Ֆրանսիս Գրինուեյ
Ֆրանսիս Գրինուեյ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1777[1] |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբեր 1837 (59 տարեկան) |
Մահվան վայր | Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2] |
Գերեզման | East Maitland |
Քաղաքացիություն | Ավստրալիա և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | ճարտարապետ և պետական ծառայող |
Francis Greenway Վիքիպահեստում |
Ֆրանսիս Հովարդ Գրինուեյ (նոյեմբերի 20, 1777[1], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբեր 1837, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2]), անգլիացի ճարտարապետ, որին տեղափոխել են Ավստրալիա որպես հանցավոր՝ խարդախություն անելու ենթադրյալ հանցագործության համար։ Նա դարձել է ավստրալիական ճարտարապետության նախահայր և երբևէ ապրած միակ հանցագործն է աշխարհում, որի դեմքը հայտնվել է թղթադրամի վրա։ Նոր Հարավային Ուելսում նա աշխատել է կառավարչի՝ Լաքլան Մակուորիի համար որպես Ավստրալիայի կառավարության առաջին ճարտարապետ։ Նա մեծապես հայտնի է դարձել և սիրվել է շինություններում արած իր աշխատանքների համար, ինչպես օրինակ՝ Սուրբ Մեթյու եկեղեցու, Սուրբ Ջեյմսի եկեղեցու և Հայդ Պարկի զորանոցներում[3]։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրինուեյը ծնվել է Գլուսեսթերշայրում, Մանգոթսֆիլդում (անգլիական Բրիստոլ քաղաքի մոտ), Ֆրանսիս Գրինուեյի և Ան Ուեբի որդին է[4]։ Գրինուեյը դարձել է Բրիստոլի և Բաթի որոշ հայտնի շինությունների ճարտարապետը։ Մեծ Բրիտանիայում մնացած նրա միակ շինությունը Բրիստոլի Քլիֆթոն ակումբն է, ի սկզբանե եղել է Քլիֆթոն հյուրանոցը և Ժողովի սենյակները։ 1809 թվականին նա սնանկանում է և 1812 թվականին մեղավոր է ճանաչվում «իր ընկերների խորհրդով» ֆինանսական փաստաթղթերը կեղծելու համար և դատապարտվում է մահվան։ Ավելի ուշ այս դատավճիռը փոխվում է 14 տարվա աքսորով։ Թե ինչու նա մեղավոր ճանաչվեց, հայտնի չէ։ Նրան հավանաբար ասել են, որ դա իր կյանքը փրկելու միակ միջոցն է։ Մինչ նրան Սիդնեյ կաքսորեին, Գրինուեյն իր ժամանակն անցկացնում է Բրիստոլի Նյուգեյթ բանտում, որտեղ նա նկարում է բանտի տեսարաններ[5]։
1814 թվականի փետրվարին Գրինուեյը ժամանում է Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս Ջեներալ Հեվիթ փոխադրամիջոցով իր դատավճիռն այնտեղ անցկացնելու։ Նավի վրա վիրաբույժ դոկտոր Ջոն Հարրիսն է լինում, որը Գրինուեյին հանձնարարում է իր առաջին գաղտնի առաջադրանքը գաղութում, ներառյալ Ուլտիմո կալվածքում նրա բնակությունը երկարաձգելը[3]։ Գրինուեյն առաջին անգամ հանդիպում է Լաքլան Մակուորիին 1814 թվականի հուլիսին, որին խորհուրդ էր տվել ծովակալ Արթուր Ֆիլիպը[6]։ Նախնական հանդիպման ժամանակ Մակուորին փորձում է փորձարկել Գրինուեյին` խնդրելով նրան կրկնօրինակել քաղաքապետարանի և դատարանի շենքերի դիզայնը գծապատկերների գրքից[7]: Գրինուեյն այնքան էր վիրավորվել այս բանից, որ նամակով պատասխանում է՝ հայտարարելով իր հմտությունները և մեջբերելով Սըր Ուիլյամ Չեմբերին[8], որ Մակուորին պետք է օգտագործի հնարավորությունը դասական դիզայնի համար[8]՝ ասելով, որ նա «անմիջապես կկրկնօրինակի այն նկարը, որը Ձերդ Գերազանցությունը խնդրել էր ինձ անել, հակառակ այն բանին, որ շատ ցավոտ է ինձ՝ որպես պրոֆեսիոնալ մարդու համար կրկնօրինակել մի կառույց, որը դասական համամասնության և բնույթի պահանջ չունի»։
1816-1818 թվականներին, երբ դեռ դատապարտված էր, Գրինուեյը պատասխանատու էր Մակուորիի Լայթհաուսի նախագծման և կառուցման համար Հարավային Գլխում, Պորտ Ջեքսոնի մուտքից 2 կմ հեռավորության վրա[4]: Այս նախագծի հաջողությունից հետո նրան ազատ է արձակում կառավարիչ Լաքլան Մակուրին, 1817 թվականի դեկտեմբերի 16-ին Լայթհաուսում տեղի ունեցած նախաճաշից առաջ: Քաղաքացիական ճարտարապետի և ինժեների օգնականի դերում, որը պատասխանատու էր կապիտան Ջ. Մ. Գիլլին, հասարակական աշխատանքների տեսուչը, շարունակում է կառուցել բազմաթիվ նշանակալից շենքեր նոր գաղութում:
Գրինուեյի աշխատանքները, ներառյալ Հայդ պարկի զինանոցները, առաջին Կառավարության տան ընդարձակումները, նախատեսվող Կառավարության նոր տան ախոռները (Բրիտանացի պաշտոնյայի կողմից իրենց «անօգուտ շքեղության» համար դատապարտված շենքը այժմ Սիդնեյի երաժշտության կոնսերվատորիայի տունն է)[9], և Սուրբ Ջեյմսի եկեղեցին Սիդնեյում, որն ընտրվել էր որպես Ավստրալիայի միակ երկու տեխնածին «գանձերից» մեկը, որը հեղինակել է Դեն Քրուքշենքը BBC-ի «Աշխարհի շուրջը 80 գանձերում» շարքում[10]: Նա ներկայացրել է Սիդնեյի առաջին կաթոլիկ եկեղեցու` Սուրբ Մերիի համար նախատեսված նախագծերը, սակայն դրանք չեն համապատասխանել քահանա Տեր Թերիի նախատեսած փառասեր մասշտաբին, և դրանք չեն իրականացվել[11]:
Գրինուեյը վատ համբավ է ձեռք բերում, երբ Մակուորին մեղադրում է նրան բարձր վարձավճարներ գանձելու մեջ, երբ նա գտնվում էր կառավարության ղեկավարի պաշտոնում, և նա պաշտոնանկ է արվում հաջորդ կառավարիչ Թոմաս Բրիսբենի կողմից 1822 թվականին[4]: Նա չնչին հաջողությամբ շարունակում է հետևել իր մասնագիտությանը։
1835 թվականին նա զրկվում է ամեն ինչից՝ Սիդնեյ Գազեթում գովազդելով, որ «Ֆրանսիս Հովարդ Գրինուեյը, եզակի բնույթի հանգամանքներից ելնելով դրդված է նորից խնդրելու իր ընկերների և հանրության հովանավորությունը»[12]։
Գրինուեյը մահանում է տիֆից Նոր Հարավային Ուելսի, Նյուքասլի մոտակայքում 1837 թվականին 59 տարեկան հասակում։ Նրա մահվան հստակ ամսաթիվը հայտնի չէ։ Ասում են, որ նա թաղվել է Գլեբ գերեզմանատանը Արևելյան Մեիթլենդում 1837 թվականի սեպտեմբերի 25-ին, բայց նրա գերեզմանը չի մակագրվել[13]։
Հետմահու հարգանքի տուրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատագրի հեգնանքով, չնայած ֆինանսական փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով դատապարտվածությանը, Գրինուեյի դեմքը պատկերված է ավստրալիական առաջին տասնորդական արժույթի 10 դոլարանոց թղթադրամի վրա (1966–93թթ․)՝ դարձնելով նրան հավանաբար միակ դատապարտված կեղծարարն աշխարհում, որն արժանացել է թղթադրամի վրա լինելու պատվին։
Գրինուեյը NSW դաշնային ընտրազանգվածի, Կանբերայի արվարձանի և Վուդբերիում ավագ դպրոցի, Մեիթլենդի արվարձանի համանունն է։
Ֆրանսիս Գրինուեյ Դրայվը Չերիբրուք արվարձանում անվանվել է Ֆրանսիս Գրինուեյի պատվին։
Ավստրալիացի հայտնի ճարտարապետ Լեսլի Ուիլկինսոնի (1882–1973) Վոկլուզ տունը անվանվել է «Գրինուեյ»՝ ի պատիվ Ֆրենսիս Գրինուեյի։
NSW-ի Վինձորի մոտ գտնվող ուղղիչ կենտրոնի համալիրը կոչվում է Ֆրենսիս Գրինուեյի համալիր:
Աշխատանքների ընտրված ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ աշխատանքները կամ նախագծել է Գրինուեյը, կամ այնտեղ նշանակալից ազդեցություն է ունեցել[14]․
Կառույցի անվանում | Վայր | Ժամանակահատված | Ճարտարապետական ոճ | Ներդրում | Ժառանգության կարգավիճակ | Նկար | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|---|
Քադմանի քոթեջ | Դը Ռոքս | 1815–1816 | Վերահսկվող շինարարություն | [15] | |||
Քլեվելենդ հաուս | Սարրի Հիլզ | Ներդրումը հստակ չէ | |||||
Քիլֆթոն հյուրանոց և Ժողովների սենյակ կառույցը | Բրիստոլ | 1806–1809 | Վերահսկվող շինարարություն | II աստիճանի Անգլիայի ազգային ժառանգության ցանկում ընդգրկված շենք | [16] | ||
Կառավարության առաջին շենք | Բրիջ փողոց, Սիդնեյ | 1810–1820 | իտալիանատե | Ընդարձակումներ |
|
||
Հոբարթվիլլ | Ռիչմոնդ | Ներդրումը հստակ չէ | |||||
Հայդ պարկի զորանոցներ | Մակուորիի փողոց, Սիդնեյ | 1818–1819 | Ճարտարապետ |
|
[17][18][19] | ||
Դատավորի շենք | Սիդնեյ | Նաև վերագրվում է նաև Վ․ Հարպերին | [15] | ||||
Լիվերպուլի տեխնիկական քոլեջ
(նախկինում Լիվերպուլի հիվանդանոց) |
Լիվերպուլ | ||||||
Մակուորիի Լայթհաուս (1816–1878թթ․) | Ուոթսոնի ծովածոց | 1816–1818 | Ճարտարապետ | ||||
Օբելիսկ | Մակուորիի ծննդավայր | 1818 | Ճարտարապետ | ||||
Կառավարության հին շենք | Պարամատա | Միայն փայտյա սյունասրահ |
|
[20] | |||
Սուրբ Ջեյմսի եկեղեցի | Թագուհու հրապարակ, Ֆիլիպ փողոց, Սիդնեյ | 1820–1824 | Ճարտարապետ |
|
|||
Սուրբ Լյուկի անգլիական եկեղեցի | Լիվերպուլ | 1818–1820 | Ճարտարապետ |
|
|||
Սուրբ Մեթյուի եկեղեցի | Վինձոր | 1817 | Ճարտարապետ | ||||
Նոր Հարավային Ուելսի Գերագույն դատարան | Քինգ և Էլիզաբեթ փողոցներ, Սիդնեյ | 1820–1828 |
(Գրինուեյի նախագծերը)
(Բարնեթի հավելումները) |
Ճարտարապետ
(ազատվել է նախքան ավարտը) |
|
||
Սիդնեյի Երաժշտական կոնսերվատորիա | Մակուորիի փողոց, Սիդնեյ | Ճարտարապետ |
|
||||
Վինձորի դատարանի շենք | Վինձոր | 1821 | Ճարտարապետ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Tibbits G. Greenway, Francis // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T034793
- ↑ 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2010.
- ↑ 3,0 3,1 Broadbent, James; Hughes, Joy (1997). Francis Greenway Architect. Glebe, N.S.W.: Historic Houses Trust of New South Wales.
- ↑ 4,0 4,1 4,2 Morton Herman, 'Greenway, Francis (1777–1837)', Australian Dictionary of Biography, Volume 1, Melbourne University Press, 1966, pp 470–473. Retrieved 27 December 2008
- ↑ «Inside Newgate Prison». Discover Collections. State Library of New South Wales. Արխիվացված է օրիգինալից 9 October 2012-ին. Վերցված է 14 February 2013-ին.
- ↑ «Francis Greenway». Historic Houses Trust of NSW. Վերցված է 14 February 2013-ին.
- ↑ Dupain, Max; J M Freeland (1980). Francis Greenway : a celebration. North Ryde, N.S.W.: Mead & Beckett. էջեր 11–12. ISBN 0-7269-2215-3.
- ↑ 8,0 8,1 Howard Tanner, ed. (1981). Architects of Australia (1st ed.). Sth Melbourne: MacMillan. էջեր 10–18. ISBN 0-333-29929-9.
- ↑ «Our history».
- ↑ «Around the World in 80 Treasures (TV Series) Australia to Cambodia». IMDB. Վերցված է 11 October 2015-ին.
- ↑ Sternbeck, Michael (2022). «For a godly purpose: planning Saint Mary's Chapel in old Sydney-town» (PDF). Journal of the Australian Catholic Historical Society. 43: 1–24.
- ↑ «Advertisement - Francis Howard Greenway». The Sydney Gazette and New South Wales Advertiser. 20 January 1835. էջ 3.
- ↑ James, Clare (25 March 2008). «Francis Greenway Memorial». Maitland City Council. Արխիվացված է օրիգինալից 20 July 2011-ին. Վերցված է 12 April 2011-ին.
- ↑ The Heritage of Australia, Macmillan Company, 1981
- ↑ 15,0 15,1 Haskell, John (1997). Sydney Architecture. University of New South Wales Press.
- ↑ Historic England. «The Clifton Club (1292433)». National Heritage List for England. Վերցված է 7 February 2024-ին.
- ↑ «Heritage Council of NSW». Office of Environment & Heritage. NSW Government. Վերցված է 10 October 2015-ին.
- ↑ «Australian Convict Sites». World Heritage Convention. United Nations. Վերցված է 10 October 2015-ին.
- ↑ «Australian Convict Sites». Department of the Environment. Australian Government. Վերցված է 10 October 2015-ին.
- ↑ «UNESCO World Heritage Centre – World Heritage Committee inscribes seven cultural sites on World Heritage List». UNESCO World Heritage Centre website. United Nations. 31 July 2010. Վերցված է 17 September 2010-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիս Գրինուեյ» հոդվածին։ |
|