Jump to content

Kinect Sports

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kinect Sports
ՄշակողRare (ընկերություն)
ՀրատարակիչMicrosoft Studios
ԿոմպոզիտորRobin Beanland?
Սերիայի մասKinect Sports?
Սպորտի տեսակթենիս և ֆուտբոլ
Թողարկման թվականնոյեմբերի 4, 2010
ՊլատֆորմներXbox 360
Ժանրassociation football video game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 3
USKUSK 0
ESRB10+
ԿրիչDVD-ROM?
ԿառավարումKinect

Kinect Sports, սպորտային տեսախաղ մշակված Rare ընկերության կողմից և թողարկվել է Microsoft Game Studios-ի կողմից Xbox 360-ի համար։ Խաղը օգտագործում է Kinect[1]։ Թողարկվել է Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում և Ճապոնիայում 2010 թվականի նոյեմբերին Kinect սենսորի վաճառքի հետ միասին։

Խաղը իրենից ներկայացնում է 6 ամբողջական սպորտային խաղ և 8 մինի-խաղեր։ Սպորտային խաղերի մեջ եմ մտնում՝ բոուլինգ, բռնցքամարտ, վազք, սեղանի թենիս, ծովափնյա վոլեյբոլ և ֆուտբոլ։ Կանգնելով Kinect սենսորի դիմաց, խաղացողը կատարում գործողություններ իրական աշխարհում։

Խաղը դրական արձագանք ստացավ քննադատների կողմից և վաճառվեց ավելի քան 3 միլլիոն օրինակ։ Խաղի սքիվելը՝ Kinect Sports․ երկրորդ եթերաշրջանը, որը մշակված էր BigPark և Rare-ի կողմից թողարկվեց 2011 թվականի հոկտեմբերի[2]։ Շարունակության հետ միասին թողարկվեց նաև Kinect Sports: Ultimate Collection տարբերակը, որը իր մեջ ներառում էր երկու մասերի խաղերը։

Բոլոր վեց խաղերն էլ կարելի է խաղալ ինչպես առցանց այնպես էլ, լոկալ։ Խաղացողները խաղում ներկայացվում են Xbox Live նկարով։ Kinect-ի օգնությամբ խաղացողի մարմնի շարժումները և ժեստերը հետևում են։ Շնորհիվ սրա անհրաժեշտություն չկա խաղային վերհսկիչ օգտագործել։

Հասանելի խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոուլինգ, ներկայացված է 3 գծերի տեսքով (անկախ խաղացողների թվի)։ Խաղացողները պետք է հերթով նետեն գնդակը բոլոր կեգլերը գցելու նպատակով։ Որպես մինի-խաղ բոլինգում նախատեսված է՝

  • հարվածել նախորք դասավորված կեգլերին մեկ ձեռքի նտումով
  • քցել որքան հնարավոր է շատ կեգլ, նշված ժամանկամիջոցին։

Բռնցքամարտ, անհրաժեշտ է հակառակորդին հասցել հարվածներ, դրանով իսկ նվազեցնելով նրա կյանքի գիծը։ Համակարգչի հետ խաղի ընթացքում խաղացողը կարող է ընկնել։

Թեթև ատլետիկա, հինգ մրցություն որոնք կատարվում են մեկ շրջափուլով։ Անհարաժեշտ է վազել, նիզակ նետել, ցանտկել երկարույամբ, սկավառակ նետել և կատարել փորձություններով վազք։

Սեղանի թենիս։ Ղեկավարելով հերոսին, անհրաժեշտ է շնորհիվ պտտման կամ ուժ կատարել հարված և ստիպել հակառակորդին սխալվել և բաց թողնել գնդակը։

Ֆուտբոլ։ Հնարավոր է խաղալ ինչպես խաղացող այնպես էլ դարպասպահի դիրքում։ Ֆուտբոլում մինի-ֆուտբոլ․

  • Գնդակաը նետել դարպասի կոնկրետ հատվածը։
  • Լինելով դարպասապահ հետ մղել գնդակները։

Լողափնյա վոլեյբել։ Խաղացողը այլ խաղացողի կամ համակարգչի օգնությամբ պետք է խփի 3 գնդակ։ Լողափնյա վոյելբոլի մինի-խաղեր․

  • Փորձել փախչել թռչող իրերից
  • Բռնել գնդակը մարմի կոնկրետ հատվածով։

Խաղը ստացել է դրական ակնարկներ։ IGN-ից խմբագիրը խաղին 10 բալլային համակարգում գնահատել է 8[3], GameSpot-ը 7,5 բալլ (10-ից)[4], X-Play-ը տվել է 4/5 բալլ։

Բացի դա ներկայացվեցին հետևյալ վարկանիշները՝

  • Gamepro — 70 %
  • Xbox Dynasty — 90 %
  • 4Players — 70 %
  • Metacritic — 72 %

Kinect Sports-ը BAFTA-ի կողմից ստացավ մրցանակ՝ «Լավագույն սպորտային խաղ»[5] և նոմինացվել էլ է այլ 5 մրցանակներում, ինչպին է օրինակ՝ the Golden Joystick Award for Best Sports Game Award of 2011[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Kinect Sports: Bescherung - Kostenlose Zusatzinhalte zu Weihnachten». Spieleradar. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  2. giga.de(չաշխատող հղում): Meldung vom 19. August 2011 (aufgerufen am 20. September 2011)
  3. «Kinect Sports Review at IGN» (enlisch). IGN. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Kinect Sports Review for Xbox 360» (enlisch). GameSpot. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Past Winners and Nominees - Video Games - Awards - The BAFTA site». Bafta.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «Best Sports Game | Golden Joystick Awards 2011». Goldenjoystick.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]