Jump to content

August (երգ, Թեյլոր Սվիֆթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«August (երգ, Թեյլոր Սվիֆթ)»
Թեյլոր Սվիֆթի երգը
Ժանրդրիմ փոփ
Տևողություն4 րոպե
ԼեյբլRepublic Records
ՀեղինակԹեյլոր Սվիֆթ և Ջեկ Անտոնոֆ
ՊրոդյուսերՋեկ Անտոնոֆ, Թեյլոր Սվիֆթ և Ջո Էլվին

«August» (հայերեն՝ Օգոստոս), ամերիկացի երգչուհի և երգահան Թեյլոր Սվիֆթի ութերորդ ստուդիական ալբոմ «Folklore»-ի (2020) երգերից մեկը: Երգը գրել են Սվիֆթը և Ջեք Անտոնոֆը, այնուհետև զբաղվել դրա պրոդյուսինգով Ջո Ալվինի հետ միասին[1]։

«August»-ը բալլադ է, որը համադրում է դրիմ փոփը, կիթառային փոփը և սոֆթ ռոքը: Այն առանձնանում է խիտ հնչեղությամբ և լարային ու ստեղնաշարային գործիքների համադրմամբ։ Խոսքերը ներկայացված են անանուն կին կերպարի տեսանկյունից, որը տենչում է 17-ամյա Ջեյմսին։ Վերջինս լքում է նրան ամառվա կարճ սիրավեպից հետո և վերամիավորվում իր նախկին սիրելի Բեթիի հետ։ «August»-ի պատմությունը կազմում է սիրային եռանկյուն, որը պատկերված է «Folklore»-ի երեք երգերում։ Երկրորդ երգը «Cardigan»-ն է (Բեթիի տեսանկյունից), իսկ երրորդը՝ «Betty»-ն (Ջեյմսի տեսանկյունից):

Երաժշտական քննադատները գովել են «August»-ի կինեմատոգրաֆիկ արտադրությունը և պատմությունը՝ այն համարելով «Folklore»-ի և Սվիֆթի սկավառակագրության կարևորագույն կետերից մեկը: Ամենամյա սեզոնային հաջողություն ունենալով և ամեն օգոստոսին տարածում գտնելով՝ երգը հասել է «Billboard Global 200»-ի 46-րդ հորիզոնականին և տեղ է գտել Ավստրալիայի, Կանադայի, Իռլանդիայի, Մալայզիայի, Սինգապուրի և ԱՄՆ-ի թոփ 40 հիթերում: Սվիֆթը «August»-ը կենդանի կատարել է 2021 թվականի «Գրեմմի» 63-րդ մրցանակաբաշխության ժամանակ և իր վեցերորդ համերգային շրջագայության՝ «The Eras Tour»-ի ընթացքում (2023–2024)։

Նախապատմություն և արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլոր Սվիֆթը և պրոդյուսեր Ջեք Անտոնոֆը գրել և արտադրել են երգեր Սվիֆթի նախորդ՝ «1989» (2014), «Reputation» (2017) և «Lover» (2019) ստուդիական ալբոմների համար: Նրանք կրկին համագործակցել են «Folklore»-ի ստեղծման ժամանակ, որը Սվիֆթը անակնկալ կերպով թողարկել է COVID-19 համավարակի ընթացքում՝ 2020 թվականին[2]։ «Folklore»-ը թողարկվել է 2020 թվականի հուլիսի 24-ին՝ Republic Records-ի միջոցով[3]։ Սվիֆթը գրել կամ համահեղինակել է ալբոմի բոլոր երգերը, իսկ Սվիֆթն ու Անտոնոֆը արտադրել են երգերից վեցը, այդ թվում՝ «August»-ը[4]։ Երգի համար Անտոնոֆը նախ ստեղծել է գործիքային մասը և այն ուղարկել է Սվիֆթին, ով անմիջապես գրել է խոսքերը՝ ինտուիտիվ կերպով: Ինչպես «Folklore»-ի մյուս երգերի դեպքում, Սվիֆթը ստեղծել է «August»-ը՝ հիմնվելով մտացածին պատմական գծերով և կերպարներով գեղարվեստական պատմության վրա[2]։

Բառեր և կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«August»-ը «Folklore»-ի այն երեք երգերից մեկն է («Cardigan»-ի և «Betty»-ի հետ միասին), որոնք ուսումնասիրում են Ջեյմսի, Բեթիի և Օգուստինի սիրային եռանկյունին[5]։ Սա երեք երգերից առաջինն էր, որ Սվիֆթը գրել է[2]։ Վերջինիս խոսքերով՝ նա ցանկանում էր ուսումնասիրել այն աղջկա կերպարը, որը գտնվում է անորոշ հարաբերությունների մեջ։ Խոսքերը ներկայացված են Օգուստինի տեսանկյունից, ով սիրահարվում է Ջեյմսին, սակայն վերջինս արդեն հարաբերությունների մեջ է ուրիշի հետ[2][6]։ Երգը ներշնչված է այն պատկերից, որը Սվիֆթը նկարագրել է որպես «արևով ողողված օգոստոս ամիս, որը վերջացել է ինչպես գինու շիշը»[7]։ Երգի ողջ ընթացքում գերակշռում է ամռան ավարտի պատկերացումը՝ «Քո մեջքը արևի տակ, կցանկանայի կարողանալ գրել իմ անունը դրա վրա»[5]։ Գործողությունները կատարվում են «աղի օդով» հագեցած արվարձանային վայրում։ «August»-ը պատկերում է մի դեռահաս աղջկա զգացումները, որն ամռանը անցնում է անպատասխան սիրո միջով[5]։ Նա միամտորեն կարծում է, որ սիրահարված է և մտորում է իր ամառային սիրավեպի մասին հետևյալ կերպ․ «Օգոստոսը վերջացել է, ինչպես գինու շիշը, քանի որ դու երբեք իմը չէիր»[5][8]։

Մինչ «Cardigan»-ի և «Betty»-ի կերպարները հստակ անուններ ունեն, «August»-ի կերպարի անունը երբեք չի նշվում, ինչը, ըստ «Vulture»-ի խմբագիր Նեյթ Ջոնսի, ընդգծում է նրա «հարաբերական անկարևորությունը իր սիրելիի կյանքում»[5]։ Սվիֆթը ասել է, որ չի որոշել «August»-ի գլխավոր հերոսի անունը՝ իր մտքում նրան անվանելով Օգուստա կամ Օգուստին[6]։ Ամառային սիրավեպի ընթացքում կերպարը պատկերվում է որպես ոչ վճռական և անփորձ՝ վերհիշելով այն ժամանակները, երբ «չեղարկում էր իր ծրագրերը՝ այն դեպքի համար, եթե նա զանգեր»[5]: Թեև նա գիտի, որ ինքը և Ջեյմսը երբեք զույգ չեն դառնա, ինքն իրեն համոզում է, որ բավարար էր «ապրել այդ ամբողջ հույսով»[5]: Նա փորձում է փախչել Ջեյմսի հետ նշելով՝ «Հիշո՞ւմ ես, երբ ես կանգ առա և ասացի՝ նստիր մեքենան, և հետո չեղարկեցի իմ ծրագրերը՝ այն դեպքի համար, եթե զանգեիր»[7]: Վերջում, երբ ամառն ավարտվում է, նույն կերպ ավարտվում է նաև սիրավեպը, և կերպարը հասկանում է՝ «Դու իմը չէիր, որ կորցնեի»[5]: Սվիֆթը բացատրել է, որ այս ամառային սիրավեպից հետո Ջեյմսը և Բեթին վերամիավորվում են, մինչդեռ «August»-ի գլխավոր հերոսը սգում է ամառվա սիրավեպը, որը սեր էր համարում[6]։

Համեմատած «Folklore»-ի ընդհանուր ֆոլկային հնչողության հետ՝ «August»-ն ավելի փոփ ուղվածություն ունի։ Ահարոն Դեսները՝ «Folklore»-ի պրոդյուսերներից մեկը, նկարագրել է այն որպես «ալբոմի փոփ ժանրին ամենամոտ երգ։ Այն բարձրանում է և ունի շողացող ամառային մշուշ»[9]: Երաժշտական առումով «August»-ը մռայլ դրիմ փոփ, կիթառային փոփ և սոֆթ ռոք[10] ժանրերի բալլադ է, որը ներառում է 1990-ականների ոճով ներշնչված կիթառներ, ձայնի ռեվերբերացիա և մոդուլյացիա[11][12][13][14]։ Կիթառային դասավորությունները սոֆթ ռոք ուղղվածություն ունեն[15]։ «The A.V. Club»-ի համար գրելով՝ Էնի Զալեսկին նշել է, որ երգում հնչում են «դողացող» լարային գործիքներ, ստեղնաշարեր և քիչ սինթեզատորներ՝ «ներքին խառը ռիթմերով»[16]: «The Guardian»-ից Լորա Սնեյփսը գրել է. «Նրա վոկալի յուրահատուկ հատկությունները մնում են ձայնային տատանումներում»[17]: Իսկ «Clash»-ից Լյուսի Հարբոնը նշել է, որ «August»-ի եզրափակիչ հատվածը «ամբողջական նվագախմբի եռահնչյունի գագաթնակետ է[18]։

Կոմերցիոն կատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Folklore»-ի թողարկումից հետո «August»-ը հայտնվել է ամբողջ աշխարհի տարբեր հիթ-շքերթներում: ԱՄՆ-ում երգը մուտք է գործել «Billboard Hot 100»-ի 23-րդ հորիզոնական՝ 2020 թվականի օգոստոսի 8-ի չարթում[19]։ Այն երկու շաբաթ շարունակ պահպանում էր իր տեղը «Hot 100»-ում[20]։ Երգը միաժամանակ հայտնվել և հասել է «Billboard Hot Rock & Alternative Songs» հիթ-շքերթի 5-րդ հորիզոնականին[21], որտեղ մնացել է 20 շաբաթ[22]։ «August»-ը 2021 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում ունեցել է 39 տոկոս աճ սթրիմինգների քանակով։ 2022 թվականի նույն ամսին երգը կրկին վերականգնել է իր հանրաճանաչությունը, և նրա օրական լսումները աճել են 277 տոկոսով: «Billboard»-ը այն անվանել է Սվիֆթի «սեզոնային, հոսքային, բազմամյա երգը»՝ համեմատելով այն Մրայա Քերիի «All I Want for Christmas Is You» (1994) երգի հետ[23]։

«August»-ը դեբյուտ է կատարել և տեղ գտել Մալայզիայի (11-րդ հորիզոնական)[24], Սինգապուրի (12-րդ հորիզոնական)[25], Ավստրալիայի (13-րդ հորիզոնական)[26] և Կանադայի (16-րդ հորիզոնական) հիթ-շքերթների թոփ 20-ում՝ թողարկման պահից սկսած[27]։ Թողարկումից ի վեր երգը վերականգնել է իր լսումները և հիթ-քերթներում հայտնվելը օգոստոս ամսին, ինչպես նաև ինտերնետային մեմերի ստեղծման համար ոգեշնչման պատճառ դարձել[28][29]։ 2022 թվականին այն հայտնվել է Ֆիլիպինների (7-րդ հորիզոնական)[30], Ինդոնեզիայի (17-րդ հորիզոնական)[31] և Վիետնամի (85-րդ հորիզոնական)[32] հիթ-շքերթներում և հասել է նոր ռեկորդների Իռլանդիայում (38-րդ հորիզոնական) ու Միացյալ Թագավորությունում (78)[33]: Հաջորդ տարի երգը հայտնվել է «Billboard»-ի Մալայզիայի հիթ-շքերթում[34] և նոր դիրքի հասել «Billboard Global 200»-ի 46-րդ հորիզոնականում։

Կենդանի կատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Swift singing onstage wearing a floating dress
Սվիֆթը կատարում է «August»-ը 2023 թվականի «The Eras Tour»-ի ընթացքում

«Գրեմմի» 63-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 14-ին, Սվիֆթը կատարել է «August»-ը որպես մեդլիի (medley) մաս՝ «Cardigan»-ի և «Willow»-ի հետ միասին (վերջինս վերցված էր իր «Evermore» ալբոմից): Կատարումը ուղեկցում էին «Folklore»-ի պրոդյուսերներ Ջեք Անտոնոֆը և Ահարոն Դեսները, ինչը նշանավորում էր նրանց առաջին համատեղ ելույթը[35]։ Թեյլորը կատարումը սկսել է «Cardigan»-ով՝ երգելով տնակի վերևում պառկած, այնուհետև կիթառով տնակի ներսում կատարել է «August»-ը, որը ուղեկցվում էր Անտոնոֆի և Դեսների գործիքավորմամբ[35][36]։ Երեքն էլ հետո դուրս են եկել տնակից՝ կատարելու վերջին երգը՝ «Willow»-ն[37]։ Երաժշտական լրագրող Ռոբ Շեֆիլդը Սվիֆթի ելույթը դասել է իր «10 պատճառ, թե ինչու մենք սիրեցինք 2021 թվականի Գրեմմին» ցանկի առաջին տեղում[38]։ «Rolling Stone»-ի քննադատ Ռոբ Շեֆիլդը այն անվանել է բոլոր ժամանակների հինգ «դասական» Գրեմմի ելույթներից մեկը[39]։ «August»-ը ներառվել է «Folklore»-ի երգացանկում Սվիֆթի «The Eras Tour» շրջագայության (2023-2024) ընթացքում։ Համերգների ժամանակ նա կատարում էր երգը և «Folklore» ալբոմիի այլ երգեր՝ կրելով ռոմանտիկ զգեստ, որը լրացնում էր ալբոմի էսթետիկան[40]։

Քննադատական արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները գովել են երգի արտադրությունը և Սվիֆթի երգերի ստեղծումը՝ կարծիք հայտնելով, որ դրա բառերի հեռանկարը, որը դուրս է Սվիֆթի ինքնակենսագրական ոճից, ցույց է տալիս նրա հասունությունը որպես երգահան[41][42]։ «Clash»-ից Վալերի Մագանը նշել է, որ երգի բառերը «հետաքրքրասիրություն» են առաջացնում, քանի որ «անմեղ շրջանի» Սվիֆթը նման պատմությունները գաղտնի կպահեր[43]։ Նույն ամսագրի խմբագիր Լյուսի Հարբոնը գովել է Սվիֆթի զգացմունքներ պատկերելու ունակությունը և պատմելու վարպետությունը[18]։

Երաժշտական լրագրող Ջոդի Ռոզենը, «Los Angeles Times»-ի իր հոդվածում, գնահատել է «մաքուր առաջին դեմքից» դեպի մտացածին պատմություններ անցումը[44]։ Շեֆիլդը «August»-ը համարել է ալբոմի ընդգծող կետերից մեկը՝ այն անվանելով «ալբոմի ամենապարզ և գեղեցիկ բալլադ»[8]։ Նա այն դասել է 2021 թվականի իր վարկանիշի 5-րդ տեղում՝ ընդգրկելով Սվիֆթի 199 երգերը[15]։ Էլեն Ջոնսոնը «Paste»-ից երգը անվանել է Սվիֆթի լավագույններից մեկը[45]։

«The A.V. Club»-ից Էննի Զալեսկին և «Under the Radar»-ից Քալեբ Քեմբելը երգը համարել են «Folklore» ալբոմի լավագույններից մեկը և համեմատել դրա պրոդյուսինգը շոտլանդական երազայինն փոփ «Cocteau Twins» խմբի երաժշտության հետ[16]։ Վերջինս նշել է, որ երգը Սվիֆթի հանճարեղ հմտության վկայությունն է՝ գրելու «անհերքելիորեն կախարդական մեղեդիներ, որոնք մեծ փոփ երգեր են դառնում»[46]։ Չնայած «Folklore»-ում Սվիֆթի ինդի ոճի վերափոխմանը, «Pitchfork»-ից Ջիլիան Մեյփսը կարծիք է հայտնել, որ «August»-ը, ինչպես Անտոնոֆի մյուս երգերը, չի ներկայացնում արմատական փոփոխություններ, բայց, այնուամենայնիվ, ցույց է տալիս հասունության նշաններ[47]։ «Consequence of Sound»-ից Քեյթի Մուլթոնը որոշ չափով հիասթափվել է, որ երգի թեման շատ հեռու չէ Սվիֆթի հայտնի «փոփ մշակութային» թեմաներից, բայց որոշ բառեր համարել է բավականին օրիգինալ[48]։ «The Observer»-ից Քիթի Էմփայրն ավելի զուսպ է եղել իր գովասանքներում և ասել է, որ «August»-ը, թեև լավ երգ է, սակայն դուրս չի գալիս Սվիֆթի հարմարավետության գոտուց[49]։

«August»-ը ընդգրկվել է 2020 թվականի լավագույն երգերի ցանկերում, որոնք հրապարակվել են «Rolling Stone»-ի (հինգերորդ հորիզոնական)[50], «Chicago Tribune»-ի (առանց վարկանիշի)[51] և «Yahoo!»-ի (առանց վարկանիշի)[52] կողմից։ «Complex»-ից Էդվին Օրտիզը այն դասել է իր տարվա վարկանիշի երկրորդ հորիզոնականում[53]։ «Vulture»-ի ցուցակում, որը դասակարգում է Սվիֆթի բոլոր երգերը, Ջոնսը գրել է հետևյալը «August»-ի մասին. «Նույնիսկ հորինվածքների մեջ Սվիֆթի ունակությունը՝ փոխանցելու կարոտի թախիծը, անհամեմատելի է»[54]։ Շեֆիլդը այն դասելէ Սվիֆթի լավագույն հինգ երգերի շարքում. «August-ը այնքան պարզ երգ է թվում, սակայն դա սվիֆթյան տիեզերքի ամենախելացի ստեղծագործություններից մեկն է[14]»։ «Insider»-ից Քելի Ահլգրիմը «August»-ը համարել է 2020 թվականի լավագույն երգը[55]։

Կրեդիտներ և անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2020–2021 թվականների հիթ-շքերթներ
Chart (2020–2021) Peak
position
Ավստրալիա ARIA[26] 13
Կանադա Canadian Hot 100[27] 19
Malaysia (RIM)[24] 11
Պորտուգալիա (AFP)[56]
Singapore (RIAS)[25] 12
Swedish Heatseekers (Sverigetopplistan)[57] 9
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[20] 23
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Rock Songs (Billboard)[22] 5
US Rolling Stone Top 100[58] 8
2022–2024 թվականների հիթ-շքերթներ
Chart (2022–2024) Peak
position
Greece International (IFPI)[59] 76
Indonesia (Billboard)[31] 17
Malaysia (Billboard)[34] 14
Philippines (Billboard)[30] 7
Philippines (Philippines Hot 100)[60] 46
Portugal (AFP)[56] 171
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[33] 78
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Digital Songs (Billboard)[61] 48
US Streaming Songs (Billboard)[62] 47
Vietnam (Vietnam Hot 100)[32] 85

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեվերջյան հիթ-շքերթ
Chart (2020) Position
US Hot Rock & Alternative Songs (Billboard)[63] 24

«August» երգի հավաստագրեր
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[64] 4× Platinum 280 000^
Բրազիլիա (ABPD)[65] 2× Platinum 80 000*
Դանիա (IFPI Denmark)[66] Gold 45 000^
Իտալիա (FIMI)[67] Gold 50 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[68] Platinum 30 000*
Լեհաստան (ZPAV)[69] Gold 25 000*
Պորտուգալիա (AFP)[70] Gold 5000x
Իսպանիա (PROMUSICAE)[71] Gold 30 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[72] Platinum 600 000^
Հունաստան (IFPI Greece)[73] Gold 1 000 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Grein, Paul (April 26, 2021). «Taylor Swift's Boyfriend Joe Alwyn Is Officially a Grammy Winner». Billboard. Արխիվացված օրիգինալից May 9, 2022-ին. Վերցված է May 8, 2023-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Suskind, Alex (December 18, 2020). «Taylor Swift broke all her rules with Folklore — and gave herself a much-needed escape». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից March 12, 2021-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  3. Fekadu, Mesfin (August 3, 2020). «Lucky No.7: Taylor Swift nabs 7th No.1 album with 'folklore'». The Washington Post. Արխիվացված օրիգինալից July 5, 2021-ին. Վերցված է March 13, 2021-ին.
  4. Iasimone, Ashley (November 27, 2020). «Taylor Swift & Jack Antonoff Really Loved Playing This 'Folklore' Track Live». Billboard. Արխիվացված օրիգինալից February 17, 2021-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Jones, Nate (August 4, 2020). «Folklore's Betty, Cardigan & August Love Triangle Explained». Vulture. Արխիվացված օրիգինալից January 25, 2021-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  6. 6,0 6,1 6,2 Sheffield, Rob (November 25, 2020). «The Thanksgiving Miracle of Taylor Swift's Acoustic 'Folklore' Session». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից February 17, 2021-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  7. 7,0 7,1 Huff, Lauren (July 29, 2020). «Taylor Swift's teenage love triangle songs on Folklore explained». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից December 16, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  8. 8,0 8,1 Sheffield, Rob (July 24, 2020). «Taylor Swift Leaves Her Comfort Zones Behind on the Head-Spinning, Heartbreaking 'Folklore'». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից July 24, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  9. Gerber, Brady (July 27, 2020). «The Story Behind Every Song on Taylor Swift's folklore». Vulture. Արխիվացված օրիգինալից July 28, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  10. Liddle, Rod (August 1, 2020). «Fine Tunes and Spacey, Quiet Grandeur: Taylor Swift's Folklore Reviewed». The Spectator. Վերցված է August 30, 2024-ին.
  11. Nguyen, Giselle Au-Nhien (July 24, 2020). «Taylor Swift's new album is a fever dream you won't want to wake up from». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից July 24, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  12. Curto, Justin (July 30, 2021). «Your map to the Musical woods of Folklore». Vulture. Արխիվացված օրիգինալից August 25, 2021-ին. Վերցված է September 19, 2021-ին.
  13. Mylrae, Hannah (September 8, 2020). «Every Taylor Swift song ranked in order of greatness». NME. Արխիվացված օրիգինալից September 17, 2020-ին. Վերցված է February 22, 2021-ին.
  14. 14,0 14,1 Sheffield, Rob. «August». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից July 5, 2021-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  15. 15,0 15,1 Sheffield, Rob (October 26, 2021). «All 199 of Taylor Swift's Songs, Ranked by Rob Sheffield». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից February 15, 2021-ին. Վերցված է October 26, 2021-ին.
  16. 16,0 16,1 Zaleski, Annie (July 24, 2020). «Taylor Swift writes her own version of history on folklore». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից July 27, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  17. Snapes, Laura (July 24, 2020). «Taylor Swift: Folklore review – bombastic pop makes way for emotional acuity». The Guardian. Արխիվացված օրիգինալից July 24, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  18. 18,0 18,1 «Taylor Swift: Her 15 Best Songs». Clash Magazine. January 2, 2022. Արխիվացված օրիգինալից May 25, 2022-ին. Վերցված է January 6, 2022-ին.
  19. Trust, Gary (August 3, 2020). «Taylor Swift Charts 16 Songs From 'Folklore' on Billboard Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից August 3, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  20. 20,0 20,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
  21. Rutherford, Kevin (August 3, 2020). «Taylor Swift's 'Folklore' Debuts at No. 1 on Alternative Albums, 'Cardigan' Starts Atop Hot Rock & Alternative Songs». Billboard. Արխիվացված օրիգինալից January 26, 2021-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  22. 22,0 22,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Taylor Swift.
  23. Lipshutz, Jason; Unterberger, Andrew (August 3, 2022). «Trending Up: Beyonce Controversy Leads to Kelis Streaming Bump, Taylor Swift Claims a Whole Month & Baby Keem Has an 'Honest' Solo Hit». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից August 4, 2022-ին. Վերցված է August 4, 2022-ին.
  24. 24,0 24,1 «Top 20 Most Streamed International & Domestic in Malaysia». Recording Industry Association of Malaysia. Արխիվացված օրիգինալից February 23, 2021-ին. Վերցված է February 22, 2021-ին – via Facebook.
  25. 25,0 25,1 «RIAS Top Charts». Recording Industry Association of Singapore. Արխիվացված է օրիգինալից August 5, 2020-ին. Վերցված է February 20, 2021-ին.
  26. 26,0 26,1 Australian-charts.com — Taylor Swift — August. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  27. 27,0 27,1 Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift.
  28. «It's Taylor Swift's August and we're just living in it». The A.V. Club. 2023-08-01. Վերցված է 2023-08-02-ին.
  29. Atkinson, Katie; Caulfield, Keith (August 1, 2023). «Taylor Swift Owns 'August', But What Other Month-Themed Songs Have Hit the Hot 100?». Billboard. Վերցված է August 2, 2023-ին.
  30. 30,0 30,1 «Taylor Swift Chart History (Philippines Songs)». Billboard. Արխիվացված է օրիգինալից November 8, 2023-ին. Վերցված է August 9, 2022-ին.
  31. 31,0 31,1 «Taylor Swift Chart History (Indonesia Songs)». Billboard. Վերցված է August 15, 2022-ին.
  32. 32,0 32,1 «Taylor Swift Chart History (Vietnam Hot 100)». Billboard. Վերցված է August 13, 2022-ին.
  33. 33,0 33,1 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  34. 34,0 34,1 «Taylor Swift Chart History (Malaysia Songs)». Billboard. Վերցված է September 6, 2023-ին.
  35. 35,0 35,1 Willman, Chris (March 14, 2021). «Taylor Swift Brings the 'Folklore' to Grammy Stage in Performance With Jack Antonoff, Aaron Dessner». Variety. Արխիվացված օրիգինալից March 15, 2021-ին. Վերցված է March 14, 2021-ին.
  36. Yoo, Noah (March 14, 2021). «Watch Taylor Swift Perform 'cardigan,' 'august,' and 'willow' at Grammys 2021». Pitchfork. Արխիվացված օրիգինալից March 15, 2021-ին. Վերցված է March 14, 2021-ին.
  37. Spanos, Brittany; Shaffer, Claire (March 14, 2021). «Watch Taylor Swift Perform a 'Folklore,' 'Evermore' Medley in the Shire at 2021 Grammy Awards». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից March 15, 2021-ին. Վերցված է March 14, 2021-ին.
  38. Sheffield, Rob (October 24, 2021). «10 Reasons We Loved the 2021 Grammys». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից October 24, 2021-ին. Վերցված է October 24, 2021-ին.
  39. Sheffield, Rob (April 2, 2022). «10 Classic Grammy Awards Performances». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից October 7, 2022-ին. Վերցված է April 2, 2022-ին.
  40. Shafer, Ellise (2023-03-18). «Taylor Swift Eras Tour: The Full Setlist From Opening Night». Variety. Արխիվացված օրիգինալից March 18, 2023-ին. Վերցված է 2023-03-19-ին.
  41. Johnston, Maura (July 24, 2020). «Taylor Swift forges her own path on the confident Folklore». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից July 24, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  42. Keefe, Jonathan (July 27, 2020). «Review: With Folklore, Taylor Swift Mines Pathos from a Widening Worldview». Slant Magazine. Արխիվացված օրիգինալից September 10, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  43. Magan, Valerie (July 28, 2020). «Taylor Swift – folklore». Clash. Արխիվացված օրիգինալից July 28, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  44. Rosen, Jody (July 24, 2020). «Review: Taylor Swift's radically intimate 'Folklore' is the perfect quar album». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից August 11, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  45. Johnson, Ellen (July 24, 2020). «Taylor Swift Morphs Her Sound Yet Again on the Stunning folklore». Paste. Արխիվացված օրիգինալից July 25, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  46. Campbell, Caleb (July 29, 2020). «Taylor Swift: Folklore». Under the Radar. Արխիվացված օրիգինալից July 5, 2021-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  47. Mapes, Jillian (July 27, 2020). «Taylor Swift: folklore». Pitchfork. Արխիվացված օրիգինալից August 28, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  48. Moulton, Katie (July 25, 2020). «Taylor Swift's folklore Dismantles Her Own Self-Mythologizing». Consequence of Sound. Արխիվացված օրիգինալից July 24, 2020-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  49. Empire, Kitty (August 1, 2020). «Taylor Swift: Folklore review – love and loss in lockdown». The Observer. Արխիվացված օրիգինալից December 21, 2020-ին. Վերցված է February 22, 2021-ին.
  50. «Best Songs of 2020». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից January 11, 2021-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  51. «The 50 best songs of 2020». Chicago Tribune. December 10, 2020. Արխիվացված օրիգինալից January 27, 2021-ին. Վերցված է February 22, 2021-ին.
  52. Ahlgrim, Callie (December 30, 2020). «The 10 best and 10 worst songs of 2020». Yahoo!. Արխիվացված օրիգինալից January 5, 2021-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  53. «Complex Staff Picks: Our Favorite Songs and Albums of 2020». Complex. December 30, 2020. Արխիվացված օրիգինալից January 21, 2021-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  54. Jones, Nate. «Taylor Swift Songs, Ranked». Vulture. Արխիվացված օրիգինալից September 13, 2019-ին. Վերցված է February 21, 2021-ին.
  55. Ahlgrim, Callie (December 21, 2020). «The 30 best songs of 2020, ranked». Insider. Արխիվացված օրիգինալից December 20, 2020-ին. Վերցված է December 27, 2022-ին.
  56. 56,0 56,1 "Portuguesecharts.com – Taylor Swift – August". AFP Top 100 Singles.
  57. «Vecka 31» (շվեդերեն). Sverigetopplistan. Արխիվացված օրիգինալից December 13, 2020-ին. Վերցված է December 13, 2020-ին.
  58. «Top 100 Songs, July 24, 2020 - July 30, 2020». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից September 30, 2020-ին. Վերցված է August 3, 2020-ին.
  59. «Official IFPI Charts – Digital Singles Chart (International)». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից September 6, 2023-ին. Վերցված է September 6, 2023-ին.
  60. «Philippines Hot 100 - Week of August 17, 2024». Billboard Philippines. Արխիվացված օրիգինալից August 15, 2024-ին. Վերցված է August 15, 2024-ին.
  61. Taylor Swift Album & Song Chart History Billboard Digital Songs for Taylor Swift.
  62. «Streaming Songs (August 19, 2023)». Billboard. Արխիվացված օրիգինալից August 15, 2023-ին. Վերցված է August 15, 2023-ին.
  63. «Hot Rock & Alternative Songs – Year-End 2020». Billboard. January 2, 2013. Արխիվացված օրիգինալից January 11, 2021-ին. Վերցված է December 4, 2020-ին.
  64. «ARIA Charts – Accreditations – 2024 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  65. «Brazilian single certifications – Taylor Swift – August» (Portuguese). Pro-Música Brasil.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  66. «Danish single certifications – Taylor Swift – August». IFPI Danmark.
  67. «Italian single certifications – Taylor Swift – August» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  68. «New Zealand single certifications – Taylor Swift – August». Recorded Music NZ.
  69. «OLiS - oficjalna lista wyróżnień» (Polish). Polish Society of the Phonographic Industry.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Click "TYTUŁ" and enter August in the search box.
  70. «Portuguese single certifications – Taylor Swift – August» (Portuguese). Associação Fonográfica Portuguesa.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  71. certweek IS REQUIRED for SPANISH CERTIFICATION.
  72. «British single certifications – Taylor Swift – August». British Phonographic Industry.
  73. «IFPI Charts – Digital Singles Chart (International)» (Greek). IFPI Greece.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)