museum Hannover vom 15. Oktober 1995 bis zum 14. Januar 1996, S. 17
- ↑ Große Bestände befinden sich heute in der Sammlung der Universität der Künste Berlin
- ↑ https://www.berliner-woche.de/friedenau/c-kultur/fototechnikpionier-ottomar-anschuetz-nicht-vergessen_a157566
- ↑ Photographische Mittelungen, 26. Jg., 1890, S. 163, (SLUB Dresden).
- ↑ Photographische Rundschau, 14. Jg., Wilhelm Knapp, Halle/S., 1900, 9. Heft, (letzte Seite ohne Nummerierung), (online).
- ↑ Photographische Rundschau, 13. Jg., Knapp, Halle/S., 1899, S. 326.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտոմար Անշյուտց» հոդվածին։ |
|