.ag
.ag | |
---|---|
Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն և վերին մակարդակի դոմեն |
Երկիր | Անտիգուա և Բարբուդա |
TLD տիպ | Վերին մակարդակի դոմեն |
Կարգավիճակ | գործող |
Նշանակում | Անտիգուա և Բարբուդայի հետ կապված օբյեկտներ |
Կայք | nic.ag |
.ag, Անտիգուա և Բարբուդայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Երկրորդ և երրորդ մակարդակի .ag, co.ag, .com.ag, .nom.ag, .net.ag, .org.ag, .edu.ag, .gov.ag, դոմեններում գրանցումը հասանելի է ֆիզիկական անձանց և Իրավաբանական անձանց, ազգաբնակչության և Անտիգուա ու Բարբուդայում չգրանցված անձանց։ Դոմենը կարող է ներկայացնել Անտիգուա-Բարբուդան որպես պետություն, կարող է օգտագործվել Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի կազմակերպությունների սեփականության ձևերը ներկայացնող, գյուղատնտեսական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև այլ բիզնես կազմակերպությունների դոմենները։ Իրավաբանական և ֆիզիկական անձանց գրանցման համար հասանելի են երկրորդ և երրորդ մակարդակի դոմենները։ Ղեկավարվում է Nic AG — Անտիգուա և Բարբուդա.[1][2] ընկերությունների կողմից։
Դոմեյն անունների վերաբերյալ վեճերի առաջացումը կարգավորվում է ICANN- ի կողմից ընդունված կանոններով (Ինտերնետային կորպորացիայի համար նշանակված անուններ և թվեր)[3]։
Ազգային բարձր մակարդակի դոմենը` AG- ն, օգտագործվում է որպես բարձր մակարդակի տիրույթ` ISO 3166- ի (ISO 3166-1, ISO 3166-2, ISO 3166-2: AG) վարչատարածքային հարթակում, որպես Alpha2 կոդ, որն իրականացնում է Անտիգուա և Բարբուդայի ադմինիստրատիվ - տարածքային բաժանումը[4]։
Գրանցված տիրույթներին ներկայացվող պահանջներ
[խմբագրել | խմբագրել կոդը].ag տիրույթի երկրորդ, երրորդ մակարդարդակում գրանցված դոմենը պետք է համապատասխանի գրանցողի կողմից սահմանված պահանջներին[5]։
- Անվանման, հապավման, կապակցված անվանումների առավելագույն երկարությունը, հաշվի չառնելով առաջին և երկրորդ մակարդակները– .ag, co.ag, .com.ag, .nom.ag, .net.ag, .org.ag, .edu.ag, .gov.ag, չպետք է գերազանցեն 63 նիշերը։
- Դոմենի ամբողջական անվան երկարությունը չպետք է գերազանցի 255 նիշերը։
- Դոմենի անունը կարող է կազմված լինել լատինական այբուբենի տառերից (a-z), թվերից (0-9) և գծիկից (—, -)։
- Դոմենի անունը չի կարող սկսվել գծիկով (—, -)։
- Դոմենի անունը չի կարող կազմված լինել կողք կողքի դրված երեք գծիկներից (- -, — -, - —, — —)։
- Դոմենի անվանումը չի կարող համընկնել քաղծառայության կամ հատուկ ծառայությունների հեռախոսահամարների հետ (ոստիկանություն, հրշեջ ծառայություն, շտապ օգնություն և այլն )։
- Դոմենի անվանումը չի հարող համընկնել ինքնությունը հաստատող փաստաթղթերի համարների հետ, հարկատուի նույնականացման քարտի համարի հետ, սոցիալական ապահովագրման քարտի համարի հետ, եթե նույնիսկ այն արդեն հին է և ժամկետանց։
- Դոմենը չի կարող կազմված լինել միայն միևնույն տառերի կամ թվերի հաջորդականությունից։
Պահուստային անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահուստային տիրույթի անունները, ցուցակները 2007 թ. Մայիսի 28-ի դրությամբ[6]։
- Համապատասխանելով ազգային խորհրդանիշների անվանմանը՝ վերին մակարդակի դոմենների 245 անուն։
- Փորձարարական և փորձարկման՝ 4 անուն։
- Մոլորություն առաջացնող՝ 6 անուն։
- Երկրորդ մակարդակի դոմենի հետ համընկնող՝ 5 անուն։
- Ենթադոմեն հանդիսավող՝ 2 անուն։
- Մեկ տառից կամ թվից կազմված, որը նշանակում է աշխարհի մասեր, աշխարհագրական անուններ և նման այլ՝ 326 անուն։
- Պետությունների անվանում հիշեցնող՝ 295 անուն։
1 մակարդակի դոմեններ
[խմբագրել | խմբագրել կոդը].ag դոմենային տիրույթում առաջին մակարդակի դոմենների աղյուսակ, օգտագործման պայմաններ, կարգավորումներ, օգտվողներ[5]
Դոմեն | Օգտվողների կարգավորումներ |
---|---|
.ag | Առաջին մակարդակի հիմնական դոմեն |
2 մակարդակի դոմեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Таблица доменов первого уровня доменной зоны .ag, условия использования, регламентированные пользователи, категории доменов.[5]
Դոմեն | Օգտվողի կարգավորումներ |
---|---|
.co.ag | Առևտրային կազմակերպություններ։ |
.com.ag | Առևտրային կազմակերպություններ։ |
.nom.ag | |
.net.ag | Ինտերնետ ծառայության մատակարար, Հոսթինգ, կայքի ստեղծում, համացանցի աշխատանքն սպասարկող ծրագրերի մշակիչ, պրովայդերներ։ |
.org.ag | Ոչ առևտրային կազմակերպություններ |
.edu.ag | Միայն Անտիգուա և Բարբուդայի կրթական հաստատությունների համար։ |
.gov.ag | Միայն Անտիգուա և Բարբուդայի պետական կառույցների համար։ |
Լրացուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմենային անվանման արժեքը (ԱՄՆ դոլլարով)[7]՝
- Անտիգուա և Բարբուդայի բնակիչների համար երրորդ մակարդակի դոմենի գրանցման արժեքը՝ 50 $ ԱՄՆ։
- Անտիգուա և Բարբուդայի բնակիչների համար երկրորդ մակարդակի դոմենի գրանցման արժեքը՝ 75 $ ԱՄՆ։
- Անտիգուա և Բարբուդայի բնակիչների համար առաջին մակարդակի դոմենի գրանցման արժեքը՝ 100 $ ԱՄՆ։
- Անտիգուա և Բարբուդայում չբնակվողների համար երկրորդ մակարդակի դոմենի գրանցման արժեքը՝ 150 $ ԱՄՆ։
- Երրորդ մակարդակի դոմենի գրանցումը հիմնական (.org.ag, .edu.ag, .gov.ag) դոմեններում Անտիգուա և Բարբուդայի բնակիչների համար անվճար է։ бесплатно.
Դիտել նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Требования к регистрируемым доменам» (անգլերեն). 2014-04-19. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Требования к регистрируемым доменам» (ռուսերեն). 2014-04-19. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Решение споров по доменам» (անգլերեն). 2014-04-19. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Антигуа и Барбуда, стандарт ISO 3166-2:AG административно-территориального деления по версии ISO» (ռուսերեն). 2014-04-19. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Условия использовния домена .ag» (անգլերեն). 2014-04-19. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Зарезервированные имена доменов .ag» (անգլերեն). 2014-04-19. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Стоимость регистрации доменов» (անգլերեն). 2014-04-21. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]