Ֆրիդրիխ Մյուլլեր
Ֆրիդրիխ Մյուլլեր (գերմ.՝ Friedrich Müller, մարտի 5, 1834[1][2][3][…], Jemnice[2][3][4] - մայիսի 25, 1898[5][6][7][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3][4]), ավստրիացի լեզվաբան, հայագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1853-1857 թվականներին սովորել է Վիեննայի և Գյոթինգենի համալսարաններում։
Տիրապետել է հայերենին, հունարենին, սանսկրիտին։
1858 թվականին եղել է Վիեննայի համալսարանի, ապա՝ արքունական մատենադարանի տնօրեն, 1866 թվականից՝ Վիեննայի համալսարանի համեմատական լեզվաբանության և սանսկրիտի դասախոս, Կայսերական գիտությունների ակադեմիայի անդամ։
Հայագիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1860-ական թթ․ Մյուլլերը հայագիտական հոդվածներով աշխատակցել է ակադեմիայի պատմափիլիսոփայական տեղեկագրին, Վիեննայի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հանդեսին։ Պատմաբանասիրական բնույթի գործերում անդրադարձել է Մեսրոպ Մաշտոցի գործունեությանը, հայկական գրերի գյուտին, Կորյունի, Ղազար Փարպեցու, Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ), Առաքել Դավրիժեցու, Վարդան Բարձրբերդցու, Մխիթար Գոշի գործերին, իսկ լեզվաբանական հոդվածներում, որոնք գերազանցապես ամփոփված են «Արմենիակա» («Armeniaca») հանդեսի էջերում, հետազոտել է նաև հայերենի խոնարհման ու հոլովման համակարգերի օրինաչափությունները, բառակազմությունը, հնչյունաբանությունը, կատարել բազմաթիվ ստուգաբանություններ։
Մյուլլերի աչքի ընկնող աշխատություններից են «Ընդհանուր ազգագրություն» (1879) և քառահատոր «Լեզվաբանության հիմունքները» (1876-1887)։
Մյուլլերը հայերենը սխալմամբ համարել է իրանական լեզու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wurzbach D. C. v. Müller, Friedrich (Sprachforscher) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 19. — S. 348.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Ավստրիական կենսագրական բառարան (գերմ.) — ÖAW. — doi:10.1553/0X00283196
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Wien Geschichte Wiki (գերմ.) — Wien: 2014.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 Wolkenhauer W. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 3. — S. 327—329.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 648)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Մյուլլեր» հոդվածին։ |
|