I Want You To Know
«I Want You To Know» | ||||
---|---|---|---|---|
Zeddի սինգլըի երգը «True Colors» ալբոմից | ||||
Թողարկված | 2015 թվականի փետրվարի 23-ին | |||
Ֆորմատ | Թվային դիստրիբուցիա | |||
Ձայնագրված | 2014 թվականի դեկտեմբերին | |||
Ժանր | EDM | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 3:59 | |||
Լեյբլ | Interscope | |||
Հեղինակ | Zedd, Ռայան Թեդեր, KDrew | |||
Կոմպոզիտոր | Zedd[1], Ռայան Թեդեր[1] և KDrew?[1] | |||
Պրոդյուսեր | Անտոն Զասլովսկի | |||
True Colors ալբոմի երգացանկ | ||||
|
I Want You To Know (հայերեն՝ «Ես ուզում եմ, որ դու իմանաս»), ռուս-գերմանացի դիջեյ Զեդի և ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսի երգը, դիջեյի «True Colors» ալբոմի համար։ Երգը գրվել է Զեդի, Ռայան Թեդերի (OneRepublic խմբի անդամ) և Քեվին Դրյուրի (KDrew) կողմից։ Երգը թողարկվել է 2015 թվականի փետրվարի 23-ին։ Երաժշտական քննատադների կողմից սինգլն արժանացել է դրական կարծիքների, ինչպես նաև գրավել է բարձր հորիզոնականներ՝ հիթ-շքերթներում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը գրվել է Զեդի, Ռայան Թեդերի և Քեվին Դրյուի կողմից[2]։ Անտոնն ու Ռայանը արդեն աշխատել են դիջեյի «Clarity» ալբոմի՝ հիմնականում «Lost In Sea» երգի վրա։ Թեդերը զանգում է Զեդին, երբ նրա մեջ նոր երգ ստեղծելու գաղափար է առաջանում։ Գոմեսն ու Զասլավսկին առաջին անգամ հանդիպել են 2014 թվականի դեկտեմբերի 4-ին[3] և այդ նույն օրը երգչուհին հայտարարել է, որ նրանք միասին աշխատելու են[4]։ Ռայանը, մեկնաբանելով երգը, ասել է. «Զեդը ոչնչացրել է նրան»[5]։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Music Time-ը երգը մեկնաբանել է հետևյալ կերպ.
«I Want You To Know» դուետի մեջ իսկական քիմիան Գոմեսի վոկալի հետ զուգակցվում է բիթերով և դա զարմանալի է, քանի որ մինչ այդ պահը՝ նա քիչ էր աշխատել այս ժանրի մեջ[6] |
Inquisitr-ը երգն անվանել է « խանդավառ՝ հաշվի առնելով ողջ գովազդը»[7]։ Idolator-ը սինգլի մասին խառը կարծիքներ է հայտնել.
Զեդը վերցրել է իրեն ծանոթ EDM կառուցվածքը, ինչը ոչ մի նոր բան չի առաջացրել նրա երաժշտական ժանրի մեջ։ Դա այնքան էլ հետաքրքիր երգ չի, բայց համապատասխան է գիշերային ակումբների համար[8] |
Դիրքերը հիթ-շքերթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկումից երկու օր անց երգը Billboard սթրիմինգային պարային հիթ-շքերթում զբաղեցրել է 6-րդ, իսկ փոփ-պարային հիթ-շքերթում՝ 9-րդ հորիզոնականը։ Մարտի 14-ին երգը առաջնաելույթ է կատարել Billboard Hot 100 հիթ-շքերթի 17 -րդ հորիզոնականում։ Երգը գրավել է լավ հորիզոնականներ և մնացել է Hot 100-ի Թոփ-30-ում՝ մի քանի ամիս շարունակ[9]։ 2015 թվականի հուլիսին ԱՄՆ-ի տարածքում վաճառվել է սինգլի ավելի քան 500.000 օրինակ[10]։ Երգն ստացել է նաև ոսկե հավաստագրումներ Ավստրալիայում, Իտալիայում և Շվեդիայում։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլովակը թողարկվել է 2015 թվականի մարտի 10-ին՝ VEVO-ով։ Ռեժիսորը եղել է Բրենթ Բոնակորսոն, իսկ հաստատողը՝ Էնթոնի Չիրկոն։ Զեդն ասել է. «Դա կլինի 70-ական թվականների սեքսուալ տեսահոլովակ՝ տարատեսակ էֆեկտներով։ Զիլ է»[11]։ Տեսահոլովակում ցուցադրված է, թե ինչպես է Գոմեսը պարում ակումբում, իսկ Անտոնը հայտնվում է հոլոգրաֆիայի տեսքով։
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցանակ | Կատեգորիա | Երգ | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Teen Choice Awards | Երեկույթի լավագույն երգ | I Want You to Know | Հաղթանակ |
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովորական բեռնում[12]
- «I Want You to Know» (Սելենա Գոմեսի հետ համատեղ) — 3:58
- Սովորական բեռնում — ռեմիքսներ[13]
- «I Want You to Know» (Fox Stevenson Remix) — 3:44
- «I Want You to Know» (Marc Benjamin Remix) — 4:57
- «I Want You to Know» (ESSIGI Future House Remix) — 6:15
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթներ | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Բելգիա/Ֆլանդրիա (Ultratop 50)[14] | 40 |
Չեխիա (Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիա)[15] | 10 |
Եվրոպա (Billboard Euro Digital Songs)[16] | 15 |
Ճապոնիա (Billboard Japan Hot 100)[17] | 21 |
Մեծ Բրիտանիա (UK Dance Chart)[18] | 4 |
ԱՄՆ (Billboard Hot 100)[19] | 17 |
ԱՄՆ (Billboard Adult Top 40)[19] | 36 |
ԱՄՆ (Billboard Hot Dance/Electronic Songs)[20] | 1 |
ԱՄՆ (Billboard Dance Club Songs)[21] | 14 |
ԱՄՆ (Billboard Mainstream Top 40)[22] | 11 |
ԱՄՆ (Billboard Rhythmic)[23] | 40 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ISWC-Net
- ↑ I Want You To Know Արխիվացված 2015-02-26 Wayback Machine
- ↑ @selenagomez great to meet you
- ↑ Selena Gomez Hangs With Jennifer Aniston, Zedd
- ↑ The Selena Gomez/Zedd Single Will Likely Come Out in February, Says Ryan Tedder
- ↑ Review by Music Time
- ↑ Review by Inquisitr
- ↑ Review by Idolator(չաշխատող հղում)
- ↑ Chart Highlights: Mark Ronson and Bruno Mars debuts solo
- ↑ Ask Billboard: Is There an Unusually High Number of New Acts in the Hot 100’s Top 10?
- ↑ Behind The Scenes Of «I Want You To Know»
- ↑ «I Want You to Know (feat. Selena Gomez) - Single by Zedd». iTunes (US).
- ↑ «iTunes - Music - I Want You to Know (feat. Selena Gomez) [Remixes] - Single by Zedd». iTunes Store (GB).(չաշխատող հղում)
- ↑ "Ultratop.be – Zedd feat. Selena Gomez – I Want You To Know" (нид.). Ultratop 50. Проверено March 4, 2015.
- ↑ "ČNS IFPI" (чешск.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: Change the chart to CZ – SINGLES DIGITAL – TOP 100 and insert 201513 into search. Проверено July 14, 2015.
- ↑ "Zedd – Chart history" Billboard Euro Digital Songs for Zedd. Проверено July 14, 2015.
- ↑ "Zedd Chart History (Japan Hot 100)". Billboard. Проверено July 19, 2015.
- ↑ "Official Dance Singles Chart Top 40". Official Charts Company. Проверено July 14, 2015.
- ↑ 19,0 19,1 "Zedd Chart History (Hot 100)". Billboard. Проверено July 14, 2015.
- ↑ "Zedd Chart History (Hot Dance/Electronic Songs)". Billboard. Проверено July 14, 2015.
- ↑ "Zedd Chart History (Dance Club Songs)". Billboard. Проверено July 14, 2015.
- ↑ "Zedd Chart History (Pop Songs)". Billboard. Проверено July 14, 2015.
- ↑ "Zedd Chart History (Rhythmic)". Billboard. Проверено July 14, 2015.