Ֆալասարնա
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆալասարնա | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Kissamos Municipality? | |
| ||
Ֆալասարնա (հին հունարեն՝ Φαλάσαρνα), հին հունական պոլիս, որը հիմնադրվել է Կրետեի հյուսիս-արևմտյան ափին։ Պահպանված մանրամասները վկայում են, որ քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 333 թվականին։ Այն ներառում էր մի քանի տպավորիչ բաստիոններ և աշտարակներ։ Պատերը և ամրաշինական կառույցները ձգվում էին մի քանի հարյուր մետր և նախատեսված էին քաղաքի պաշտպանության համար։ Բացի այդ, պատերը բոլոր կողմերից շրջապատել և պաշտպանել են նավահանգիստը։ Նավահանգիստը շրջապատված էր քարե ծովափով, որը ծառայում էր որպես նավամատույց։ Նավահանգիստը ծովին միացված էր երկու հին ջրանցքով։ Նավահանգստի տարածքում հայտնաբերվել են ճանապարհներ, շատրվաններ, պահեստներ, ինչպես նաև տաճարային կառույցներ և լոգարաններ։ Շենքերի և կառույցների մեծ մասը պեղվել է 1986 թվականին և ավելի ուշ։ Բացի այդ, Ֆալասարնայում հայտնաբերվել է ակրոպոլիս։ Այն կառուցվել է հրվանդանի վրա, որը գտնվում է 90 մետր բարձրության վրա։ Բազմաթիվ հատվածներ պահպանվել են, մասնավորապես՝ Դիկտիննա տաճարը։ Մասամբ պահպանվել են նաև ամրոցի և դիտարկման աշտարակները և դրանց տարրերը։ Բոլորը նախատեսված էին նավահանգիստը պաշտպանելու համար։
Ներկայումս Ֆալասարնան գյուղատնտեսական տարածք է և զբոսաշրջային տեսարժան վայր։ Ձորում ձիթենիներ են աճում, լոլիկները մշակվում են ջերմոցներում։ Կան նաև բազմաթիվ հյուրանոցներ և ռեստորաններ։ Ծովափը հայտնի է ինչպես Խանիայի բնակիչների, այնպես էլ Հունաստանի և այլ վայրերի զբոսաշրջիկների համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆալասարնան հիշատակվում է անտիկ հեղինակների կողմից՝ Սկիլակ[1], Ստրաբոն[2], Պոլիբիոս[3], Տիտոս Լիվիոս[4], Պլինիոս Ավագ[5], Դիոնիսիա Կալիֆոնտիս[6], ինչպես նաև անանուն աշխարհագրագետ, որը հայտի է Ստադիասմում անունով[7]։ Անտիկ հեղինակները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ հնագույն նավահանգիստը ստեղծվել է ծովածոցում, այնուհետև շրջապատվել ամրաշինական կառույցների օղակով՝ պատերով և աշտարակներով։ Ֆալասարնան ծովային քաղաք էր, նավահանգստի զարգացումը հանգեցրել է քաղաքի զարգացմանը, որի շնորհիվ քաղաքը հարստացել է։ Ֆալասարնա քաղաք-պետությունն ուներ օրենքների սեփական հավաքածու, հատել էր սեփական մետաղադրամը։ Ռազմական ժամանակաշրջանում զինվորական խորհրդականներ և հազարավոր բարեկամներ է ուղարկել Մակեդոնիայի թագավոր Պերսեիսի համար հռոմեացիների (լիբիացիների) դեմ պատերազմում։
Հելլենիստական դարաշրջանում Ֆալասարնան ներգրավված էր հարևան քաղաք-պետությունների հետ երկու խոշոր բախման մեջ։ Առաջին պատերազմը՝ Պոլիրինայի դեմ, մղվել է տարածքային վեճերի պատճառով։ Այն սկսվել է մ.թ.ա. 4-րդ դարի վերջին և ավարտվել մ.թ.ա. մոտ 290 թվականին։ Ավարտվել է Սպարտայի նշանավոր պետական գործիչ Կլեոնիմուսի միջնորդությամբ։ Խաղաղության պայմանագիրը գրվել է քարե ցուցանակի վրա, որն այժմ գտնվում է Կիսամոսի թանգարանում[8]։ Երկրորդ պատերազմը՝ Կիդոնիայի դեմ, սկսվել է մոտ մ.թ.ա. 184 թվականին, իսկ հակամարտությունը լուծվել է հռոմեացիների (Պոլիբիոսի) միջամտությամբ։
Քաղաք-պետությունը հայտնի է դարձել ծովագնացության ոլորտում իր հաջողություններով, որոնց մասին վկայում են պահպանված շենքերն ու արվեստի հուշարձանները։ Պոլիրինայի հետ պայմանագիրը հիմք է տալիս ենթադրելու, որ մ.թ.ա. 3-րդ դարում Ֆալասարնայի բնակչությունը զբաղվում էր ծովահենությամբ, դա բնորոշ է Կրետեի բոլոր պոլիսներին[9]։ Մ.թ.ա. 69-67 թվականներին հռոմեացիները զորք են ուղարկել Միջերկրական ծովի արևելյան մասում ծովահենության դեմ պայքարելու համար, գրոհել Ֆալասարնայի վրա՝ արգելափակելով նավահանգիստը հզոր որմնադրությամբ, ավերել քաղաքը և, հնարավոր է, ոչնչացրել բնակչությունը։ Անտիկ հեղինակներից ոչ մեկը չի հաստատում այդ փաստը, սակայն քաղաքի նավահանգստի շրջափակման և հրդեհի մասին վկայությունները հաստատվել են հնագիտական գտածոներով[10]։
Փլուզումից հետո պոլիսի գտնվելու վայրը մոռացվել է, իսկ Ֆալասարնա անունը հայտնվել է միայն վենետիկյան ժամանակագրություններում՝ որպես «լքված քաղաք»։ Քաղաքը վերաբացվել է միայն 19-րդ դարում բրիտանացի հետազոտողներ Ռոբերտ Փեշլիի և կապիտան Սպրատի կողմից։ Սպրատը, որը ներկայացնում էր Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմը, 1859 թվականին նշել է, որ նախկին նավահանգիստը ձգվել է կղզու խորքը մինչև 100 յարդ, իսկ դա վկայում է, որ ափն անտիկ շրջանում բարձրացել է առնվազն 24 ոտնաչափ։ Ժամանակակից հետազոտությունները հաստատել են այս տեսակետը։ Նրանք նաև հաստատել են այն փաստը, որ հռոմեական ագրեսիայից անմիջապես հետո ափերի մի մասը սկսել է ծածկվել տիղմով[11]։ Ծովափի երկայնքով բրածո ջրիմուռների ռադիոկարբոնային վերլուծությունը հաստատել է ծովի մակարդակի կտրուկ փոփոխությունը, ենթադրաբար, 16 դար առաջ։ Դրա ենթադրական պատճառ են դարձել 365 թվականի հուլիսի 21-ին թվագրված «մեծ երկրաշարժը» և ցունամին, որն աղետալի հետևանքներ է ունեցել Արևելյան միջերկրածովյան ափի համար և գրանցվել է հին հռոմեական պատմաբան Ամմիանուս Մարցելինուսի[12] և մի շարք այլ հեղինակների կողմից։ Տեղաշարժվել է նաև ձկների հինավուրց լողավազանը, մասամբ ավերվել է նաև նավահանգստի մուտքի մոտ գտնվող ժայռը[13]։
Պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ պեղումները նախաձեռնել է Խանիայի հնագիտության դեպարտամենտը և սկսել 1966 թվականին՝ դոկտոր Յաննիս Ցեդակիսի (անգլ.՝ Yannis Tzedakis)[14] ղեկավարությամբ, ապա շարունակել է Վաննա Նինիու-Կինդելին (անգլ.՝ Vanna Niniou-Kindeli)։ Պեղվել է շուրջ 70 դամբարան, որոնցից մի քանիսը արարողակարգային պիֆոսներ են, ոմանք՝ ամբողջական դամբարաններ։ Վաղ պեղումները շատ կարևոր էին հասկանալու համար, թե մ.թ.ա. 6-րդ դարում պոլիսի բնակավայրը որ վայրում է եղել։ Այնուհետև պեղվել է դամբարանների միայն մի փոքր հատված, որտեղ հայտնաբերվել են լավ պահպանված գտածոներ, այդ թվում՝ պելիկա (լուսանկարում՝ աջից)։ Դամբարանում նաև պեղվել է քարից փորված գահը, որը ենթադրաբար նվիրված է եղել փյունիկյան Աստարտա աստվածուհուն[15]։
1986 թվականին սկսվել են նոր պեղումներ՝ Էլպիդա Հաջիդակիի (անգլ.՝ Elpida Hadjidaki, Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն) և Ֆրանկ Ֆրոստի (անգլ.՝ Frank Frost, Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա համալսարան)[16][17] ղեկավարությամբ։ Այս ժամանակաշրջանի գտածոներից են՝ երկու աշտարակի, ամրացման դարպասների, նավահանգստի հատվածների, արդյունաբերական շրջանի, հանրային ճանապարհի, պահեստների, խորանի, ինչպես նաև ջրամբարի պեղումներ։ Պեղումները շարունակվում են։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պարսպապատ տարրեր և կառանման քարեր Ֆալասարնա նավահանգստից
-
Ֆալասարնայում պեղումների արդյունքում հայտնաբերված հելլենիստական ժամանակաշրջանի բաղնիքներ
-
Ֆալասարնա լողափ, որի ֆոնին ակրոպոլիս է
-
Հին գահը Ֆալասարնայից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Scylax 47
- ↑ Strabo 10.13.5-10
- ↑ Polybius 22.15.2-6
- ↑ Livy, 42.51.7
- ↑ Pliny the Elder, Natural History, 4.59
- ↑ Dionysius Kalliphontis 118—122
- ↑ Stadiasmus Maris Magni 336
- ↑ Markoulaki S., «Stele from Tylifos» in the Proceedings of the 8th International Cretological Congress, Herakleion 1996 (Herakleion 2000) pp. 239—257. (հուն.)
- ↑ de Souza, P., Piracy in the Graeco-Roman World (Cambridge, Cambridge University Press, 2000).
- ↑ Frost F. Tectonics and History at Phalasarna // Res Maritimae. Eds. S. Swiny et all. Atlanta, 1997. P. 107-115; Hadjidaki E. The Roman Destruction of Phalasarna // Archaeology of the Roman Empire. Edited by N. J. Higham. 2001. P. 155—166.
- ↑ Pirazzoli, P. A., Ausseil-Badie, J. , Giresse, P., Hadjidaki, E. and Arnold, M. "Historical Environmental Changes at Phalasarna Harbor, West Crete, " Geoarchaeology 7 (1992) 371—392.
- ↑ Ammianus Marcellinus, Res Gestae, 26.10.15- 19
- ↑ Papadopoulos, G., A Seismic History of Crete (Athens 2011) pp. 52-59
- ↑ Tzedakis, Y.,"Antiquities and Monuments of West Crete, " Archaeologikon Deltion 24 (1969) pp. 433—434
- ↑ Di Vita A., I Fenici a Creta. Kommos, I «Troni di Astarte» a Phalasarna e la rota delle isole Di Annuario Della Scuola Archeologica Atene, 60-61, pp 175—203 (1992-93).
- ↑ Hadjidaki, E., "Preliminary Report of Excavations at the Harbor of Phalasarna in West Crete, " American Journal of Archaeology, 92 (1988) 463—479
- ↑ Frost, F. and Hadjidaki, E., "Excavations at the Harbor of Phalasarna in Crete, " Hesperia 59 (1990) 513-27