Singles, ամերիկյան Maroon 5 փոփ-ռոք խմբի հավաքածուն, որը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին «Interscope Records» լեյբլի կողմից։ Ալբոմը ներառում է խմբի հինգ լավագույն ալբոմների տասներկու սինգլները՝ «Songs About Jane» (2002), «It Wonn't Be Soon Before Long» (2007), «Hands All Over» (2010), «Overexposed» (2012) և «V» (2014):
«Singles» երգը թողարկվել է ԱսիայումMaroon V Tour-ի ժամանակ[1]։ Ալբոմը չի պարունակում նոր կամ չթողարկված երգեր[2]։
2015 թվականի սեպտեմբերի 1-ին «Interscope Records» լեյբլը հայտարարել է, որ Maroon 5-ը կթողարկի խմբի հիթերի առաջնաելույթային հավաքածուն[3]։
Ալբոմի երգացանկը և շապիկը հրապարակվել են նույն օրը[4], հայտնի է դարձել, որ հավաքածուում կլինեն տասներկու երգեր, և այնտեղ չեն լինի նոր կամ չթողարկված երգեր։ Երկրպագուները նաև արձագանքել են ալբոմի ավելի համապատասխան հիթերի բացակայությանը, ինչպիսիք են՝ «Harder to Breathe», «Sunday Morning» և «Won’t Go Home Without You»[5]:
«Singles» ալբոմի շապիկը նկարահանվել և խմբագրվել է լուսանկարիչ և զբոսաշրջիկ Թրևիս Շնայդերի կողմից, որը տարբեր սոցիալական ցանցերում հայտնի է որպես bootswallace, ինչը Շնայդերի կողմից հաստատվել է 2015 թվականի սեպտեմբերի 6-ին Թվիթթերում[6]։ Լուսանկարն արվել է Հյուսիսային Ամերիկայում Maroon 5 շրջագայության կուլիսներում։
Ալեքս Լայը (contactmusic.com) ասել է. «նրանց համար, ովքեր մոռացել են կամ իսկապես ծանոթ չեն Ադամ Լևինի և ընկերության ստեղծագործությանը, դա իրենց ունակության համար ժանրերը խառնելու հիանալի դրսևորում է»[7]։
Ալբոմը Ճապոնիայում առաջնաելութ է ունեցել վեցերորդ հորիզոնականում՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 11,000 օրինակ[8]։ Բրազիլիայում ալբոմը առաջնաելութ է ունեցել NPD հիթ-շքերթի ութերորդ հորիզոնականում՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 20,000 օրինակ[9]։