Jump to content

Bink

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bink
Изображение логотипа
Ընդլայնում.bik[1], .bk2[1] և .bik2[1]
MIMEvideo/vnd.radgamettools.bink[2]
ՄշակողEpic Games Tools?
Հրատարակված էմարտի 23, 1999
Վերջին տարբերակ2021.10 (նոյեմբերի 12, 2021)[3]
Ֆորմատի տեսակֆայլային ձևաչափերի ընտանիք
Կայքradgametools.com/bnkmain.htm(անգլ.)(չին.)(կոր.)(ճապոներեն)

Bink, նիշքի սեփական, արտոնագրված ֆորմատ (ձևաչափ)։ Մշակել է ամերիկյան RAD Game Tools ընկերությունը` մեծ մասամբ տարբեր խաղային հարթակների համակարգչային խաղերում օգտագործելու համար։ Bink ձևաչափը կիրառվում է անհատական համակարգիչների շատ խաղերում և Xbox, Xbox 360, GameCube, Nintendo DS, Wii, PlayStation 2, PlayStation Portable և Playstation 3 խաղային կոնսոլներում։ 2011 թվականի ապրիլի 3-ի տվյալներով Bink-ն օգտագործվում է 14 տարբեր խաղային հարթակների ավելի քան 5 800 խաղերում։

Ի տարբերություն շատ մեդիակոնտեյներների, Bink-ը, այսպես կոչված, «Single coding format» է, այն որոշում է ոչ միայն «նիշքի շապիկը», այլ նաև ձայնա- և տեսակոդեկները, որոնց միջոցով կոդավորվում են տվյալները։ Bink-ը ներկայացվում է RAD Video Tools ծրագրային գործիքների հավաքածուի լրակազմում (կոմպլեկում), RAD Game Tools-ի մեկ այլ նմանատիպ նիշքային ձևաչափի` Smacker-ի հետ։Ապակոդավորման ընթացքում Bink-ում շեշտը դրվում է սարքային համակարգային ցածր պահանջների վրա, ինչը թույլ է տալիս օգտագործել այն տարբեր կոնսոլներում` առանց լրացուցիչ օպտիմիզացման։ Bink-ն օպտիմիզացված է տարբեր սարքային ճարտարապետությունների համար, այն կիրառում է հաշվողական բլոկներ SPU` Playstation 3, VMX` Xbox 360, SSE 2` x86 համատեղելի միկրոպրոցեսորների վրա, ունի զանգվածային ասեմբլերային օպտիմիզացիա Nintendo DS-ի համար և այլն։

Bink տեսակոդեկը հիբրիդային կոդեկ է, որն ունակ է կիրառել կոդավորման 16 տարբեր ալգորիթմներ, ինչը թույլ է տալիս կոդավորել ցանկացած տիպի վիդեո։ Bink տեսակոդեկն ընդունում է վեյվլետ (անգլ.՝ wavelet ոչ մեծ ալիք, տվյալների տարբեր հաճախության բաղկացուցիչներ վերլուծող մաթեմատիկական ֆունկցիա) սեղմում և դիսկրետ կոսինուսային վերափոխումներ։ Bink-ն ընդունում է 320×240 փիքսելից մինչև ընդհուպ HD թույլտվություն։ Տեսակոդեկն ընդունում է Nintendo DS-ի համար 75 kbps-ից սկսած և HD 1280x720p տեսաստանդարտի համար մինչև1200 kbps բիթրեյթ (անգլ.՝ bitrate, մուլտիմեդիա կոնտենտի 1 վայրկյանի պահպանման համար օգտագործվող բիթերի քանակը)։

Bink ձայնային կոդեկն ընդունում է ձայնային տվյալների սեղմման մինչև 15:1 գործակից` կիրառելով հոգեակուստիկ մոդելով բիթրեյթ փոփոխականը։ Ձայնային կոդեկը միաժամանակ կարող է նվագել մի քանի ձայնային հոսքեր, ինչը թույլ է տալիս նվագել 5.1- և 7.1 կանալային ձայնային գծեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Just Solve the File Format Problem — 2012.
  2. https://www.iana.org/assignments/media-types/video/vnd.radgamettools.bink
  3. «Bink Development History». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]