Jump to content

Ֆրենկ Հերբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Հերբերտ
անգլ.՝ Frank Herbert
Ծննդյան անունանգլ.՝ Frank Patrick Herbert
Ծնվել էհոկտեմբերի 8, 1920(1920-10-08)[1][2][3][…]
ԾննդավայրՏակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 11, 1986(1986-02-11)[1][2][3][…] (65 տարեկան)
Վախճանի վայրՄեդիսոն, Վիսկոնսին, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, լուսանկարիչ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան, North Salem High School? և Lincoln High School?
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներԱվազաբլրի ժամանակագրությունը
Պարգևներ
ԱմուսինՖլորա Լիլիան Փարքինսոն և Թերեզա Դիանա Շեքելֆորդ
ԶավակներԲրայան Հերբերտ
Изображение автографа
 Frank Herbert Վիքիպահեստում

Ֆրանկլին Պատրիկ Հերբերտ Կրտսեր (անգլ.՝ Franklin Patrick Herbert, Jr., հոկտեմբերի 8, 1920(1920-10-08)[1][2][3][…], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ - փետրվարի 11, 1986(1986-02-11)[1][2][3][…], Մեդիսոն, Վիսկոնսին, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆանտաստ գրող, առավել հայտնի է որպես «Ավազաբլրի ժամանակագրությունը» շարքի հեղինակ։ Նրան մեծ ճանաչում է բերել հատկապես այդ շարքի առաջին վեպը` «Ավազաբլուր» անվամբ[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Հերբերտը ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 8-ին Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում։ Ավարտել է Սիեթլի Վաշինգտոնի համալսարանը։ Երիտասարդ տարիներից ցանկացել է գրող դառնալ։ 1938 թվականին ավարտել է դպրոցը[7], իսկ 1939 թվականին, խաբելով իր տարիքը, ընդունվել է աշխատանքի «Գլենդել սթար» թերթում[8]։ Նախքան պրոֆեսիոնալ գրող դառնալը աշխատել է տարբեր թերթերում` որպես խմբագիր և ռեպորտյոր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հերբերտը եղել է նավատորմի լուսանկարիչ և 6 ամիս աշխատելուց հետո հեռացել։ 1941 թվականին ամուսնացել է Ֆլորա Պարկինսոնի հետ, սակայն 1945 թվականին ամուսնալուծվել է։ Այդ ամուսնությունից ունի դուստր՝ Պեննին։

1946 թվականին Հերբերտը ընդունվել է Վաշինգտոնի համալսարան, որտեղ հանդիպել է Բեվերլի Էնն Ստյուարտին. Հերբերտից բացի, նա միակն էր իրենց կուրսում, ով ուներ տպագրված պատմվածքներ։ 1946 թվականին նրանք ամուսնացան։ 1947 թվականին ծնվեց նրանց առաջին որդին, իսկ 1951-ին` երկրորդը[9]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ֆանտաստիկայի ժանրում առաջին ստեղծագործությունը «Ինչ-որ բա՞ն ես փնտրում» (անգլ.՝ «Looking for Something?») վերնագրով պատմվածքն էր, որը հրատարակվեց «Startling Stories» թերթում (1952)[10]։

1950-ական թվականների ընթացքում թերթերում հրատարակվեցին մեկուկես տասնյակ պատմվածքներ և «Վիշապը ծովում» (անգլ.՝ «The Dragon in the Sea», 1955) վեպը։ Այդ վեպը հետագայում հրատարակվեց նաև «Ճնշման տակ» (անգլ.՝ «Under Pressure») անվամբ։

Հերբերտը մեծ հռչակ ձեռք բերեց 1963 թվականին «Analog» թերթում «Ավազաբլրի աշխարհը» («Dune World») վեպի հրատարակումից հետո, որը դարձավ «Ավազաբլուր» վեպի առաջին մասը։ Ավելի ուշ այդ թերթում հրատարակվեց վեպի շարունակությունը՝ «Ավազաբլրի գուշակը» («The Prophet of Dune»)։ 1965 թվականին վերոնշյալ երկու մասերը միացվեցին մեկ ամբողջական վեպի մեջ, որը լույս տեսավ առանձին հրատարակությամբ։ Ստեղծագործությունը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց և արժանացավ ֆանտաստիկ գրականության ժանրում այնպիսի պատվավոր մրցանակների, ինչպիսիք են «Նեբյուլա»-ն և «Հյուգո»[11]։ Վեպը կայծակնային արագությամբ դարձավ 20-րդ դարի ամենահայտնի ֆանտաստիկ վեպերից մեկը[12]։

Հաջորդ տարիներին Հերբերտի գրչի տակից դուրս եկավ ավազե մոլորակի մասին պատմության շարունակությունը` «Ավազաբլրի մեսիան» (անգլ.՝ «Dune Messiah», 1969), «Ավազաբլրի երեխաները» (անգլ.՝ «Children of Dune», 1976), «Ավազաբլրի աստված-կայսրը» (անգլ.՝ «God Emperor of Dune», 1981), «Ավազաբլրի հերետիկոսները» (անգլ.՝ «Heretics of Dune», 1984) և «Ավազաբլրի կապիտուլը» (անգլ.՝ «Chapterhouse: Dune», 1985)։

Ավազաբլրի մասին զրուցավեպը, որի իրադարձությունները կատարվում են հեռավոր ապագայում և շարունակվում հինգ հազարամյակների ընթացքում, այնպիսի հարցեր է առաջ քաշում, ինչպես էվոլյուցիայի ընթացում մարդկության գոյատևումը, բնապահպանության խնդիրները, կրոնների, քաղաքականության և իշխանությունների փոխազդեցությունը։

Աշխարհի շատ քննադատներ այս շարքը համարում են գիտական ֆանտաստիկայի դասականը, այս ժանրի առավել «վառ» և «ամբողջական» ներկայացուցիչը։ Ֆրենկ Հերբերտի որդին` Բրայան Հերբերտը, շարունակել է Ավազաբլրի աշխարհի մասին հոր վիպաշարը։

Ֆրենկ Հերբերտը գրել է նաև մի շարք այլ ստեղծագործություններ, որոնց մեջ կարելի է առանձնացնել հետևյալները՝ «Վիշապը ծովում» (անգլ.՝ «Dragon in the Sea», 1956), «Կանաչ ուղեղ» (անգլ.՝ «The Green Brain», 1966), «Ուղղությունը՝ ունայնություն» (անգլ.՝ «Destination: Void», 1966), «Հեյսենբերգի աչքերը» (անգլ.՝ «The Eyes of Heisenberg», 1966), «Երկնքի ստեղծողները» (անգլ.՝ «The Heaven Makers», 1968), «Սանտարոգիի արգելքը» (անգլ.՝ «The Santaroga Barrier», 1968), «Հելսթորմի փեթակը» (անգլ.՝ «Hellstrom’s Hive», 1973), «Աստղը խարազանի տակ» և «Դոսադիի գիտափորձը» (անգլ.՝ «The Dosadi Experiment», 1977) երկերգությունը[13]։

2003 թվականին Բրայան Հերբերտը հրատարակեց «Ավազաբլրի երազողը» (անգլ.՝ «Dreamer of Dune») գիրքը։ Դա նրա հոր` Ֆրենկ Հերբերտի կենսագրությունն էր։ Այդ գրքի վրա աշխատանքը սկզբնավորվեց այն բանից, որ Բրայանը երկար տարիներ թերթ էր վարում Հերբերտների ընտանիքի ամենանշանակալից իրադարձությունների մասին։ Հետագայում այդ գրառումներն ամփոփվեցին հոր կենսագրականի մեջ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
1952 «Ինչ-որ բա՞ն եք փնտրում» «Looking for Something?»
1954 «Վիրահատական սինդրոմ» «Operation Syndrome»
1954 «Անհետացող շները» «The Gone Dogs»
1954 «Փաթեթային առնետների աշխարհը» «Pack Rat Planet»
1955 «Առնետների մրցավազք» «Rat Race»
1955 «Օկուպացիոն ուժեր» «Occupation Force»
1956 «Ունայնություն» «The Nothing»
1956 «Ճնշման տակ» «Under Pressure»
1958 «Հին թափառական տունը» «Old Rambling House»
1958 «Դուք ընտրեք բարձր ճանապարհը» «You Take the High Road»
1958 «Շավիղերի նշանակությունը» «A Matter of Traces»
1959 «Բացակա օղակը» «Missing Link»
1959 «Հայսթեքի օպերացիան» «Operation Haystack»
1960 «Հայկու» «Haiku»
1961 «Ձու և մոխիր» «Egg and Ashes»
1961 «Առանց սահմանափակումների» «A-W-F Unlimited»
1961 «Զուգավորման ազդանշան» «Mating Call»
1961 «Փորձելով հիշել» «Try to Remember»
1962 «Մայնդֆիլդ» «Mindfield»
1964 «Մարի Սելեսթը տեղափոխվում է» «The Mary Celeste Move»
1964 «Բարեկիրթ սաբոտաժավորը» «The Tactful Saboteur»
1965 «Ավազաբլուր» «Dune»
1965 «Ամբողջի կոմիտեն» «Committee of the Whole»
1965 «Ջի Էմ-ի էֆեկտը» «The G M Effect»
1966 «Ուղղությունը՝ ունայնություն» «Destination»
1966 «Կանաչ ուղեղ» «The Green Brain»
1966 «Պարզունակները» «The Primitives»
1966 «Փախուստի երանությունը» «Escape Felicity»
1966 «Հեյսենբերգի աչքերը» «Heisenberg’s Eyes»
1966 «Ըստ գրքի» «By the Book»
1967 «Փետուրները» «The Featherbedders»
1967 «Երկնքի ստեղծողները» «The Heaven Makers»
1968 «Սանտարոգիի արգելքը» «The Santaroga Barrier»
1970 «Ավազաբլրի մեսիան» «Dune Messiah»
1970 «Աստղը խարազանի տակ» «Whipping Star»
1970 «Սերմերի պաշար» «Seed Stock»
1970 «Սպանությունը տեղի կունենա» «Murder Will In»
1972 «Հոգիներ բռնողը» «Soul Catcher»
1972 «Աստծո արարիչները» «The Godmakers»
1973 «Հելսթորմի փեթակը» «Hellstrom’s Hive»
1976 «Ավազաբլրի երեխաները» «Children of Dune»
1977 «Դոսադիի գիտափորձը» «The Dosadi Experiment»
1978 «Միացեք կուսակցությանը» «Come to the Party»
1979 «Պատահար Հիսուսի հետ» «The Jesus Incident»
1979 «Զգայուն ֆլեյտայի երգը» «Song of a Sentient Flute»
1980 «Ուղիղ վայրէջք» «Direct Descent»
1981 «Ավազաբլրի աստված-կայսրը» «God Emperor of Dune»
1982 «Սպիտակ ժանտախտ» «The White Plague»
1983 «Ղազարոսի էֆեկտը» (Բիլ Ռենսոմի հետ) «The Lazarus Effect»
1984 «Ավազաբլրի հերետիկոսները» «Heretics of Dune»
1985 «Ավազաբլրի կապիտուլը» «Chapter House: Dune»
1986 «Երկու աշխարհների մարդը» (Բրայան Հերբերտի հետ) «Man of Two Worlds»
1988 «Վերելքի գործոնը» (Բիլ Ռենսոմի հետ) «The Ascension Factor»

Գրական մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nebula - «Ավազաբլուր» վեպի համար (1965)
  • Hugo - «Ավազաբլուր» վեպի համար (1966)
  • Seiun - «Ավազաբլուր» վեպի համար (1974)
  • Apollo - «Հելսթորմի փեթակը» վեպի համար (1978)

«Ավազաբլուր»-ը «Նեբյուլա» մրցանակին արժանացած առաջին վեպն է։ Ֆրենկ Հերբերտը անձամբ եղել է մրցանակակիրներին ընտրող ժյուրիի կազմում։

«Լոկուս» մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1975 - 1-ին տեղ «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ վեպ» կատեգորիայում («Ավազաբլուր» վեպի համար)
  • 1977 - 4-րդ տեղ «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ վեպ» կատեգորիայում («Ավազաբլրի երեխաները» վեպի համար)
  • 1977 - 19-րդ տեղ «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ վեպ» կատեգորիայում
  • 1978 - 7-րդ տեղ «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ վեպ» կատեգորիայում («Ավազաբլրի գիտափորձ» վեպի համար)
  • 1982 - 6-րդ տեղ «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ վեպ» կատեգորիայում («Ավազաբլրի աստված-կայսրը» վեպի համար)
  • 1982 - 26-րդ տեղ «Լավագույն անթոլոգիա» կատեգորիայում («Նեբյուլա»-յի 15 հաղթողները» անթոլոգիայի համար)
  • 1983 - 19-րդ տեղ «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ վեպ» կատեգորիայում («Սպիտակ ժանտախտ» վեպի համար)
  • 1985 - 19-րդ տեղ «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ վեպ» կատեգորիայում («Ավազաբլրի հերետիկոսները» վեպի համար)
  • 1986 - 17-րդ տեղը «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ վեպ» կատեգորիայում («Ավազաբլրի կապիտուլը» վեպի համար)
  • 1986 - 20-րդ տեղ «Լավագույն ժողովածու» կատեգորիայում («Աչք» ժողովածուի համար)
  • 1988 - 13-րդ տեղ «Լավագույն ոչ ֆանտաստիկ ստեղծագործություն» կատեգորիայում («Ավազաբլրի ստեղծողը», էսսեի համար)
  • 1988 - 13-րդ տեղ «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ գրող» կատեգորիայում
  • 1998 - 3-րդ տեղ «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ գրող» կատեգորիայում
  • 1999 - 9-րդ տեղ «Բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ գրող» կատեգորիայում

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 «Ավազաբլուր» (ֆիլմ) «Dune» սցենարիստ
2000 «Ավազաբլուր» (հեռուստասերիալ) «Dune» սցենարիստ
2003 «Ավազաբլրի երեխաները» (հեռուստասերիալ) «Children of Dune» սցենարիստ
2012 - «Frank Herbert's Cease Fire» սցենարիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Sci-Fi Author of Best Seller 'Dune' Dead at 65 — 1986.
  5. http://www.sf-fan.gr.jp/awards/list.html
  6. «SCI FI Channel Auction to Benefit Reading Is Fundamental». PNNonline.org (Internet Archive). 2003 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. «Since its debut in 1965, Frank Herbert's Dune has sold over 12 million copies worldwide, making it the best-selling science fiction novel of all time ... Frank Herbert's Dune saga is one of the greatest 20th Century contributions to literature.»
  7. [Herbert, Brian. Dreamer of Dune : The Biography of Frank Herbert. New York: Tor Books, 2003. 0-765-30646-8] Chapter 2.
  8. «Frank Herbert, author of sci-fi best sellers, dies». Pittsburgh Post-Gazette. 1986 թ․ փետրվարի 13. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  9. «Marin County – Newspaper Obituaries of AIDS Victims». MARIN INDEPENDENT JOURNAL. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  10. Frank Herbert at the Internet Speculative Fiction Database (ISFDB). Retrieved 2013-04-24. Select a title to see its linked publication history and general information. Select a particular edition (title) for more data at that level, such as a front cover image or linked contents.
  11. "Herbert, Frank" Archived October 16, 2012, at the Wayback Machine.. The Locus Index to SF Awards: Index of Literary Nominees. Locus Publications. Retrieved 2013-04-18.
  12. «BBC – h2g2». Edited guide entry, Frank Patrick Herbert, Jr. – Author. British Broadcasting Company. 2008 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  13. Shawn Speakman, Website History, Terrybrooks.net, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին, Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Allen, L. David. Cliffs Notes on Herbert's Dune & Other Works. Lincoln, NE: Cliffs Notes, 1975. 0-8220-1231-6
  • Clarke, Jason. SparkNotes: Dune, Frank Herbert. New York: Spark Publishing, 2002. 1-58663-510-7
  • Kevin Grazier The Science of Dune. Dallas, TX: BenBella Books, 2008. 1-933771-28-3
  • Herbert, Brian. Dreamer of Dune : The Biography of Frank Herbert. New York: Tor Books, 2003. 0-765-30646-8
  • Levack, Daniel JH; Willard, Mark. Dune Master: A Frank Herbert Bibliography. Westport, CT: Meckler, 1988. 0-88736-099-8
  • McNelly, Dr. Willis E. (ed.) The Dune Encyclopedia. New York: Berkeley Publishing Group, 1984. 0-425-06813-7
  • Miller, David M. Starmont Reader's Guide 5: Frank Herbert. Mercer Island, WA: Starmont, 1980. 0-916732-16-9
  • O'Reilly, Timothy. Frank Herbert. New York: Frederick Ungar, 1980.
  • O'Reilly, Timothy (ed.) The Maker of Dune. New York: Berkeley Publishing Group, 1987.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Հերբերտ» հոդվածին։