«Lovefool», շվեդական The Cardigans ռոք խմբի սինգլը նրանց First Band on the Moon երրորդ ստուդիական ալբոմից։ Այն թողարկվել է որպես լիդ-սինգլ 1996 թվականի սեպտեմբերի 14-ին։
1997 թվականին վերահրատարակվելուց հետո սինգլը ձեռք է բերել միջազգային հաջողություն՝ հասնելով 2-րդ հորիզոնականին UK Singles Chart-ում։ Այն նաև հասել է Կանադայում 3-րդ հորիզոնականին և Billboard Hot 100 Airplay-ի 2-րդ հորիզոնականին։ Սինգլը գլխավորել է Official New Zealand Music Chart-ը և զբաղեցրել 11-րդ հորիզոնականը Ավստրալիայում՝ այդ երկրներում ստանալով ոսկե հավաստագիր։
Խմբի վոկալիստ Նինա Պերսոնը երգի տեքստը գրել է օդանավակայանում՝ ինքնաթիռին սպասելիս։ Ավելի ուշ նա ասել է, որ դա բավականին տխուր երգ է սիրո մասին[1]։ Պարսսոնը նաև հավելել է, որ ամենահզոր հիթերը սովորաբար գրվում են ամենահեշտ ձևով[2]։
Սինգլը հիթ է դարձել Եվրոպայում՝ հասնելով 15-րդ հորիզոնականին շվեդական սինգլների չարթում և 21-րդ հորիզոնականին UK Singles Chart-ում 1996 թվականին իր առաջին թողարկումից հետո, ինչպես նաև 2-րդ տեղը 1997 թվականին վերահրատարակվելուց և «Ռոմեո + Ջուլիետ» ֆիլմում օգտագործվելուց հետո։ Այնուհետև այն հասել է միջազգային հաջողության՝ դառնալով թիվ մեկ հիթ Նոր Զելանդիայում։ Սինգլը հիթ է դարձել ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ Billboard Modern Rock Tracks հիթ-շքերթում հասել է 9-րդ հորիզոնականի, իսկ հետո Hot 100 Airplay հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականին։
Ըստ Պերսոնի՝ «Lovefool» առևտրային հաջողությունը իրեն հունից հանել է։ Նա բացատրել է հետևյալ կերպ․
Մենք մի տեսակ սնոբ էինք։ Մեզ համար նման հաջողությունը ինչ-որ պոպսային բան էր նշանակում, իսկ մենք ուզում էինք ռոք խումբ մնալ առաջին հերթին[1]։
Albumism կայքից Ջասթին Չեդվիկը հայտարարել է, որ «Lovefool»-ը ժամանակակից դարաշրջանի ամենապարզ փոփ-երգերից մեկն է՝ այն նկարագրելով որպես մաքուր, նրբագեղ մատուցված փոփ-կատարելություն[3]։ AllMusic-ից Ջոն Բուշն իր գրախոսականում գրել է, որ սինգլը տխուր լաց է անբաժան սիրո մասին[4]։ Music & Media ամսագիրն ասել է, որ դա The Cardigans խմբի ֆիրմային երգն է[5]։ Rolling Stone-ից Ջեյսոն Քոենը նշել է, որ երգում Պարսսոնի գործելաոճը իրականում խորացնում է նրա ռոմանտիկ զգացմունքները, երբ նա ուրախանում է ինքնակամ խաբված հիմարի իր կարգավիճակով[6]։ Սել Չինքվեմանին նշել է, որ «Lovefool»-ը The Cardigans-ին դարձրել է ԱՄՆ-ում մեկ հիթի խումբ[7]։
Spin ամսագրից Չարլզ Աարոնը սինգլն անվանել է լաունժ-երաժշտություն[8]։ The Stanford Daily թերթից Նիկ Միրովը նշել է, որ Պարսսոնը չափազանց ինքնավստահ է երգում կոտրված սրտով աղջկա համար[9]։ Star-News թերթից Հայմե Օլգինը սինգլն անվանել է կիտչային փոփ մարգարիտ։ Sunday Mirror թերթից Յան Հայլանդը հայտարարել է, որ դա 1997 թվականի լավագույն փոփ երգն է[10]։
Սինգլը զբաղեցրել է Pazz & Jop-ի 18-րդ հորիզոնականին 1996 թվականին և 19-րդ հորիզոնականը հաջորդ տարի[11][12]։ Slant ամսագիրը 40 համարի ներքո երգը ներառել է իր «1990-ականների լավագույն 100 սինգլների» ցանկում[13], իսկ Pitchfork Media-ը երգը 66 համարի ներքո տեղադրել է իր «1990-ականների լավագույն 200 երգերի» ցանկում[14]։ Treblezine-ը երգը 50 համարի ներքո ներառել է 2007 թվականին «90-ականների Թոփ-100 սինգլների» ցուցակում։ 2012 թվականին Porcys-ը երգը ներառել է 2 համարի ներքո իր «1990-1999 100 սինգլ» վարկանիշում[15]։
Երգի հիման վրա նկարահանվել է երկու տեսահոլովակ։ Առաջինը, որը նախատեսված է Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի համար, շատ ավելի մռայլ է, որն արտացոլում է խմբի օրիգինալ ոճը՝ ըստ Նինա Պերսսոնի[16]։
Երկրորդը նկարահանվել է ռեժիսոր Ջեֆ Մուրի կողմից Նյու Յորքում[1]։ Դրանում պատկերված է մի տղամարդ, որը մոլորվել է կղզում և շշով ուղերձ է նետում ջուրը։ Նրա սիրելին պատկերված է ամբաստանյալների նստարանին նստած թերթ ընթերցելիս, տեսահոլովակի վերջում նա ստանում է ուղերձը և ժպտում։ Խումբը գտնվում է շշի մեջ, իսկ հետո տղամարդու կողմից ազատ է թողնվում կղզում։ Երգի մեջտեղում խումբը հարցազրույց է անցկացնում նաև մի քանի լրագրողներից հետ։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
Գերմանական Two colors էլեկտրոնային դուետը ձայնագրել է «Lovefool» երգի քավեր-տարբերակը 2020 թվականին[66]։ Այն հաջողություն է ունեցել Գերմանիայում և շատ եվրոպական երկրներում։ Քավեր գլխավորել է հիթ-շքերթներ Լեհաստանում և հասել է մեծ հաջողության հետխորհրդային երկրներում, հատկապես Ռուսաստանում։ Ամերիկացի երգչուհի Պիա Միայի մասնակցությամբ երգի տարբերակը թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին[67]։
↑Rosen, Craig (1996 թ․ սեպտեմբերի 21). «Cardigans Wrap Up U.S.». Billboard. Vol. 108, no. 38. էջ 89. «'Lovefool,' released to college, modern rock, and triple-A radio stations in early August...»