Jump to content

2010 Ֆուտբոլի աշխարհի առաջնության հակասություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2010 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ուղեկցվեց բազմաթիվ հակասություններով, մրցավարական սխալներով, որոնք շատ դեպքերում ազդել են խաղի վերջնական արդյունքի վրա։

Մրցավարական սխալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախընտրական փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի և Իռլանդիայի միջև որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման ժամանակ, ֆրանսիացիների ավագ Թիերրի Անրիի՝ մրցակցի տուգանայինում երկու անգամ ձեռքով խաղալուց և փոխանցումից հետո, խփվեց հաղթական գոլը և Ֆրանսիան անցավ աշխարհի առաջնության խմբային փուլ։ Իռլանդիայի ֆուտբոլի ասոցացիան (FAI) պահանջեց վերախաղարկել հանդիպումը, սակայն մերժում ստացավ ՖԻՖԱ-ի կողմից։

Խմբային փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սլովենիա — ԱՄՆ հանդիպման ժամանակ մրցավարը չի հաշվել 2-2 հաշվի ժամանակ Էդուի խփած հաղթական գոլը, առանց պատճառի։
  • Արգենտինա — Կորեա խաղում Լիոնել Մեսսիի հարվածից հետո դարպասաձողից հետ մղված գնդակը ընկավ Գոնսալո Իգուաինի մոտ, որը խաղից դուրս էր դարպասը գրավելու ժամանակ։
  • Գանա — Ավստրալիա խաղում Հարի Կյուելը ձեռքով էր խաղացել ոչ միտումնավոր, գնդակը հարվածից հետո դիպել էր նրա ուսին և նա չպետք է հեռացվեր։
  • Ավստրալիա — Սերբիա խաղում Թիմ Կեյհիլը 2-1 հաշվի ժամանակ ձեռքով է խաղացել սեփական տուգանայինում, սակայն մրցավարը չի նշանակել 11-մետրանոց։ Ոչ-ոքիի դեպքում հաջորդ փուլ կանցներ Սերբիան՝ Գանայի փոխարեն։
  • Իտալիա — Նոր Զելանդիա հանդիպման ժամանակ նորզելանդացիները գոլը խփել են խաղից դուրս վիճակից։
  • Բրազիլիա — Կոտ Դ’Իվուար խաղում Լուիս Ֆաբիանոն գոլից առաջ 2 անգամ խաղացել է ձեռքով, իսկ խաղի վերջում մրցավարը հեռացրել է Կակային Կեյտայի սիմուլյացիայի պատճառով։

Փլեյ-Օֆֆ փուլի մրցավարական սխալներից հետո ՖԻՖԱ-ն արգելեց կրկնապատկերի ցուցադրումը խաղադաշտում։

  • Գերմանիա — Անգլիա խաղի ընթացքը ամբողջությամբ փոխվեց, երբ 39-րդ րոպեին Ֆրենկ Լեմպարդը խփեց մաքուր գոլ, իսկ ուրուգվայցի մրցավարը այն չհաշվեց։
  • Արգենտինա — Մեքսիկա խաղում Կառլոս Տևեսի առաջին գոլը խփվել է խաղից դուրս վիճակից։
  • Իսպանիա — Պորտուգալիա խաղոմ Դավիդ Վիլյան հաղթական գոլը խփել է 0.22 մետր խաղից դուրս վիճակից։

Սուարեսի հանդբոլը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1/4 եզրափակչի Ուրուգվայ - Գանա խաղի ավելացրած ժամանակի վերջին րոպեին ուրուգվայցի հարձակվող Լուիս Ալբերտո Սուարեսը, գանացիների հարվածը սեփական դարպասից պահեց ձեռքով։ Մրցավարը հեռացրեց նրան դաշտից և նշանակեց 11-մետրանոց հարված։ Հաղթանակի դեպքում Գանան կդառնար առաջին աֆրիկյան թիմը, որն երբևէ անցել է կիսաեզրափակիչ, սակայն Ասամոա Գյանը այն չիրացրեց։ Հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ուրուգվայի հավաքականը։

Աֆրիկյան մամուլը ուրուգվայցուն համարեց համար մեկ թշնամի։ Սուարեսը ներողություն չխնդրեց՝ հայտնելով, որ դա առաջնության լավագույն սեյվն էր։ Նա նաև նշեց, որ «Աստծո ձեռքը» տիտղոսը հիմա պատկանում է իրեն։

ՖԻՖԱ-ի եզրակացությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեն դրական է գնահատել 2010 թ Աշխարհի գավաթի մրցավարությունը՝ նշելով, որ 96% դեպքերում մրցավարների որոշումները ճիշտ էին։