McAfee
McAfee | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | Ջոն Մաքաֆի |
Հիմնադրված է | 1987 |
Հիմնադիր | Ջոն Մաքաֆի |
Վայր | Սան Խոսե, ԱՄՆ և Սանտա Կլարա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Արդյունաբերություն | ծրագրային ապահովման ընկերություն, համակարգչային անվտանգություն, հակավիրուսային ծրագիր և computer security industry? |
Մայր ընկերություն | Ինտել |
Նախկին | Trusted Information Systems? |
Սեփականատեր | Ինտել և TPG? |
Կայք | mcafee.com |
Մասնակից է | European Committee for Interoperable Systems?[2] և CVE Numbering Authorities[3] |
Բորսա | |
McAfee Վիքիպահեստում |
McAfee, Incorporated (ռուս.՝ Макафи), ամերիկյան «Intel Security» ընկերության ստորաբաժանումը, McAfee ապրանքանիշով հակավիրուսային ծրագրային ապահովման մշակողը։
Հիմնադրվել է 1987 թվականին նրա հիմնադիր Ջոն Մաքաֆիի անունով։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքում։ OPSWAT-ի՝ 2014 թվականի հոկտեմբերին իրականացրած հետազոտության համաձայն՝ «McAfee»-ն հակավիրուսային խոշորագույն արտադրողների հնգյակում է, նրան բաժին է ընկնում համաշխարհային շուկայի 5,7 տոկոսը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է շոտլանդական ծագմամբ ամերիկացի ծրագրավորող Ջոն Մաքաֆիի կողմից 1987 թվականին՝ «McAfee Associates» անվամբ։
1992 թվականին ընկերությունը գրանցվել է Դելավեր նահանգում։ 1994 թվականին Ջոն Մաքաֆին լքել է ընկերությունը։ 1997 թվականին «McAfee» և «Network General» ընկերությունների միաձուլման արդյունքում ստեղծվել է «Network Associates» անվանումով նոր ընկերություն։ 2004 թվականին ընկերությունը վերականգնել է հին կրճատ անվանումը՝ «McAfee»[5]։
2010 թվականին՝ 1,5 տարի տևած բանակցություններից հետո, «Intel» ընկերությունը գնել է այն ժամանակ դեռևս հանրային «McAfee» ընկերության բաժնետոմսերը (ցուցակը Նյու Յորքի բորսայում՝ MFE) 7,68 միլիարդ դոլարով[6]։
2014 թվականին «Intel»-ն անվանափոխեց «McAfee»-ն՝ դարձնելով «Intel Security»։ Նոր ընկերության ապրանքանիշը դարձավ նախկինում «McAfee»-ի կողմից օգտագործվող կարմիր վահանը։ Փոխեցին միայն անվանումը։ Ընկերության ապրանքները անվան մեջ պահպանեցին «McAfee» հատվածը[5]։
2016 թվականի սեպտեմբերին «Intel» ընկերությունը վաճառեց «Intel Security» ստորաբաժանման բաժնետոմսերի 51 %-ը, որի կազմում մտնում էր «McAfee»-ն։ Ընկերության նոր համասեփականատեր դարձավ «TPG» ներդրումային հիմնադրամը։ Գործարքի գումարը կազմել է 3,1 միլիարդ դոլար և ամբողջությամբ վճարվել 2017 թվականի երկրորդ եռամսյակում[7]։
Արտադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնային օգտատերերի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- McAfee AntiVirus Plus - սահմանափակ գործառույթներով պարզ հակավիրուսային ծրագիր։
- McAfee Internet Security - ստանդարտ անվտանգության համակարգ։
- McAfee Total Protection - անվտանգության համակարգ` ֆիշինգի և անլար ցանցի դեմ պաշտպանության հավելումով։
- McAfee LiveSafe - անվտանգության համակարգ՝ ֆիշինգից, անլար ցանցից պաշտպանությամբ, ամպային պահեստով և գաղտնաբառերի կառավարիչով, տեղադրվում է օգտագործողի բոլոր սարքերի վրա մեկ բաժանորդագրության միջոցով[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CrunchBase — 2007.
- ↑ http://www.ecis.eu/about-ecis/
- ↑ https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
- ↑ «Antivirus and Operating System Report: October 2014». // opswat.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 5,0 5,1 Возрожден легендарный и скандальный антивирусный бренд McAfee — CNews
- ↑ «Intel покупает McAfee за $7,68 млрд». // vedomosti.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Intel продала контрольный пакет создателя антивируса McAfee за $3,1 млрд». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ По данным официального сайта: «McAfee для потребителя». // home.mcafee.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.